Գլխավոր տեղեկություն
Номер
N 57-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.08.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2021
Принят
Ալավերդի համայնքի ավագանի
Дата принятия
02.06.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
02.06.2021
Дата вступления в силу
22.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«02» ՀՈՒՆԻՍԻ 2021 թվական, N 57-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔ ԱԼԱՎԵՐԴԻ, ՔԱՂԱՔ ԱԼԱՎԵՐԴԻ, ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ, 13/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18֊րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սպանդարյան փողոց, 13/3 հասցեում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00199 հա մակերեսով հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարել։

2. Հաստատել մեկնարկային գինը՝ համաձայն աղյուսակի։

3. Սահմանել՝ աճուրդի մասնակցության վճար 15000 դրամ և քայլի չափ՝ մեկնարկային գնի 5%-ի չափով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ավագանու անդամներ՝

 

   

ԿՈՂՄ

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

1.

Արթուր Դավթյան      

2.

Կամո Երիցյան      

3.

Արմեն Կարապետյան      

4.

Սեյրան Հովհաննիսյան      

5.

Հարություն Ձավարյան      

6.

Լաուրա Մելիքսեթյան      

7.

Սվետլանա Պետրոսյան      

8.

Վալերի Վարոսյան      

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

2021 Թ. ՀՈՒՆԻՍԻ 02-Ի

N 57-Ն ՈՐՈՇՈՒՄՈՎ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական: