Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 49-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.12.26/32(635).1 Հոդ.286.11
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
19.10.2018
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
19.10.2018
Дата вступления в силу
05.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

  թիվ 49-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՏՐՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 185-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Թատրոնների գործունեության մասին» Ձև 1-թատրոն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Թատրոնների գործունեության մասին» Ձև 1-թատրոն (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 01.12.23 թիվ 46-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն թատրոնների գործունեության մասին» Ձև թիվ 1-թատրոն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 185-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ՝ Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 49-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23113

 

Բաժին 1. Հիմնական ցուցանիշներ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
ծածկա-գիրը

Ներկայացումների քանակը

Հաճախում-ների 
քանակը, մարդ

Ներկայացում-ներից ստացված հասույթը,
դրամ

ընդա-մենը

որից`

նոր

հիմնովին նորոգված

Ա

Բ

1

2

3

4

5

Ստացիոնար ներկայացումներ, ընդամենը, այդ թվում՝

100

         

 առավոտյան

100.1

         

 երեկոյան

100.2

         

Տող 100-ից` հիմնական բեմում

101

         

Ներկայացումներ քաղաքից դուրս, այդ թվում՝

120

         

 գյուղական վայրերում

120.1

         

Ընդամենը միջոցառումներ (100+120)

130

         

Այլ կոլեկտիվների կողմից կազմակերպված ստացիոնար ներկայացումներ

140

         

Հյուրախաղեր արտասահմանում

150

         

Դահլիճների տարողությունը (ստացիոնար), այդ թվում`

160

 

X

X

X

X

 հիմնական բեմի

160.1

 

X

X

X

X

 լրացուցիչ բեմի

160.2

 

X

X

X

X

 

Բաժին 2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

 

դրամ

Ցուցանիշի անվանումը

Տողի
ծածկագիրը

Ընդամենը հաշվետու
տարում

Ա

Բ

1

Ֆինանսական միջոցների առկայությունը, ընդամենը, այդ թվում՝

200

 

Մնացորդը տարեսկզբին

210

 

Ֆինանսական մուտքերը, ընդամենը, այդ թվում

220

 

 բյուջեից (պետական և համայնքային)

220.1

 

 բնակչությանը մատուցված ծառայություններից

220.2

 

 նվիրատվություններ

220.3

 

 վարձակալությունից

220.4

 

 այլ եկամուտներ

220.5

 

Ֆինանսական ծախսեր, ընդամենը, այդ թվում

230

 

 նյութական ծախսեր

230.1

 

 ոչ նյութական ծառայությունների վճարումներ

230.2

 

 գործուղման ծախսեր

230.3

 

 աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ

230.4

 

 հիմնավերանորոգման, վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման

230.5

 

 այլ ծախսեր

230.6

 

Ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին

240

 

Ղեկավար՝

__________________________

 

______________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝

__________________________

 

______________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

    

« _ _ »____ ____20___թ.

(հավելվածը խմբ. 01.12.23 թիվ 46-Ն)

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 49-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՏՐՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Թատրոնների գործունեության մասին» Ձև 1-թատրոն (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են թատերական, կրկեսային և օպերային կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Բաժին 1-ում լրացվում են՝

1) «100» ծածկագրով տողի սյունակ 1-ում՝ ստացիոնար ներկայացումների քանակը, որից` սյունակ 2-ում՝ նոր և սյունակ 3-ում՝ հիմնովին նորոգված ներկայացումների քանակը,

2) սյունակ 4-ում` հաճախումների քանակը, իսկ սյունակ 5-ում` ներկայացումներից ստացված հասույթի գումարի չափը,

3) «120» ծածկագրով տողի սյունակ 1-ում՝ քաղաքից դուրս կազմակերպված ներկայացումների (ընդհանուր), որից` սյունակ 2-ում` նոր և սյունակ 3-ում՝ հիմնավերանորոգված ներկայացումների քանակը,

4) «130» ծածկագրով տողում՝ միջոցառումների քանակը, ընդ որում «130» ծածկագրով տողը հավասար է «100» և «120» ծածկագրերով տողերի գումարին,

5) «140» ծածկագրով տողում՝ այլ կոլեկտիվների կողմից կազմակերպված ստացիոնար ներկայացումների քանակը,

6) «150» ծածկագրով տողում՝ արտասահմանում կազմակերպված հյուրախաղերի քանակը,

7) «160» ծածկագրով տողում՝ դահլիճների տարողության (ստացիոնար) ցուցանիշը՝ նախատեսված տեղերի քանակը,

7. Բաժին 2-ում (ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը) լրացվում են՝

1) «200» ծածկագրով տողում՝ ընդհանուր ֆինանսական միջոցները,

2) «210» ծածկագրով տողում՝ ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին,

3) «220» ծածկագրով տողում` ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները, այդ թվում՝ «220.1» ծածկագրով տողում՝ բյուջեից (պետական և համայնքային), «220.2» ծածկագրով տողում՝ բնակչությանը մատուցված ծառայություններից, «220.3» ծածկագրով տողում՝ նվիրատվություններից, «220.4» ծածկագրով տողում՝ վարձակալությունից և «220.5» ծածկագրով տողում՝ այլ եկամուտները,

4) «230» ծածկագրով տողում՝ ընդհանուր ֆինանսական ծախսերը,

5) «230.1» ծածկագրով տողում («Նյութական ծախսեր»)՝ ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

6) «230.2» ծածկագրով տողումՈչ նյութական ծառայությունների վճարումներ»)` լրացվում է աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

7) «230.3» ծածկագրով տողում՝ գործուղման ծախսերը,

8) «230.4» ծածկագրով տողում («Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ» հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները,

9) «230.5» ծածկագրով տողում՝ թատերական, կրկեսային և օպերային կազմակերպությունների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման, հիմնավերանորոգման և վերանորոգման ծախսերը,

10) «230.6» ծածկագրով տողում՝ այն ծախսերը (այլ ծախսեր), որոնք «230.1» -«230.5» ծածկագրերով տողերում չեն արտացոլվել,

5) «240» ծածկագրով տողում՝ ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

(հավելվածը խմբ. 01.12.23 թիվ 46-Ն)