ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
ԱՉԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՀՈՒԼԻՍԻ 2021 Թ. ԹԻՎ 46-Ն
ԱՉԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով, առաջնորդվելով ՀՀ կառավարության 30.12.2020 թ. թիվ 2215-Ն և 22.07.2021թ. թիվ 1210-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով Տավուշի մարզպետարանի և Աչաջուրի համայնքապետարանի միջև 2021թ. հուլիսի 28-ին կնքված ընթացիկ սուբվենցիայի հատկացման թիվ 9, թիվ 10 և թիվ 11 պայմանագրերը, ավագանին որոշում է.
ՈՐՈՇՈՒՄ
Աչաջուր համայնքի 2021 թ. բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝.
1. Բյուջեի եկամտային մասում «Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» տողով նախատեսված գումարը ավելացնել 2 940 000 (երկու միլիոն ինը հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամով։
2. Բյուջեի ծախսային մասում սույն որոշման 1-ին կետում նշված գումարը՝ 2 940 000 (երկու միլիոն ինը հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամի չափով, ավելացնել 06-2-1՝ «Համայնքային զարգացում» բաժնի 4251՝ «Շենքերի և կառույցների ընթացիկ վերանորոգում» հոդվածին։
Ավագանու անդամներ
|
կողմ |
դեմ |
ձեռնպահ |
1. Անդրանիկ Ղալթախչյան |
____ |
____ |
____ |
2. Սմբատ Ղալթախչյան |
____ |
____ |
____ |
3. Արարատ Մելիքբեկյան |
____ |
____ |
____ |
4. Կորյուն Վարդապետյան |
____ |
____ |
____ |
5. Վեներա Վարդապետյան |
____ |
____ |
____ |
Աչաջուրի համայնքապետ |
Կարեն Ղալթախչյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 օգոստոսի 2021 թվական: