Գլխավոր տեղեկություն
Номер
N 2292-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 25.12.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.12.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.12.2023
Дата вступления в силу
26.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2023 թվականի N 2292-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի «Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 970-Լ որոշման՝

1) N 1 հավելվածի 17-րդ կետում «490», «491500» և «589800» թվերը համապատասխանաբար փոխարինել «212», «202881» և «243457» թվերով.

2) N 2 հավելվածի՝ գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցի աղյուսակից հանել «(շահագործման հանձնման սկզբնաժամկետը)» բառերը, ինչպես նաև «01.01.2024 թ.», «01.01.2025 թ.», «01.01.2026 թ.» և «01.12.2026 թ.» բառերը համապատասխանաբար փոխարինել «01.07.2024 թ.», «01.07.2025 թ.», «01.07.2026 թ.» և «01.12.2027 թ.» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան