ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԵՏԱՐԳԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«17» հունիսի 2021 թվականի N 32-Ն
ԳԵՏԱՐԳԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է.
1. Կոտայքի մարզի Գետարգել համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետարգել համայնքի 2021 թվականի բյուջեի հաստատման մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածներում /այսուհետ հավելվածներ/ կատարել հետևյալ փոփոխությունները`
1/ որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին հատվածի`
«ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ»
1000 ՏՈՂԻ «ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» «Ընդամենը» 4-րդ սյունակի «25807.7» թիվը փոխարինել «27807.7» թվով։
2/որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին հատվածի`
«ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ»
1111 տողի «Գույքահարկ համայնքների վարչական տարածքում գտնվող շենքերի և շինությունների համար» «Ընդամենը» 4-րդ սյունակի «1150.0» թիվը փոխարինել «1350.0» թվով և «Վարչական մաս» 5-րդ սյունակի «1150.0» թիվը փոխարինել «1350.0» թվով։
3/որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին հատվածի`
«ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ»
1121 տողի «Գույքահարկ փոխադրամիջոցների համար» « Ընդամենը» 4-րդ սյունակի «4900.0» թիվը փոխարինել «5100.0» թվով «Վարչական մաս» 5-րդ սյունակի «4900.0» թիվը փոխարինել «5100.0» թվով։
4/ որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին հատվածի`
«ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ»
1352 տողի «Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման համար վճար» «Ընդամենը» 4-րդ սյունակի «2000.0» թիվը փոխարինել «3600.0» թվով և «Վարչական մաս» 5-րդ սյունակ «2000.0» թիվը փոխարինել «3600.0» թվով։
5/որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ հատվածի`
«ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ»
2111 տողի «Օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարում» բաժնի «Ընդամենը» 6-րդ սյունակի «24384.6» թիվը փոխարինել «26384.6» թվով և «Վարչական բյուջե» 7-րդ սյունակի «19884.6» թիվը փոխարինել «21884.6» թվով։
6/ որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ հատվածի`
«ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ»
4111 «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» տողի «Ընդամենը» 4-րդ սյունակի «15597.6» թիվը փոխարինել «17197.6» թվով և «Վարչական մաս» 5-րդ սյունակի «15597.6» թիվը փոխարինել «17197.6» թվով։
7/ որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ հատվածի
«ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ»
4112 «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» տողի «Ընդամենը» 4-րդ սյունակի «2730.0» թիվը փոխարինել «3130.0» թվով և «Վարչական մաս» 5-րդ սյունակի «2730.0» թիվը փոխարինել «3130.0» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
Կողմ-(5)
Մ. ԱԶԻԶՅԱՆ Ա. ԳԱԼՍՏՅԱՆ Ա. ԴԱՎԹՅԱՆ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|