Գլխավոր տեղեկություն
Номер
N 14-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2021
Принят
Մարգահովիտ համայնքի ավագանի
Дата принятия
03.03.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
03.03.2021
Дата вступления в силу
25.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

03 ՄԱՐՏԻ 2021 թվականի N 14-Ն

 

ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 Թ. ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Մարգահովիտ համայնքի ավագանու 2017 թ. ապրիլի 06-ի «Մարգահովիտ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» թիվ 16-Ն որոշման 6-րդ գլխում 27 բաժնից հետո լրացնել 29-րդ բաժին նոր խմբագրությամբ՝  համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Կողմ-5

 

Դեմ-0

Ձեռնպահ-0

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

 

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԺՈՐԱ

 

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԱՆ

 

ՍԱՐԴԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

 

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՍԱՄՎԵԼ ԱՆԱՆՅԱՆ

 

Հավելված
Մարգահովիտ համայնքի ավագանու
2021 թ. մարտի 03-ի թիվ 14-Ն որոշման

 

28. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

123. Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել`

1) Համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ։

2) Բյուջեի փոփոխությունները և (կամ) լրացումները չեն կարոդ խախտել համայնքի բյուջեի` սույն օրենքով սահմանված հավասարակշռությունը։

3) Համայնքի ավագանու անդամների առաջարկած այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի եկամուտները կամ ավելացնում են ծախսերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ և ընդունում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով։

 

Հավելված
Մարգահովիտ համայնքի ավագանու
2017 թվականի ապրիլի 06-ի

N 16-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան