Գլխավոր տեղեկություն
Номер
N 49-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.08.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2021
Принят
Ալավերդի համայնքի ավագանի
Дата принятия
02.06.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
02.06.2021
Дата вступления в силу
22.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«02» ՀՈՒՆԻՍԻ 2021 թվական, N 49-Ն

 

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1 Համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում տեղական վճարների պլանն ավելացնել 5500.0 հազ. դրամով՝ այլ տեղական վճարներ հ/հ 900265003799 -4000.0 հազ. դրամ, տեղական վճարներ գյուղ, տեխնիկայի օգտագործումից հ/հ 900265003781 - 1000.0 հազ. դրամ, համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար վճար հ/հ 900265003773 -500.0 հազ. դրամ։

1.2 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի ծախսերն ավելացնել 4770.0 հազ. դրամով, որից՝ օրենսդիր և գործադիր մարմինների պահպանման ծախսերն ավելացնել 200.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 4231 - 50.0 հազ. դրամ, հոդված 4251 - 150.0 հազ դրամ), ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի ծախսերը՝ 4570.0 հազ. դրամով (բաժին 1, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121057, հոդված 4252 - 1000.0 հազ դրամ, հոդված 4823 - 70.0 հազ. դրամ, հոդված 4264 -1500.0 հազ. դրամ, հոդված 4239 - 2000.0 հազ. դրամ)։

1.3 Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտ բաժնի ծախսերն ավելացնել 500.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 4264), ոռոգում բաժնի ծախսերը՝ 1100.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 2, դաս 4, ծրագիր 51, հ/հ 900262000905, հոդված 4251 - 200.0 հազ. դրամ, հոդված 5113 - 900.0 հազ. դրամ), գյուղատնտեսություն բաժնի ծախսերը՝ 2000.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 2, դաս 1, ծրագիր 55, հ/հ 900262000814, հոդված 4239 - 1000.0 հազ. դրամ, հոդված 4264 -1000.0 հազ. դրամ)։

1.4 Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն բնագավառի բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի ծախսերն ավելացնել 200.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121222, հոդված 4251)։

1.5 Ալավերդի համայնքի 2021 թվականի պահուստային ֆոնդը պակասեցնել 3070.0 հազ. դրամով։

1.6 Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումների պլանն ավելացնել 900.0 հազ. դրամով (հ/հ 900265121534)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ավագանու անդամներ՝

 

   

ԿՈՂՄ

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

1.

Արթուր Դավթյան      

2.

Կամո Երիցյան      

3.

Արմեն Կարապետյան      

4.

Սեյրան Հովհաննիսյան      

5.

Հարություն Ձավարյան      

6.

Լաուրա Մելիքսեթյան      

7.

Սվետլանա Պետրոսյան      

8.

Վալերի Վարոսյան      

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան