Գլխավոր տեղեկություն
Номер
N 2301-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.12.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.12.2023
Дата вступления в силу
26.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2023 թվականի N 2301-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) Բարձրավան ավտոճանապարհի, Տանձավեր- Շուռնուխ ավտոճանապարհի, Մ-17, /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածի, Մ-2, (Սյունիք) /Մ-2/ - Աղվանի-Տաթև- /Մ-2/ ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման, Տ-8-49, /Տ-8-48/ Լծեն ավտոճանապարհների վերակառուցման, Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+600-կմ42+100 հատվածի հիմնանորոգման արդյունքում ճանապարհների օտարման շերտում ընդգրկվել են ընդհանուր 44 հեկտար մակերեսով պետական անտառային հողեր: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1045-Ն որոշման, որպես անտառային տնտեսությանը հասցված վնասի փոխհատուցում 2023 թվականին Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին հատկացնել 252,558.0 հազ. դրամի չափով գումար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աճեցվող ակտիվներ» հոդվածով՝ օգտագործված 44 հեկտար մակերեսով պետական անտառային հողերի եռապատիկի չափով, 132 հեկտար անտառ հիմնադրելու նպատակով:

2․ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել լրացում և N 4 աղյուսակում կատարել փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 25-ի N 2301-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 25-ի N 2301-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 25-ի N 2301-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 25-ի N 2301-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 25-ի N 2301-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 25-ի N 2301-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 25-ի N 2301-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: