Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 10-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.03.15/6(642) Հոդ.58
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
19.02.2019
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
19.02.2019
Дата вступления в силу
11.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 փետրվարի 2019 թ.

թիվ 10-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հուլիսի 11-ի ««Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի ապրիլի 11-ի թիվ 08-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 09-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 10-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23101

Բաժին 1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքը

 

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկագիրը

Չափման միավորը

Հաշվետու տարում

Ա

Բ

Գ

1

Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը

110

հազար

դրամ

 

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝

ներհանրապետական

110.1

“-“

 

միջպետական

110.2

“-“

 

որից՝ ԱՊՀ երկրներ

110.2.1

“-“

 

Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը

120

“-“

 

Բեռների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը

130

“-“

 

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝

ներհանրապետական

130.1

“-“

 

միջպետական

130.2

“-“

 

որից՝ ԱՊՀ երկրներ

130.2.1

“-“

 

130 տողից` սառնավագոններով փոխադրումից

131

հազար

դրամ

 

վագոն-ցիստեռններով փոխադրումից

132

“-“

 

բեռնարկղերով փոխադրումից

133

“-“

 

փոստային նամակների, ծանրոցների և փաթեթների

փոխադրումից

134

“-“

 

սորուն բեռների առանց տարայի փոխադրումից

135

“-“

 

այլ բեռների փոխադրումից

136

“-“

 

Բեռների փոխադրումների հետ կապված ծախսերը

140

“-“

 

Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը

150

հազար

ուղևոր

 

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝

ներհանրապետական

150.1

“-“

 

միջպետական

150.2

“-“

 

որից՝ ԱՊՀ երկրներ

150.2.1

“-“

 

Ուղևորաշրջանառություն, ընդամենը

160

հազար ուղևոր-կմ

 

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝

ներհանրապետական

160.1

“-“

 

միջպետական

160.2

“-“

 

որից՝ ԱՊՀ երկրներ

160.2.1

“-“

 

Փոխադրվել են բեռներ, ընդամենը

170

հազար տոննա

 

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝

ներհանրապետական

170.1

“-“

 

միջպետական

170.2

“-“

 

որից՝ ԱՊՀ երկրներ

170.2.1

“-“

 

Բեռնաշրջանառություն, ընդամենը

180

հազար տոննա-կմ

 

այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝

ներհանրապետական

180.1

“-“

 

միջպետական

180.2

“-“  

որից՝ ԱՊՀ երկրներ

180.2.1

“-“

 

Շահագործական գծի երկարությունը

190

կմ

 

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը

200

մարդ

 

Ղեկավար՝

__________________

 

__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)`

__________________

 

__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     

«_ _»______ ____ 20___թ.

(հավելվածը խմբ. 01.12.23 թիվ 53-Ն)

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի փետրվարի 19-ի

թիվ 10-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

 4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

 5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

 6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. «110» և «130» ծածկագրերով տողերում ուղևորների և բեռների փոխադրումներից ստացված հասույթները (առանց ավելացված արժեքի հարկի) լրացվում են հաշվեգրման սկզբունքով:

8. «131» ծածկագրով տողում լրացվում է սառնավագոններով սառեցրած և պաղեցրած մթերքի փոխադրումից ստացված հասույթը:

9. «132» ծածկագրով տողում լրացվում է հատուկ վագոն-ցիստեռններով նավթամթերքի (անմշակ նավթ, բնական գազ և զտած նավթամթերք) և այլ հեղուկ և գազային բեռների փոխադրումից ստացված հասույթը:

10. «133» ծածկագրով տողում լրացվում է հատուկ բեռնարկղերով որոշակի բեռների և փաթեթվածքների փոխադրումից ստացված հասույթը (բեռնարկղերի կառուցվածքը նախատեսված է հավաքված և փաթեթավորված խառը ապրանքների բեռնման-բեռնաթափման աշխատանքների թեթևացման համար):

11. «134» ծածկագրով տողը ներառում է`

1) փոստային նամակների, ծանրոցների և փաթեթների փոխադրումից ստացված հասույթը, որոնք կատարվում են ազգային և արտերկրյա փոստային գերատեսչությունների կողմից,

2) փոստային նամակների, ծանրոցների և փաթեթների փոխադրումից ստացված հասույթը, որոնք կատարվում են փոստային և սուրհանդակային կազմակերպությունների կողմից:

12. «135» ծածկագրով տողում լրացվում է սորուն բեռների (հացահատիկ, ալյուր, ցեմենտ, ավազ, ածուխ և այլն) առանց տարայի փոխադրումից ստացված հասույթը:

13. «136» ծածկագրով տողը ներառում է`

1) մարդատար և բեռնատար մեքենաների, կցանքների փոխադրումից ստացված հասույթը,

2) կենդանի կենդանիների փոխադրումից ստացված հասույթը,

3) ուրիշ խմբավորումներում չներառված այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը:

14. «150» ծածկագրով տողի («Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը») ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):

15. «150.1» ծածկագրով տողում լրացվում է ներհանրապետական փոխադրումների (հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում) ցուցանիշը:

16. «150.2» ծածկագրով տողում լրացվում է միջպետական փոխադրումների (հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս) ցուցանիշը:

 17. «160» ծածկագրով տողում լրացվում է ուղևորաշրջանառության ցուցանիշը, որը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

18. «170» ծածկագրով տողում լրացվում է փոխադրված (երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներկրված և առաքված)) բեռների քանակը:

19. «180» ծածկագրով տողում լրացվում է բեռնաշրջանառության ցուցանիշը, որը որոշվում է փոխադրված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

20. «200» ծածկագրով տողում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը:  Աշխատողների՝

1) միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով` տասնորդական ճշտությամբ (աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է ինչպես երկաթուղային տրանսպորտի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին),

2) միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով,

3) թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար հաշվարկվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար (երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակը հաշվարկվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար),

4) ամենօրյա հաշվառում չվարելու դեպքում աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

(հավելվածը խմբ. 01.12.23 թիվ 53-Ն)