Գլխավոր տեղեկություն
Номер
N 917-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.12.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
22.12.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
22.12.2023
Дата вступления в силу
23.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 917-Ա

 

«ԱՐՏՆԱՍՏ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Արտնաստ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 88,988,878 դրամ ընդհանուր արժողությամբ «Դպրոցի մարզահրապարակի կառուցում և բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Արտնաստ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 02304973) «Լ 7 Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04242921) 2023 թվականի նոյեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 88,988,878 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Արտնաստ» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

22.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 917-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն բնակավայրի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզահրապարակի կառուցում և բարեկարգում, որն ուղղված է դպրոցի աշակերտների սոցիալական, կրթական և այլ պահանջմունքների բավարարմանը։ Ծրագրի իրականացման արդյունքում դպրոցը կունենա նորարարական չափանիշներին համապատասխան, նորագույն սպորտային տեխնիկայով հագեցած մարզահրապարակ, ինչը կնպաստի աշակերտների ֆիզիոլոգիական բազմակողմանի և համաչափ զարգացմանը, թիմային հատկանիշների ձևավորմանը և կյանքին անհրաժեշտ շարժողական ունակությունների և հմտությունների ձևավորմանը։

Ֆինանսավորումը իրականացվում է «ԱՐՏՆԱՍՏ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից, հասարակական կազմակերպության ֆինանսավորման աղբյուրը հասարակական կազմակերպության անդամ Հովնան Լալայանի կողմից վճարված ներդրումներից գոյացած ֆինանսական միջոցներն են։ Մարզահրապարակի կառուցման և վերանորոգման աշխատանքների ավարտից հետո այն անհատույց տրամադրվելու է համայնքին՝ որպես սեփականություն:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«ԱՐՏՆԱՍՏ» բարեգործական հասարակական կազմակերպություն Հասցե՝ քաղ. Երևան, Մանթաշյան փողոց, շենք՝ 27 Ա, բնակարան 51,

ՀՎՀՀ՝ 02304973

4.

Ծրագիրը կատարողը

«ԱՐՏՆԱՍՏ» բարեգործական հասարակական կազմակերպություն Հասցե՝ քաղաք Երևան, Մանթաշյան փողոց, շենք՝ 27 Ա, բնակարան 51, ՀՎՀՀ՝ 02304973

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Արտաշատ համայնք, Քաղցրաշեն բնակավայր, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

88,988,878 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Քաղցրաշենի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՀՎՀՀ՝ 04206431)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականից դեկտեմբերի 16-ից մինչև 2024 թվականից մայիսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Մարզահրապարակի կառուցման համար հատկացված տարածքի բարեկարգում, վազքուղու և խաղահրապարակի կառուցում, մայթերի կառուցում, կանաչապատման աշխատանքների իրականացում, աշխատուժ։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2024 թվականի մայիսի 30-ն

ընկած ժամանակահատվածում` 88,988,878 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Մարզահրապարակի կառուցման համար տարածքի բարեկարգման, վազքուղու, խաղահրապարակի կառուցման, մայթերի կառուցման, կանաչապատման, շինարարական և այլ աշխատանքների, ինչպես նաև կազմակերպական

աշխատանքների իրականացում` 88,988,878 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն

նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Համագործակցությունը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատի համայնքապետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողություն է իրականացվելու «ԱՐՏՆԱՍՏ» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիրների ընդհանուր ժողովի կողմից՝ ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար ստացման միջոցով, ինչպես նաև լիազորված մարմնին՝ ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացման միջոցով:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

22.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան