Գլխավոր տեղեկություն
Номер
N 2303-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.12.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.12.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.12.2023
Дата вступления в силу
29.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2303-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1959-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 123 որոշման դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 1959-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) որոշման նախաբանում «N 121 որոշման» բառերը փոխարինել «N 121 և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 123 որոշումների» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին, 1․2-րդ և 2.1-ին կետերով՝

«1․1․ Սահմանել, որ 2024 թվականի համար հատկացված սակագնային քվոտայի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող 9,0 հազ․ տոննա խոշոր եղջերավոր անասունների մսից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերին դասակարգվող (այսուհետ՝ միս) 8,5 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով, մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։

1․2․ Սահմանել, որ մսամթերքի վերամշակման ձեռնարկության պահեստում ապրանքների ստացումը կամ մսի վերամշակման ձեռնարկությանը սույն որոշման 1.1-ին կետում նշված ապրանքների իրացումը (վաճառքը) հաստատող փաստաթուղթ է համարվում ապրանքների մատակարարման հարկային հաշիվը։

2․1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝

1) իրականացնել սույն որոշման 1.1-ին կետով սահմանված սակագնային արտոնությամբ տրամադրված՝ մինչև 8,5 հազ․ տոննա ծավալով մսի համամասնորեն բաշխումը որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սակագնային քվոտա ստացած տնտեսավարող սուբյեկտների միջև այնպես, որ ծավալները չգերազանցեն արդեն իսկ բաշխված՝ նույն ծածկագրերին դասակարգվող ապրանքների ծավալը.

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված բաշխման ցանկի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի.

3) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված N 2 հավելվածի 20-րդ կետի 3-րդ ենթակետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

4) N 2 հավելվածի 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով՝

«4) մաքսային ոլորտի լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկատվություն՝ հայտատուի կողմից նախորդ տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման, արտադրության և իրացված ծավալների վերաբերյալ։»։

2․ Որոշումը լրացնել նոր՝ N 5 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2303-Ն որոշման

 

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 9-ի N 1959-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1959-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Կազմակերպության անվանումը

Լիցենզիայի համարը և
ամսաթիվը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Լիցենզիայով տրամադրված
ծավալը

Առանց մաքսատուրքի վճարման ներմուծման
ծավալները

           
»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2023 թվական: