Գլխավոր տեղեկություն
Номер
N 378-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.08.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2021
Принят
Ալավերդի համայնքի ղեկավար
Дата принятия
16.12.2020
Подписан
Համայնքի ղեկավարի տեղակալ
Дата подписания
16.12.2020
Дата вступления в силу
22.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 378-Ն

 

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով որոշում եմ՝

 

1. Ալավերդի համայնքի 2020 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1 Օրենսդիր և գործադիր մարմինների պահպանման ծախսերի նախահաշվի (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038) հոդված 4221-ում նախատեսված գումարից 308.6 հազ. դրամը, հոդված 4211-ում նախատեսված գումարից 21.7 հազ. դրամը, հոդված 4214-ում նախատեսված գումարից 47.7 հազ. դրամը, հոդված 4263-ում նախատեսված 297.0 հազ. դրամը տեղափոխել հոդված 4213-28.7 հազ. դրամ, հոդված 4212-516.3 հազ. դրամ, հոդված 4251-130.0 հազ. դրամ:

1.2 Ընդհանուր բնույթի այլ ծառայությունների (բաժին 01, խումբ 3, դաս 3, ծրագիր 55, հ/հ 900262610034) հոդված 4221-ում նախատեսված գումարից 36.5 հազ. դրամը տեղափոխել հոդված 4111:

1.3 Տնտեսական հարաբերություններ բնագավառի (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000996) հոդված 5112֊ում նախատեսված 11178.4 հազ. դրամը տեղափոխել հոդված 5113:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝

 

2020 թ. դեկտեմբերի 16

ք. Ալավերդի

ԱՐԹՈՒՐ ՎԱՐՈՍՅԱՆ

 

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան