ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՄԱՐՏԻ 2021 թվականի N 49-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀՈԴՎԱԾԻՑ ՀՈԴՎԱԾ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ կետով,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնող համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում կատարել վերաբաշխումներ՝ 01-01-01 «կառավարման ապարատ» նախահաշվի 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածից պակասեցնել 3000 000 (երեք միլիոն ) ՀՀ դրամ, սահմանել 0 (զրո) ՀՀ դրամ, 5121 (տրանսպորտային սարքավորումներ) հոդվածում ավելացնել 3000 000 (երեք միլիոն) դրամ, սահմանել 3000 000 (երեք միլիոն դրամ ), 06-04-01 արտաքին լուսավորություն նախահաշվի 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածից պակասեցնել 1000 000(մեկ միլիոն) ՀՀ դրամ, սահմանել 1000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում ) հոդվածում ավելացնել 1000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, սահմանել 5000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ |
01-01-01 նախահաշվում /կառավարման ապարատը/
●
հոդված 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ պակասեցնել 3000,0 հազ. դրամ և սահմանել 0,0 հազ. դրամ●
հոդված 5121 /տրանսպորտային սարքավորումներ/ ավելացնել 3000,0 հազ. դրամ և սահմանել 3000,0 հազ. դրամ
●
հոդված 4216 /գույքի և սարքավորումների վարձակալություն/ եռամսյակային բաշխման մեջ.1-ին եռ. ավելացնել 130,0 հազ. դրամով և սահմանել 130,0 հազ. դրամ
2-րդ եռ. ավելացնել 130,0 հազ. դրամով և սահմանել 130,0 հազ. դրամ
3-րդ եռ. ավելացնել 30,0 հազ. դրամով և սահմանել 130,0 հազ. դրամ
●
հոդված 4264 /տրանսպորտային նյութեր/ եռամսյակային բաշխման մեջ.1-ին եռ. պակասեցնել 130,0 հազ. դրամով և սահմանել 220.0 հազ. դրամ
2-րդ եռ. պակասեցնել 130,0 հազ. դրամով և սահմանել 470,0 հազ. դրամ
3-րդ եռ. պակասեցնել 30,0 հազ. դրամով և սահմանել 870,0 հազ. դրամ
06-04-01 նախահաշվում /արտաքին լուսավորություն/
● հոդված 5122 /վարչական սարքավորումներ/ պակասեցնել 1000 ,0 հազ. դրամ և սահմանել 1000,0 հազ. դրամ
● հոդված 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ ավելացնել 1000,0 հազ. դրամ և սահմանել 5000,0 հազ. դրամ
Շնող ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 օգոստոսի 2021 թվական: