ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 463-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 719,310,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Առանձնատների և մանկապարտեզի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 11.12.23 N 881-Ա)
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «N 1 Շինվարչություն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08404037) 2022 թվականի մայիսի 5-ին կնքված՝ N ՀՀ/Տ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է առանձնատների կառուցման շինարարական աշխատանքների իրականացում` 477,460,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «N 1 Շինվարչություն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08404037) 2022 թվականի մայիսի 5-ին կնքված՝ N ՀՀ/Մ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում` 241,850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
(2-րդ կետը փոփ. 11.12.23 N 881-Ա)
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
27.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2022 թվականի N 463-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղում կառուցել թվով 14 առանձնատներ՝ պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար, որոնք տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից և չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրեր, ինչպես նաև կառուցել մանկապարտեզ Լեռնագոգ գյուղի բնակիչների երեխաների համար: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողըs |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղ, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
719,310,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ, որոնք տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից և Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղի բնակիչներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի հունիսի 16-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է կառուցել թվով 14 առանձնատուն և մանկապարտեզ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղում։ Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 16-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում: 14 առանձնատան կառուցում՝ 477,460,000 դրամի չափով, մանկապարտեզի կառուցում՝ 241,850,000 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Տարածքի ուղղաձիգ հարթեցում՝ 14 առանձնատների և մանկապարտեզի կառուցման համար, 14 առանձնատան և մանկապարտեզի կառուցում՝ ներքին ջրամատակարարման և կույուղու, գազամատակարարման, էլեկտրամատա- կարարման և ջեռուցման ցանցերի, արտաքին ինժեներական ցանցերի, անցկացման աշխատանքներ, ինչպես նաև ներքին հարդարման աշխա- տանքների իրականացում՝ 719,310,000 դրամի չափով։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ Արմավիրի մարզպետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը խմբ. 11.12.23 N 881-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
27.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |