Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 138-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.01.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.01.2024
Принят
Գառնի համայնքի ավագանի
Дата принятия
26.12.2023
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
26.12.2023
Дата вступления в силу
06.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 138-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, Գառնի համայնքի ավագանին որոշում է՝

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:

 

     Կողմ - 8  Զեռնպահ - 0  Դեմ - 0
 1  ԱԼՈՅԱՆ ԱԼԻԿ      
 2  ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ      
 3  ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԱԻՐԱ      
 4  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ      
 5

 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԺՈՐԱ 

     
 6  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ      
 7  ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ      
 8  ՀԱՎԱԿԻՄՅԱՆ ՍԻՐԱԿ      

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Հավելված

Գառնի համայնքի ավագանու

26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերը

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ տեսակները.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.

2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար.

3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվություն համար.

4) համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար.

5) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.

6) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար.

7) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար.

8) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացoթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար.

9) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար.

10) համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար.

11) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների.

12) Գառնի համայնքի խորհրդանիշը (անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու համար, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու համար.

13) Գառնի համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնելու թույլտվության համար.

14) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար.

15) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքում սահմանվում են տեղական վճարների հետևյալ տեսակները

1) Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար.

2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար.

3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար.

4) համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար.

5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար.

6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար

7) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար.

8) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար.

9) ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, մասնավորապես ջրամատակարարման և ջրահեռացման վճարներ՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի.

10) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով.

11) համայնքի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար.

12) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների՝ (երաժշտական, Գեղարվեստի և մարզամշակութային կենտրոնի) ծառայություններից օգտվողների համար.

13) համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

14) համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով.

15) համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար.

16) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

17) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար.

18) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար:

3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերն են.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար:

ա. հիմնական շենքերի և շինությունների համար`

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝ 15000 դրամ,

բ. սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեսված շենքերի և շինությունների համար`

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 30000 դրամ,

- 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 դրամ,

- 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 դրամ,

- 3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 100000 դրամ.

գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 3000 դրամ,

- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 5000 դրամ.

2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն՝ 3000 դրամ,

բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափերը.

3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` 2500 դրամ.

4) համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար` երկու հարյուր հազար դրամ.

5) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար կիրառելով 0.5 գործակից՝ 30000 դրամ.

6) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար կիրառելով 0.5 գործակից՝ 25000 դրամ.

7) Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`

ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 8300 դրամ կիրառելով 0.3 գործակից՝ 2500 դրամ,

 -26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 11600 դրամ կիրառելով 0.3 գործակից՝ 3500 դրամ,

-50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 15000 դրամ կիրառելով 0.3 գործակից՝ 4500 դրամ,

-100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 22000 դրամ կիրառելով 0.3 գործակից՝ 6600 դրամ,

-200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 28000 դրամ կիրառելով 0.3 գործակից՝ 8400 դրամ:

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 46000 դրամ կիրառելով 0.3 գործակից՝ 13800 դրամ

բ. Օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 8300 դրամ կիրառելով 0.3 գործակից՝ 2500 դրամ`

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 11600 դրամ կիրառելով 0.3 գործակից՝ 3500 դրամ

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 15000 դրամ կիրառելով 0.3 գործակից՝ 4500 դրամ

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում`22000 դրամ կիրառելով 0.3 գործակից՝ 6600 դրամ

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 28000 դրամ կիրառելով 0.3 գործակից՝ 8400 դրամ

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում` 46000 դրամ կիրառելով 0.3 գործակից՝ 13800 դրամ

8) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար` յուրաքանչյուր օրվա համար` երեք հարյուր հիսուն դրամ` մեկ քառակուսի մետրի համար՝ .

9) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար`

ա. առևտրի օբյեկտների համար` 5000 դրամ, կիրառելով 0.5 գործակից՝ 2500 դրամ

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 60000 դրամ, կիրառելով 0.5 գործակից՝ 30000 դրամ

գ. բաղնիքների (սաունաների) համար` 300000 դրամ, կիրառելով 0.5 գործակից՝ 150000 դրամ

դ. խաղատների համար` 800000 դրամ, կիրառելով 0.5 գործակից՝ 400000 դրամ

ե. շահումով խաղերի համար` 400000 դրամ, կիրառելով 0.5 գործակից՝ 200000 դրամ

զ. վիճակախաղերի համար` 120000 դրամ. կիրառելով 0.5 գործակից՝ 60000 դրամ

10) համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

ա. հիմնական շինությունների ներսում`

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` 3000 դրամ,

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` 8000 դրամ

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` 12000 դրամ

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` 18000 դրամ

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 25000 դրամ

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 40000 դրամ

բ. ոչ հիմնական շինությունների ներսում`

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 600 դրամ

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 1500 դրամ

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 3000 դրամ

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 6000 դրամ

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 12000 դրամ

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար` 20000 դրամ

11) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար`

ա.ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երկու հազար դրամ,

բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երեք հազար հինգ հարյուր դրամ,

գ. սոցիալական գովազդի համար` զրո դրամ,

դ. այլ արտաքին գովազդի համար` հազար հինգ հարյուր դրամ,

ե. դատարկ գովազդային վահանակների համար` համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով,

զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով.

12) Գառնի համայնքի խորհրդանիշը (անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար` հարյուր հազար դրամ.

13) Գառնի համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազար դրամ.

14) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու ծառայություն իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` տասը հազար դրամ.

15) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար` օրացուցային տարվա համար` հինգ հարյուր հազար դրամ.

16) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար` օրացուցային տարվա համար`

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ,

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` հինգ միլիոն դրամ,

գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` յոթ միլիոն դրամ,

դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` տասը միլիոն դրամ:

4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքում սահմանվում է տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը՝

1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 դրամ,

2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 դրամ,

3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 դրամ,

4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 դրամ

5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 դրամ,

6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ 5000 ՀՀ դրամ:

7) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար՝ համաձայն «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ յուրաքանչյուր ըստ հասցեի հաշվառում ունեցող և բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 150 դրամ,

 8) hամաձայն «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի համապատասխան՝ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի՝ Գառնի համայնքի ավագանին սահմանում է հետևյալ դրույքաչափերը

 

ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

N

օբյեկտներ

օրենքով

սահմանված

դրույքաչափ

ավագանու

կողմից

սահմանված

դրույքաչափերը

1

խանութներ

2 = 50-100 դրամ

2 = 50 դրամ

2

շուկաներ

1 մ2 = 50-100 դրամ

1 մ2 =100 դրամ

3

հանրային սնունդ

1 մ2 = 50-100 դրամ

1 մ2 = 50 դրամ

4

բնակչության սպասարկում

1 մ2 = 50-100 դրամ

1 մ2 = 50 դրամ

5

հյուրանոցներ

1 մ2 = 20-50 դրամ

1 մ2 = 20 դրամ

6

այլ հասարակական շինություններ

1 մ2 = 20-50 դրամ

1 մ2 = 20 դրամ

7

արտադրական շինություններ

1 մ2 = 5-15 դրամ

1 մ2 = 10 դրամ

8

արդյունաբերական շինություններ

1 մ2 = 5-15 դրամ

1 մ2 =15 դրամ

9

գրասենյակներ

1 մ2 = 5-15 դրամ

1 մ2 = 5 դրամ

10

կրթական հիմնարկներ

1 մ2 =3-15 դրամ

1 մ2=3 դրամ

11

մշակույթի հիմնարկներ

1 մ2 =3-15 դրամ

1 մ2=15 դրամ

12

առողջապահական հիմնարկներ

1 մ2 =3-15 դրամ

1 մ2 =5 դրամ

13

սպորտային հիմնարկներ

1 մ2 =3-15 դրամ

1 մ2 =3 դրամ

14

գիտահետազոտական

1 մ2 =3-15 դրամ

1 մ2 =3 դրամ

 

9) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար՝ 2000 դրամ.

5. Ոչ կենցաղային աղբի համար աղբահանության վճարը սահմանվում է`

1) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ երեք հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ

2) ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ տասը հազար Հայաստանի Հանրապետության դրամ:

3) ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, մասնավորապես ջրամատակարարման և ջրահեռացման վճարներ՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի համար՝ 100 ՀՀ դրամ:

4) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 20 (1 քմ. համար) ՀՀ դրամ:

5) համայնքային ենթակայության «Գառնիի մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող յուրաքանչյուր երեխայի համար՝ 5000 դրամ (ամսական), համայնքային ենթակայության «Գեղադիր համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող յուրաքանչյուր երեխայի համար՝ 5000 դրամ (ամսական):

6) «Գառնիի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում յուրաքանչյուր սովորողի համար՝ 2500 դրամ (ամսական), նույն ընտանիքից երկուսից ավելի երեխաների հաճախման դեպքում երրորդ երեխայի ուսման վարձը սահմանել անվճար, երկու և ավել խմբակ հաճախելու դեպքում, յուրաքանչյուրից գանձել սահմանված վճարի չափի 50%-ը:

7) «Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոն» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ում սովորողների համար՝ 2000 դրամ (ամսական):

8) «Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոն» արտադպրոցական կրթադաստիրակչական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ում սովորողների համար՝ պար 2000 դրամ (ամսական):

9) «Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոն» արտադպրոցական կրթադաստիրակչական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ում Կառատե - Դո Շոտոկան արևելյան մարտարվեստի համար՝ 5000 դրամ (ամսական):

10) համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 5000 դրամ:

11) համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով՝ 200 դրամ:

12) Բնության հուշարձան Քարերի սիմֆոնիա յուրաքանչյուր այցելուի համար՝ 300 դրամ: Սույն կետի դրույթը ուժի մեջ է մտնում 2024 թվականի մարտի մեկից:

13) Ջրամատակարարման ծառայության դիմաց՝ ջրօգտագործող տնտեսությունների համար 1000 դրամ ամսական, ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր ջրի համար՝ 100 (հարյուր) դրամ կամ՝ ոչ կենցաղային նպատակով ջրօգտագործող տնտեսությունների և իրավաբանական անձանց մեկ մ3 ջրօգտագործման համար՝ 120 դրամ:

14) համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար, համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 4700:

15) համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, համայնքապետարանի վարչական շենքի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան տուրքի դրույքաչափ սահմանել կիրառելով կանխավճարային կտրոնային համակարգ՝ մինչև 12 տեղանոց թեթև մարդատար մեքենաների յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 200 դրամ, մեկ օրվա համար՝ 1500 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 3000 դրամ, մեկ ամսվա համար՝ 15000 դրամ մեկ տարվա համար՝ 70000 դրամ, իսկ ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների մեկ ժամվա համար՝ 300 դրամ մեկ օրվա համար՝ 2000 դրամ, մեկ շաբաթվա համար 4000 դրամ մեկ ամսվա համար՝ 20000 դրամ, մեկ տարվա համար՝ 90000 դրամ:

16) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝ 1000 դրամ փոխհատուցման վճար:

17) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար՝ 200 դրամ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2024 թվական: