ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2023 թվականի N 2214-Ա
ԲՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ (ԲՏՃՄ) ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ և 8.1-ին կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը՝ 2027 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով՝ բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող հետևյալ քաղաքացիներին՝
1) Էրիկ Մարգարի Սահակյանին (ծնվ. 06.09.2005 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Ֆրունզե 6/5, բն. 31, ՀԱՊՀ հեռուստահաղորդակցություն և ազդանշանների մշակում մասնագիտությամբ).
2) Արթուր Արսենի Մակարյանին (ծնվ. 24.10.2005 թ., հաշվառման վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Արտակի փող., շենք 1, բն. 12, ԵՊՀ ռադիոֆիզիկա մասնագիտությամբ).
3) Նորայր Էդուարդի Տիգրանյանին (ծնվ. 23.10.2005 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Շահումյան 7-րդ փող., 1-ին նրբանցք, տուն 8, ՀԱՊՀ ատոմային էներգետիկա մասնագիտությամբ).
4) Ռուբեն Կարապետի Գրիգորյանին (ծնվ. 10.08.2005 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Այգեստան 9-րդ փող., 65 շենք, բն. 9, ՀԱՊՀ ատոմային էներգետիկա մասնագիտությամբ).
5) Գևորգ Կարենի Զադոյանին (ծնվ.՝ 25.12.2005 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Տերյան 65, բն. 18, ՀԱՊՀ ատոմային էներգետիկա մասնագիտությամբ):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով` Գևորգ Կարենի Զադոյանի (ծնվ.՝ 25.12.2005 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Տերյան 65, բն. 18, ՀԱՊՀ ատոմային էներգետիկա մասնագիտությամբ) մասով տրված տարկետումն ուժի մեջ է մտնում նրա 18 տարին լրանալուց հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |