Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 62-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2023
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
11.12.2023
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
11.12.2023
Дата вступления в силу
20.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«11» դեկտեմբեր 2023 թ. 

թիվ 62-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 77-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի ««Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 3-Ֆ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 22-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 77-Ն որոշման՝

1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,

2) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 11-ի թիվ 62-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2018 թվականի

նոյեմբերի 30-ի թիվ 77-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23168

 

Բաժին 1. Ակտիվներ

 

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Նախորդ տարվա վերջին

Հաշվետու տարվա վերջին

Ա

Բ

1

2

Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ

110

   

Ոչ ընթացիկ ոչ նյութական ակտիվներ

115

   

Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ, այդ թվում`

120

 

 

սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպություններում և կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (ներառյալ` արժեզրկումը), այդ թվում`

120.1

 

 

ֆինանսական կազմակերպություններ

120.1.1

   

ոչ ֆինանսական կազմակերպություններ

120.1.2

   

պետական կառավարման մարմիններ

120.1.3

   

ոչ ռեզիդենտներ

120.1.4

   

իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր (ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը, արժեզրկումը և անհավաքագրելիությունը), այդ թվում`

120.2

 

 

ֆինանսական կազմակերպություններ

120.2.1

   

ոչ ֆինանսական կազմակերպություններ

120.2.2

   

պետական կառավարման մարմիններ

120.2.3

   

ոչ ռեզիդենտներ

120.2.4

   

երկարաժամկետ փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր (ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը և անհավաքագրելիությունը), այդ թվում`

120.3

 

 

ֆինանսական կազմակերպություններ

120.3.1

   

ոչ ֆինանսական կազմակերպություններ

120.3.2

   

տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային

տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային

կազմակերպություններ

120.3.3

   

ոչ ռեզիդենտներ

120.3.4

   

որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ, որից`

120.4

   

ոչ ռեզիդենտներ

120.4.1

   

Այլ ոչ ընթացիկ ակտիվներ, այդ թվում՝

125

 

 

հետաձգված հարկային ակտիվներ

125.1

   

կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար, այդ թվում`

125.2

 

 

ֆինանսական կազմակերպություններ

125.2.1

   

ոչ ֆինանսական կազմակերպություններ

125.2.2

   

պետական կառավարման մարմիններ

125.2.3

   

տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային

տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային

կազմակերպություններ

125.2.4

   

ոչ ռեզիդենտներ

125.2.5

   

այլ ոչ ընթացիկ ակտիվներ՝ վերը չթվարկված

125.3

   

Ոչ ընթացիկ ակտիվներ, ընդամենը

(«110»+«115»+«120»+«125»)

130

 

 

Պաշարներ և կենսաբանական ակտիվներ

135

   

Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական

պարտքեր, այդ թվում`

140

 

 

տրված ընթացիկ կանխավճարներ և դեբիտորական պարտքեր վաճառքների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը), այդ թվում`

140.1

 

 

ֆինանսական կազմակերպություններ

140.1.1

   

ոչ ֆինանսական կազմակերպություններ

140.1.2

   

պետական կառավարման մարմիններ

140.1.3

   

տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային

տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային

կազմակերպություններ

140.1.4

   

ոչ ռեզիդենտներ

140.1.5

   

դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը), այդ թվում`

140.2

 

 

ֆինանսական կազմակերպություններ

140.2.1

   

ոչ ֆինանսական կազմակերպություններ

140.2.2

   

պետական կառավարման մարմիններ

140.2.3

   

տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային

տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային

կազմակերպություններ

140.2.4

   

ոչ ռեզիդենտներ

140.2.5

   

դեբիտորական պարտքեր հարկերի և պարտադիր վճարների գծով

140.3

   

հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր

140.4

   

այլ դեբիտորական պարտքեր (ներառյալ աշխատավարձի և առհաշիվ տրված գումարների գծով պարտքերը և հնարավոր կորուստների պահուստը), այդ թվում`

140.5

 

 

ֆինանսական կազմակերպություններ

140.5.1

   

ոչ ֆինանսական կազմակերպություններ

140.5.2

   

պետական կառավարման մարմիններ

140.5.3

   

տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային

տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային

կազմակերպություններ

140.5.4

   

ոչ ռեզիդենտներ

140.5.5

   

Ընթացիկ ֆինանսական ներդրումներ (ներառյալ արժեզրկումը (անհավաքագրելիությունը)), այդ թվում`

145

 

 

իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող և վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ,այդ թվում`

145.1

 

 

ֆինանսական կազմակերպություններ

145.1.1

   

ոչ ֆինանսական կազմակերպություններ

145.1.2

   

պետական կառավարման մարմիններ

145.1.3

   

ոչ ռեզիդենտներ

145.1.4

   

մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը), այդ թվում`

145.2

 

 

ֆինանսական կազմակերպություններ

145.2.1

   

ոչ ֆինանսական կազմակերպություններ

145.2.2

   

պետական կառավարման մարմիններ

145.2.3

   

տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային

տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային

կազմակերպություններ

145.2.4

   

ոչ ռեզիդենտներ

145.2.5

   

ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը),որից`

145.3

   

 ոչ ռեզիդենտներ

145.3.1

   

որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ, որից`

145.4

   

 ոչ ռեզիդենտներ

145.4.1

   

Դրամական միջոցներ, այդ թվում`

150

 

 

դրամարկղ, այդ թվում`

150.1

 

 

 դրամով

150.1.1

   

 արտարժույթով

150.1.2

   

հաշվարկային հաշիվ

150.2

   

արտարժութային հաշիվ, որից`

150.3

   

 ոչ ռեզիդենտ բանկերում

150.3.1

   

այլ հաշիվներ բանկերում, այդ թվում`

150.4

 

 

 դրամով

150.4.1

   

 արտարժույթով, որից`

150.4.2

   

 ոչ ռեզիդենտ բանկերում

150.4.2.1

   

դրամական միջոցներ ճանապարհին և դրամական փաստաթղթեր, այդ թվում`

150.5

 

 

 դրամով

150.5.1

   

 արտարժույթով

150.5.2

   

Այլ ընթացիկ ակտիվներ, այդ թվում`

155

 

 

ֆինանսական կազմակերպություններ

155.1

   

ոչ ֆինանսական կազմակերպություններ

155.2

   

պետական կառավարման մարմիններ

155.3

   

տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային

տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային

կազմակերպություններ

155.4

   

ոչ ռեզիդենտներ

155.5

   

Ընթացիկ ակտիվներ, ընդամենը («135»+«140»+«145»+«150»+«155»)

160

 

 

Ակտիվներ, ընդամենը («130»+«160»)

165

 

 

 

Բաժին 2. Սեփական կապիտալ

 

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Նախորդ տարվա վերջին

Գործարք-ներ

Այլ փոփոխություններ

Հաշվետու տարվա վերջին

Ա

Բ

1

2

3

4

Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ, այդ թվում`

210

 

   

 

ֆինանսական

կազմակերպություններ

210.1

     

 

ոչ ֆինանսական

կազմակերպություններ

210.2

     

 

պետական կառավարման

մարմիններ

210.3

     

 

տնային տնտեսություններ

(ֆիզիկական անձինք)և տնային

տնտեսություններին

սպասարկող ոչ առևտրային

կազմակերպություններ

210.4

     

 

ոչ ռեզիդենտներ

210.5

     

 

Վերագնահատումից և վերաչափումից տարբերություններ

215

     

 

Ֆինանսական արդյունք

220

     

 

Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)

225

     

 

Սեփական կապիտալի այլ հոդվածներ

230

     

 

Սեփական կապիտալ, ընդամենը («210»+«215»+«220»+«225»+«230»)

235

 

 

 

 

 

Բաժին 3. Պարտավորություններ

 

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ, այդ թվում`

310

 

 

երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ (հանած չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով), այդ թվում`

310.1

 

 

ֆինանսական կազմակերպություններ

310.1.1

   

ոչ ֆինանսական կազմակերպություններ

310.1.2

   

պետական կառավարման մարմիններ

310.1.3

   

տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային տնտեսություններին

սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

310.1.4

   

ոչ ռեզիդենտներ

310.1.5

   

որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական
պարտավորություններ, որից`

310.2

   

 ոչ ռեզիդենտներ

310.2.1

   

Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ, այդ թվում`

315

 

 

հետաձգված հարկային պարտավորություններ

315.1

   

սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը, որից`

315.2

   

 ոչ ռեզիդենտներ

315.2.1

   

այլ ոչ ընթացիկ պարտավորություններ՝ վերը չթվարկված

315.3

   

Ոչ ընթացիկ պարտավորություններ, ընդամենը («310»+«315»)

320

 

 

Ստացված կարճաժամկետ փոխառություններ և վարկեր, հեջավորման գործիքներ, այդ թվում`

325

 

 

կարճաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ և երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս (հանած չկրած տոկոսային ծախսեր), այդ թվում`

325.1

   

   

ֆինանսական կազմակերպություններ

325.1.1

   

ոչ ֆինանսական կազմակերպություններ

325.1.2

   

պետական կառավարման մարմիններ

325.1.3

   

տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային տնտեսություններին

սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

325.1.4

   

ոչ ռեզիդենտներ

325.1.5

   

իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, որից`

325.2

   

 ոչ ռեզիդենտներ

325.2.1

   

որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, որից`

325.3

   

 ոչ ռեզիդենտներ

325.3.1

   

Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր, այդ թվում`

330

 

 

կրեդիտորական պարտքեր գնումների գծով և ստացված կանխավճարներ, այդ թվում`

330.1

 

 

ֆինանսական կազմակերպություններ

330.1.1

   

ոչ ֆինանսական կազմակերպություններ

330.1.2

   

պետական կառավարման մարմիններ

330.1.3

   

տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային տնտեսություններին

սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

330.1.4

   

ոչ ռեզիդենտներ

330.1.5

   

կրեդիտորական պարտքեր բյուջեներին (հարկերի և այլ պարտադիր վճարների գծով)

330.2

   

կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով, որից`

330.3

   

 ոչ ռեզիդենտներ

330.3.1

   

այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ շահաբաժինների և աշխատակիցներին այլ գործառնությունների գծով պարտքերը), այդ թվում`

330.4

 

 

ֆինանսական կազմակերպություններ

330.4.1

   

ոչ ֆինանսական կազմակերպություններ

330.4.2

   

պետական կառավարման մարմիններ

330.4.3

   

տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային տնտեսություններին

սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

330.4.4

   

ոչ ռեզիդենտներ

330.4.5

   

Այլ ընթացիկ պարտավորություններ, այդ թվում`

335

 

 

ֆինանսական կազմակերպություններ

335.1

   

ոչ ֆինանսական կազմակերպություններ

335.2

    

պետական կառավարման մարմիններ

335.3

   

տնային տնտեսություններ (ֆիզիկական անձինք)և տնային տնտեսություններին

սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ

335.4

   

ոչ ռեզիդենտներ

335.5

   

Ընթացիկ պարտավորություններ, ընդամենը («325»+«330»+«335»)

340

 

 

Պարտավորություններ, ընդամենը («320»+«340»)

345

 

 

Պարտավորություններ և սեփական կապիտալ, ընդամենը («235»+«345»)

350

 

 

 

Բաժին 4. Կազմակերպության ֆինանսական արդյունքը

 

Հազար դրամ (ամբողջ թվերով)

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկա-գիրը

Նախորդ տարի

Հաշվետու տարի

Ա

Բ

1

2

Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)

410

   

Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք

415

   

Համախառն շահույթ, վնաս (-) («410»-«415»)

420

 

 

Իրացման ծախսեր

425

   

Վարչական ծախսեր

430

   

Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից շահույթ, վնաս (-) («420»-«425»-«430» )

435

 

 

Գործառնական այլ եկամուտներ

440

   

Գործառնական այլ ծախսեր

445

   

Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ

450

   

Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր

455

   

Շարունակվող գործունեության շահույթ, վնաս (-)

460

   

Ընդհատված գործունեությունից շահույթ, վնաս (-)

465

   

Վերադասակարգման ճշգրտումներ. օգուտներ, կորուստներ (-)

470

   

Այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող շահույթ, վնաս (-)

475

   

Զուտ շահույթ, վնաս (-) նախքան շահութահարկի գծով ծախսի նվազեցումը («435»+«440»-«445»+«450»-«455»+«460»+«465»+«470»+«475» )

480

 

 

Շահութահարկի գծով ծախս (-), եկամուտ (+)

485

   

Զուտ շահույթ, վնաս (-) շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո («480»+«485»)

490

 

 

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր

________________________________  

______________________

 

(ազգանուն, անուն)

  

(ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

________________________________   ______________________
 

(ազգանուն, անուն)

 

(ստորագրություն, պաշտոն)
 

     

___   _______   ____
     (լրացման ամսաթիվ) »:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 11-ի թիվ 62-Ն որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2018 թվականի

նոյեմբերի 30-ի թիվ 77-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 3-Ֆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն հրահանգը կարգավորում է «Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 3-Ֆ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

 2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ ռեսպոնդենտ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

 3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

 4. Հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:

 5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ՝ ՏԳՏԴ) 5-նիշ խմբավորման (հղումը՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc):

 6. Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը համախառն ավելացված արժեքի ընդհանուր ծավալում կազմում է առավել մեծ տեսակարար կշիռ: Շատ դեպքերում գործունեության հիմնական տեսակը նպատակահարմար է որոշել համախառն արտադրանքի ծավալի, զուտ հասույթի, աշխատողների ընդհանուր թվաքանակի կամ այլ ցուցանիշների տեսակարար կշռով:

 7. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

 8. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Հաշվետվությունը կազմված է 4 բաժիններից`

1) «Միջոցների կազմը»,

2) «Սեփական կապիտալը»,

3) «Պարտավորությունները»,

4) «Կազմակերպության ֆինանսական արդյունքը»:

10. Հաշվետվության բոլոր բաժինները պետք է ներառեն ինչպես հիմնական, այնպես էլ ոչ հիմնական գործունեության ցուցանիշները:

11. Հաշվետվության այն տողերում, որտեղ ակտիվները, պարտավորությունները կամ սեփական կապիտալը պահանջվում է ներկայացնել ըստ տնտեսության հատվածների `

1) կազմակերպության ակտիվների մնացորդները ներկայացվում են ըստ տնտեսության այն հատվածների, որոնց մոտ առաջանում է ֆինանսական պարտավորություն կամ կապիտալում մասնակցություն,

2) պարտավորությունների մնացորդները` ըստ տեսության այն հատվածների՝ որոնց մոտ առաջանում է ֆինանսական ակտիվ:

12. Ինստիտուցիոնալ միավորը տնտեսական միավոր է, որն ընդունակ է իր անունից տիրապետել ակտիվների, ստանձնել պարտավորություններ, մասնակցել տնտեսական գործունեությանը և գործառնություններ իրականացնել այլ միավորների:

13. Ինստիտուցիոնալ միավորը համարվում է երկրի տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե այդ տարածքում այն ունի գերիշխող տնտեսական շահերի կենտրոն, այսինքն` անսահմանափակ կամ երկարատև ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարի), իրականացնում կամ միտված է իրականացնելու տնտեսական գործունեություն կամ նշանակալի ծավալով գործառնություններ:

14. Հատվածները ինստիտուցիոնալ միավորների խմբեր են (ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2016 թվականի փետրվարի 1-ի N 63-Ն հրամանով հաստատված «Տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների դասակարգիչը», հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143434)):

Յուրաքանչյուր ինստիտուցիոնալ միավոր ընդհանուր առմամբ պետք է վերաբերի այս կամ այն հատվածին:

15. Ոչ առևտրային կազմակերպությունները իրավաբանական անձինք կամ հասարակական կազմակերպություններ են, որոնց ստեղծման հիմնական նպատակը ապրանքների ու ծառայությունների արտադրությունն է, և որոնք դրանց հիմնադիրների, վերահսկող կամ ֆինանսավորող միավորների համար չեն կարող հանդիսանալ եկամտի, շահույթի կամ այլ ֆինանսական օգուտների ստացման աղբյուր:

16. Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններն այն իրավաբանական անձինք են, որոնք հիմնականում զբաղվում են տնային տնտեսությունների համար ոչ շուկայական ծառայությունների արտադրությամբ, որոնք շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում և ստացված շահույթը մասնակիցների միջև չեն բաշխում: Դրանց կարգավիճակը թույլ չի տալիս այդ կազմակերպությունները ստեղծող միավորների համար լինել եկամտի, շահույթի կամ այլ ֆինանսական շահի աղբյուր: Այդ կազմակերպությունների ռեսուրսները գոյանում են անդամավճարներից, նվիրատվություններից և սեփականությունից ստացվող եկամուտներից: Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններից են` քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, բարեգործական հիմնադրամները, Հայաստանյաց Առաքելական եկեղեցին և կրոնական այլ կազմակերպությունները, պրոֆեսիոնալ և այլ տիպի միությունները, մշակութային կազմակերպությունները, որոշ կրթական և գիտահետազոտական կազմակերպություններ և այլն:

17. Տնային տնեսությունը անձանց խումբ է (ֆիզիկական անձինք), որոնք ապրում են միևնույն կացարանում, միավորում իրենց ողջ (կամ մասնակի) եկամուտն ու ունեցվածքը և կոլեկտիվ սպառում ապրանքների և ծառայությունների որոշակի տեսակներ (հիմնականում` բնակարանային ծառայություններ և սննդամթերք): Դրանք գործատուներն են, ինքնազբաղված անձինք, վարձու աշխատողները կամ սեփականությունից և տրանսֆերտներից եկամուտ ստացողները:

18. Ոչ ֆինանսական կազմակերպությունները կամ ընկերություններն ինստիտուցիոնալ միավորներ են, որոնց հիմնական գործունեությունը շուկայական ապրանքների կամ ոչ ֆինանսական ծառայությունների արտադրությունն է:

19. Ֆինանսական կազմակերպությունները այն բոլոր ռեզիդենտ կազմակերպություններն են, որոնք հիմնականում զբաղված են այլ ինստիտուցիոնալ միավորներին ֆինանսական ծառայությունների մատուցմամբ, այդ թվում` ապահովագրական ու կենսաթոշակային հիմնադրամների ծառայությունները: Ֆինանսական կազմակերպություններ են՝ Կենտրոնական բանկը, ավանդային կազմակերպությունները, դրամական շուկայի հիմնադրամները, ոչ դրամական շուկայի ներդրումային հիմնադրամները, այլ ֆինանսական միջնորդները, օժանդակ ֆինանսական կազմակերպությունները, փոխկապակցված ֆինանսական հաստատությունները, տոկոսառուները, ապահովագրական կազմակերպությունները և կենսաթոշակային հիմնադրամները:

20. Պետական կառավարման մարմինները քաղաքական գործընթացների արդյունքում ձևավորված իրավաբանական անձինք են, որոնք տվյալ տարածքի սահմաններում գտնվող այլ ինստիտուցիոնալ միավորների հետ հարաբերություններում օժտված են օրենսդրական, դատական կամ գործադիր իշխանությամբ: Ներառում է կենտրոնական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև կենտրոնական կառավարության մաս կազմող բոլոր ինստիտուցիոնալ միավորները և կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող ոչ շուկայական պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

21. Յուրաքանչյուր ցուցանիշի համար ներկայացվում է հաշվետու տարվա սկզբի (սյունակ 1) և հաշվետու տարվա վերջի (սյունակ 2) մնացորդները, բացառությամբ «Սեփական կապիտալ» բաժնի՝ որտեղ ներկայացվում է հաշվետու տարվա սկզբի (սյունակ 1) և հաշվետու տարվա վերջի (սյունակ 4) մնացորդները, ինչպես նաև տարվա ընթացքում գործարքները (սյունակ 2) և այլ փոփոխությունները (սյունակ 3):

Ընդ որում՝գործարքը տնտեսական հոսք է, որը փոխազդեցություն է ինստիտուցիոնալ միավորների միջև փոխադարձ համաձայնությամբ կամ գործողություն մեկ ինստիտուցիոնալ միավորի ներսում: Այլ փոփոխությունները փոփոխություններ են, որոնք չեն բխում գործարքներից: Օրինակ, դրանք բնական աղետների հետևանքով առաջացած կորուստներն են, ինչպես նաև գների փոփոխության հետևանքով արժեքի փոփոխությունները:

 

3. ԲԱԺԻՆ 1 . ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԸ

 

22. «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» տողում (ծածկագիր՝ «110») ցույց է տրվում հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվների (այսուհետև` հաշիվներ) 11 և 12 խմբերի հաշիվների մնացորդների հանրագումարը:

23. «Ոչ ընթացիկ ոչ նյութական ակտիվներ» տողում (ծածկագիր՝ «115») ցույց է տրվում 13-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

24. «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (ծածկագիր՝ «120») ցույց է տրվում 14-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը, այդ թվում՝

1) «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպություններում և կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (ներառյալ` արժեզրկումը)» տողում (ծածկագիր՝ «120.1») ցույց է տրվում 141 և 142 հաշիվների մնացորդների հանրագումարի և 1491 և 1492 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը,

2) «Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր (ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը, արժեզրկումը և անհավաքագրելիությունը)» տողում (ծածկագիր՝ «120.2») ցույց է տրվում 143 և 144 հաշիվների մնացորդների և 1471 և 1493 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը,

3) «Երկարաժամկետ փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր, ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը և անհավաքագրելիությունը)» տողում (ծածկագիր՝ «120.3») ցույց է տրվում 145 և 146 հաշիվների մնացորդների և 1472, 1473, 1494 և 1495 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը,

4) «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (ծածկագիր՝ «120.4») ցույց է տրվում 148 հաշվի մնացորդ:

25. «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ» տողում (ծածկագիր՝ «125») ցույց է տրվում 15-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը, այդ թվում՝

1) «Հետաձգված հարկային ակտիվներ» տողում (ծածկագիր՝ «125.1») ցույց է տրվում 151 հաշվի մնացորդը,

2) «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» տողում (ծածկագիր՝ «125.2») ցույց է տրվում 152 հաշվի մնացորդը,

3) «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ՝ վերը չթվարկված» տողում (ծածկագիր՝ «125.3») ցույց է տրվում 153, 154, 155 և 156 հաշիվների մնացորդների հանրագումարը:

26. «Ոչ ընթացիկ ակտիվներ, ընդամենը («110»+«115»+«120»+«125»)» տողում (ծածկագիր՝ «130») ցույց է տրվում ոչ ընթացիկ ակտիվների հանրագումարը:

27. «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ» տողում (ծածկագիր՝ «135») ցույց է տրվում 21-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

28. «Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» տողում (ծածկագիր՝ «140») ցույց է տրվում 22-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը, այդ թվում`

1) «Տրված ընթացիկ կանխավճարներ և դեբիտորական պարտքեր վաճառքների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը),)» տողում (ծածկագիր՝ «140.1») ցույց է տրվում 221 և 224 հաշիվների մնացորդների և 223 հաշվի մնացորդի մասի տարբերությունը,

2) «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը)» տողում (ծածկագիր՝ «140.2») ցույց է տրվում 222 հաշվի մնացորդի և 223 հաշվի մնացորդի մասի տարբերությունը,

3) «Դեբիտորական պարտքեր հարկերի և պարտադիր վճարների գծով» տողում (ծածկագիր՝ «140.3») ցույց է տրվում 225 և 227 հաշիվների մնացորդների հանրագումարը,

4) «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» տողում (ծածկագիր՝ «140.4») ցույց է տրվում 226 հաշվի մնացորդը,

5) «Այլ դեբիտորական պարտքեր (ներառյալ աշխատավարձի և առհաշիվ տրված գումարների գծով պարտքերը և հնարավոր կորուստների պահուստը)» տողում (ծածկագիր՝ «140.5») ցույց է տրվում 228 և 229 հաշիվների մնացորդների հանրագումարը:

29. «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ (ներառյալ արժեզրկումը (անհավաքագրելիությունը))» տողում (ծածկագիր՝ «145») ցույց է տրվում 23-24 խմբերի հաշիվների մնացորդների հանրագումարի և 241 հաշվի մնացորդի տարբերությունը:

30. «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող և վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (ծածկագիր՝ «145.1») ցույց է տրվում 231 և 232 հաշիվների մնացորդների հանրագումարը:

31. «Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը)» տողում (ծածկագիր՝ «145.2») ցույց է տրվում 233, 234, 235 և 236 հաշիվների մնացորդների հանրագումարի և 2381, 2382, 2383, 2384 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:

32. «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը)» տողում (ծածկագիր՝ «145.3») ցույց է տրվում 237 հաշվի մնացորդի և 2385 ենթահաշվի մնացորդի տարբերությունը:

33. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (ծածկագիր՝ «145.4») ցույց է տրվում 239 հաշվի մնացորդը:

34. «Դրամական միջոցներ» տողում (ծածկագիր՝ «150») ցույց է տրվում 25 խմբի հաշիվների մնացորդները:

35. «Դրամարկղ» տողում (ծածկագիր՝ «150.1») ցույց է տրվում 251 հաշվի մնացորդը:

36. «Հաշվարկային հաշիվ» տողում (ծածկագիր՝ «150.2») ցույց է տրվում 252 հաշվի մնացորդը:

37. «Արտարժութային հաշիվ» տողում (ծածկագիր՝ «150.3») ցույց է տրվում 253 հաշվի մնացորդը:

38. «Այլ հաշիվներ բանկերում» տողում (ծածկագիր՝ «150.4») ցույց է տրվում 254 հաշվի մնացորդը:

39. «Դրամական միջոցներ ճանապարհին և դրամական փաստաթղթեր» տողում (ծածկագիր՝ «150.5») ցույց է տրվում 255 և 256 հաշիվների մնացորդների հանրագումարը:

40. «Այլ ընթացիկ ակտիվներ» տողում (ծածկագիր՝ «155») ցույց է տրվում 26 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

41. «Ընթացիկ ակտիվներ, ընդամենը («135»+«140»+«145»+«150»+«155»)» տողում (ծածկագիր՝ «160») ցույց է տրվում ընթացիկ ակտիվների հանրագումարը:

42. «Ակտիվներ, ընդամենը («130»+«160»)» տողում (ծածկագիր՝ «165») ցույց է տրվում ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվների հանրագումարը:

 

4. ԲԱԺԻՆ 2. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ

 

43. «Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ» տողում (ծածկագիր՝ «210») ցույց է տրվում 31 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

44. «Վերագնահատումից և վերաչափումից տարբերություններ» տողում (ծածկագիր՝ «215» ) ցույց է տրվում 32 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

45. «Ֆինանսական արդյունք» տողում (ծածկագիր՝ «220») ցույց է տրվում 33 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

46. «Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» տողում (ծածկագիր՝ «225») ցույց է տրվում 34 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

47. «Սեփական կապիտալի այլ հոդվածներ» տողում (ծածկագիր՝ «230») ցույց է տրվում 35 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

48. «Սեփական կապիտալ, ընդամենը («210» + «215» + «220» + «225» + «230»)» տողում (ծածկագիր՝ 235») ցույց է տրվում սեփական կապիտալի հաշիվների մնացորդների հանրագումարը:

 

5. ԲԱԺԻՆ 3. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

49. «Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ» տողում (ծածկագիր՝ «310») ցույց է տրվում 41 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

50. «Երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ (հանած չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով)» տողում (ծածկագիր՝ «310.1») ցույց է տրվում 411, 412 և 413 հաշիվների մնացորդների հանրագումարի և 4141, 4142, 4143 ենթահաշիվների մնացորդների տարբերությունը:

51. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» տողում (ծածկագիր՝ «310.2») ցույց է տրվում 415 հաշվի մնացորդը:

52. «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ» տողում (ծածկագիր՝ «315») ցույց է տրվում 42 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

53. «Հետաձգված հարկային պարտավորություններ» տողում (ծածկագիր՝ «315.1») ցույց է տրվում 422 հաշվի մնացորդը:

54. «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» տողում (ծածկագիր՝ «315.2») ցույց է տրվում 426 հաշվի մնացորդը:

55. «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ՝ վերը չթվարկված» տողում (ծածկագիր՝ «315.3») ցույց է տրվում 421, 425, 427, 428 և 429 հաշիվների մնացորդների հանրագումարը:

56. «Ոչ ընթացիկ պարտավորություններ, ընդամենը («310» + «315»)» տողում (ծածկագիր՝ «320») ցույց է տրվում ոչ ընթացիկ պարտավորությունների հանրագումարը:

57. «Ստացված կարճաժամկետ փոխառություններ և վարկեր, հեջավորման գործիքներ» տողում (ծածկագիր՝ «325») ցույց է տրվում 51 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

58. «Կարճաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ և երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս (հանած չկրած տոկոսային ծախսեր)» տողում (ծածկագիր՝ «325.1») ցույց է տրվում 511, 512, 513, 514 և 515 հաշիվների մնացորդների հանրագումարի և 5161, 5162, 5163, 5164 և 5165 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:

59. «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» տողում (ծածկագիր՝ «325.2») ցույց է տրվում 517 հաշվի մնացորդը:

60. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» տողում (ծածկագիր՝ «325.3») ցույց է տրվում 518 հաշվի մնացորդը:

61. «Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր» տողում (ծածկագիր՝ «330») ցույց է տրվում 52 և 53 խմբերի հաշիվների մնացորդների հանրագումարը:

62. «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով և ստացված կանխավճարներ» տողում (ծածկագիր՝ «330.1») ցույց է տրվում 521 և 523 հաշիվների մնացորդների հանրագումարը:

63. «Կրեդիտորական պարտքեր բյուջեներին (հարկերի և այլ պարտադիր վճարների գծով)» տողում (ծածկագիր՝ «330.2») ցույց է տրվում 524 և 525 հաշիվների մնացորդների հանրագումարը:

64. «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» տողում (ծածկագիր՝ «330.3») ցույց է տրվում 527 հաշվի մնացորդը:

65. «Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ շահաբաժինների և աշխատակիցներին այլ գործառնությունների գծով պարտքերը)» տողում (ծածկագիր՝ «330.4») ցույց է տրվում 528, 529 և 531 հաշիվների մնացորդների հանրագումարը:

66. «Այլ ընթացիկ պարտավորություններ» տողում (ծածկագիր՝ «335») ցույց է տրվում 54 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:

67. «Ընթացիկ պարտավորություններ, ընդամենը («325» + «330» + «335»)» տողում (ծածկագիր՝ «340») ցույց է տրվում ընթացիկ պարտավորությունների հանրագումարը:

68. «Պարտավորություններ, ընդամենը («320»+«340»)» տողում (ծածկագիր՝ «345») ցույց է տրվում ընթացիկ և ոչ ընթացիկ պարտավորությունների հանրագումարը:

69. «Պարտավորություններ և սեփական կապիտալ, ընդամենը («235» + «345»)» տողում (ծածկագիր՝ «350») ցույց է տրվում ընդամենը պարտավորությունների և սեփական կապիտալի հանրագումարը:

 

6. ԲԱԺԻՆ 4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

70. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (առանց ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ) և ակցիզային հարկի)» տողում (ծածկագիր՝ «410») ցույց է տրվում կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացումից հասույթը առանց անուղղակի հարկերի (ԱԱՀ-ի և ակցիզային հարկի) (611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշվի զուտ կրեդիտային շրջանառությունը, որն իրենից ներկայացնում է 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշվի կրեդիտային շրջանառության և 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում» հաշվի դեբետային շրջանառության տարբերությունը):

71. «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք. տողում (ծածկագիր՝ «415») ցույց է տրվում 711 հաշվի զուտ դեբետային շրջանառությունը:

72. «Համախառն շահույթ, վնաս(-) («410»-«415»)» տողը (ծածկագիր՝ «420») հավասար է «410» ծածկագրով տող - «415» ծածկագրով տող:

73. «Իրացման ծախսեր» տողում (ծածկագիր՝ «425») ցույց է տրվում 712 հաշվի դեբետային շրջանառությունը:

74. «Վարչական ծախսեր» տողում (ծածկագիր՝ «430») ցույց է տրվում 713 հաշվի դեբետային շրջանառությունը:

75. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից շահույթ, վնաս(-) («420»-«425»-«430»)» տողը (ծածկագիր՝ «435») հավասար է «420» ծածկագրով տող - «425» ծածկագրով տող - «430» ծածկագրով տող:

76. «Գործառնական այլ եկամուտներ» տողում (ծածկագիր՝ «440»՝ ցույց է տրվում 614 հաշվի կրեդիտային շրջանառությունը:

77. «Գործառնական այլ ծախսեր» տողում (ծածկագիր՝ «445») ցույց է տրվում 714 հաշվի դեբետային շրջանառությունը:

78. «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» տողում (ծածկագիր՝ «450») ցույց է տրվում 615 հաշվի կրեդիտային շրջանառությունը:

79. «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր» տողում (ծածկագիր՝ «455») ցույց է տրվում 715 հաշվի դեբետային շրջանառությունը:

80. «Շարունակվող գործունեության շահույթ, վնաս(-)» տողում (ծածկագիր՝ «460») ցույց է տրվում 62 և 72 խմբերի հաշիվների տարբերությունը:

81. «Ընդհատված գործունեությունից շահույթ, վնաս(-)» տողում (ծածկագիր՝ «465») ցույց է տրվում 63 և 73 խմբերի հաշիվների տարբերությունը:

82. «Վերադասակարգման ճշգրտումներ. օգուտներ, կորուստներ(-)» տողում (ծածկագիր՝ «470») ցույց է տրվում 64 և 74 խմբերի հաշիվների տարբերությունը:

83. «Այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող շահույթ, վնաս(-)» տողում (ծածկագիր՝ «475») ցույց է տրվում 67 և 77 խմբերի հաշիվների տարբերությունը:

84. « Զուտ շահույթ, վնաս(-) նախքան շահութահարկի գծով ծախսի նվազեցումը («435»+«440»-«445»+«450»-«455»+«460»+«465»+«470»+«475») տողը (ծածկագիր՝ «480») հավասար է «435» ծածկագրով տող + «440» ծածկագրով տող - «445» ծածկագրով տող + «450» ծածկագրով տող - «455» ծածկագրով տող + «460» ծածկագրով տող + «465» ծածկագրով տող + «470» ծածկագրով տող + 475» ծածկագրով տող:

85. «Շահութահարկի գծով ծախս (-), եկամուտ (+)» տողում (ծածկագիր՝ «485») ցույց է տրվում 75 խմբի դեբետային և կրեդիտային շրջանառությունների տարբերությունը):

86. « Զուտ շահույթ, վնաս(-) շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո («480»+«485»)» տողը (ծածկագիր՝ «490») հավասար է «480» ծածկագրով տող + «485» ծածկագրով տող:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2023 թվական: