Գլխավոր տեղեկություն
Номер
N 1235-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.12.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.12.2023
Дата вступления в силу
07.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1235-Ա

 

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 9 աշխատանքային օր՝ 2023 թվականի դեկտեմբերի 8-20-ը ներառյալ:

2. Գրիգոր Մինասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս դեկտեմբերի 8-ին և 18-20-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, իսկ դեկտեմբերի 11-15-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ