ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/1004/02/19 2023 թ. | ||||
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/1004/02/19 | |||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ա . Բարսեղյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մ կրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
|
20
23 թվականի փետրվարի 10-ինգրավոր ընթացակարգով քննելով «Սահակյան Եղբայրներ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03․02․2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կազմակերպության` գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1․ Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 8․301․072 ՀՀ դրամ գումար և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս․ Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 19․04․2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձվել է 8.024.380,56 ՀՀ դրամ, որից 7.264.494,56 ՀՀ դրամը` որպես մատակարարված ապրանքների համար վճարման ենթակա ընդհանուր գումար, 726.449 ՀՀ դրամը` որպես պայմանագրով սահմանված տույժի գումար և 33.437 ՀՀ դրամը` որպես 23.08.2019 թվականից մինչև 06.09.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար պարտավորության մայր գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված` ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով հաշվեգրված տոկոսներ: 07.09.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը պարտավորության՝ վարկի մայր գումարի` 7.264.494,56 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկվել և Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձվել են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ․ Չիլինգարյան, դատավորներ՝ Ն․ Գաբրիելյան, Լ․ Գրիգորյան) 30․07․2021 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունները` վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ, մերժվել են, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17․11․2021 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30․07․2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կազմակերպության ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03․02․2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ Կազմակերպության միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ՝ Հերմինե Ավետիսյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը խախտել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պատասխանողը վերաքննիչ բողոք բերելու համար դատավարական ժամկետները բաց է թողել զուտ այն պատճառով, որ բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 30.07.2021 թվականի որոշումը։ Նշված վճռաբեկ բողոքի ընդունումը ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է 17.11.2021 թվականի որոշմամբ, այդ որոշումը «www.datalex.am» կայքում գեներացվել է 08.12.2021 թվականին, իսկ դրա թղթային տարբերակը պատասխանողը մինչ օրս չի ստացել։ Վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է 12.01.2022 թվականին, երբ տեղեկացել է այդ որոշման մասին՝ կից ներկայացնելով պետական տուրքի վճարման անդորրագիրը և միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետները հարգելի համարելու մասին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03․02․2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) սույն գործով Դատարանի կողմից 19․04․2021 թվականին կայացված վճիռը «www.court.am» կայքում հրապարակվել է 31․05․2021 թվականին (հատոր 4-րդ, գ.թ. 127-146, «www.court.am» կայք)․
2) Դատարանի 19․04․2021 թվականի վճռի դեմ Կազմակերպությունը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 01․07․2021 թվականին՝ միջնորդելով վերականգնել բաց թողնված ժամկետը (հատոր 5-րդ, գ.թ. 4-29)․
3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30․07․2021 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը` վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժվել է առարկայազուրկ լինելու հիմքով, իսկ պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է (հատոր 5-րդ, գ.թ. 30, 31)․
4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.10.2021 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30․07․2021 թվականի որոշման դեմ Կազմակերպության ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ թերությունները շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 5-րդ, գ.թ. 47-50).
5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17․11․2021 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30․07․2021 թվականի որոշման դեմ Կազմակերպության ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 5-րդ, գ.թ. 73-77).
6) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17․11․2021 թվականի որոշումը նաև Կազմակերպությանն ուղարկելու նպատակով փոստային ծառայությանն է հանձնվել 03.12.2021 թվականին (հատոր 5-րդ, գ.թ. 79).
7) 12․01․2022 թվականին Կազմակերպությունը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 19.04.2021 թվականի վճռի դեմ՝ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դատավարական ժամկետը բաց թողնելը՝ դրա հիմքում դնելով այն, որ Դատարանի վճիռը «www.datalex.am» կայքում հրապարակվել է 30 օր ուշացումով՝ 31.05.2021 թվականին, այն ստացել է 23.06.2021 թվականին, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17․11․2021 թվականի որոշումը մինչև օրս չի ստացել, այն «datalex.am» կայքում հրապարակվել է ևս 30 օր ուշացումով (հատոր 5-րդ, գ.թ. 87-95).
8) Վերաքննիչ դատարանի 03․02․2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին Կազմակերպության միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են (հատոր 5-րդ, գ.թ. 97, 98):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին՝ արդյո՞ք վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով բողոքարկելն ու ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելը բացառում են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից նշված խախտումները վերացնելու և կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու անձի դատական պաշտպանության իրավունքի հետագա իրացման հնարավորությունը՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում (տե՛ս, թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289) անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին՝ դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր: Մասնավորապես՝
- վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշումը),
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127 որոշումը),
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումը):
- Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Եվրոպական դատարանի Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, Եվրոպական դատարանի Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածով սահմանված են վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, որոնք չպահպանելը հանգեցնում է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հետևանքի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո՝ վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը կարող են բողոքարկվել այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե նույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերին ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացվելու դեպքում բողոքաբերն այն ստանալուց հետո ունի կա՛մ որոշմամբ նշված խախտումները շտկելու և դրանով սահմանված ժամկետում կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու կա՛մ այդ որոշման դեմ նույն օրենսգրքով սահմանված կարգով վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք: Այսինքն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո բողոքաբերին ընձեռվում է օրենսգրքով սահմանված վարքագծի՝ իր համար նախընտրելի եղանակը սեփական հայեցողությամբ ընտրելու ազատություն: Օրենսդիրը բողոքաբերին հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ շտկել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ նշված խախտումները և սահմանված ժամկետում կրկին ներկայացնել վերաքննիչ բողոք, թե նշված որոշման օրինականության ստուգման նպատակով դրա դեմ ներկայացնել վճռաբեկ բողոք: Նշվածը Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքի իրացման տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի արտահայտումն է, որը բնութագրվում է որպես անձի՝ սեփական հայեցողությամբ իր նյութական և դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները տնօրինելու հնարավորություն: Շարադրվածից բխում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո սահմանված ժամկետում կրկին բողոք ներկայացնելու և որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համապատասխանաբար 5-րդ և 6-րդ մասերով ամրագրված իրավունքներն օրենսդրի կողմից անձին տրված՝ միմյանց հավասար հնարավորություններ են (տե՛ս, «ԱԿԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն ընդդեմ «Կամեյա» ՍՊԸ-ի, «Տուրանդոտ» ՍՊԸ-ի, «Նար ընդ Դավ» ՍՊԸ-ի, Արսեն Հովակիմյանի, Հարություն, Սամվել և Սոսե Ավետիսյանների թիվ ԵԱՆԴ/1375/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08․12․2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից այն չվերացվելու դեպքերում չպետք է բացառվի անձի դատական պաշտպանության իրավունքի հետագա իրացման հնարավորությունը՝ այդ որոշմամբ նշված խախտումները շտկելու և կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվել են միայն վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու հետևանքները՝ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր առկա չլինելու դեպքում այն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վարույթ ընդունելը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կարգավորված չէ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու, բայց ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից այն չվերացվելու դեպքերում թերությունները շտկելու և կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու անձի իրավունքի իրացման կարգը:
ՀՀ սահմանադրական դատարանը 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշմամբ անդրադարձել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 213-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության գնահատմանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում մերժելու դեպքում կրկին բողոք ներկայացնելու բողոքաբերի իրավունքի տեսանկյունից և արձանագրել, որ Նախկին օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ մասը պետք է դիտարկել դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացման երաշխավորվածության և ապահովման համատեքստում: ՀՀ սահմանադրական դատարանը, բարձրացնելով իրավական հարցադրում այն մասին, թե վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման վերանայման արդյունքով վճռաբեկ բողոքը մերժելու դեպքերում ո՞ր պահից պետք է հաշվարկի և ինչքա՞ն պետք է լինի վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին ներկայացնելու ժամկետը, նշել է, որ «(…) Այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման վերանայումից հետո վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը մերժում է՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, բողոքաբերը պետք է ունենա այդ որոշումն ստանալուց հետո որոշակի ժամկետում վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն (…)»: ՀՀ սահմանադրական դատարանը, ելնելով իրավունքի գերակայության սկզբունքից, մարդու հիմնական իրավունքների անմիջականորեն գործողության սահմանադրական պահանջից, ինչպես նաև վերաքննիչ բողոքը վերադարձնելու հետ կապված օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունից, արձանագրել է նաև, որ «(…) դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերանայելուց հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, բողոքաբերը պետք է հնարավորություն ունենա այդ որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել՝ առաջնորդվելով դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ (…)»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախկին օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան ենթակա է կիրառման նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասը՝ նկատի ունենալով նաև այն, որ նշված նորմերն իրենց մեջ պարունակվող համապատասխան կարգավորումների իմաստով ունեն համանման բովանդակություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշմամբ նախատեսված մոտեցումը, չնայած շարադրված է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով այն մերժելու կոնկրետ դեպքի վկայակոչմամբ, սակայն սահմանադրությանը համահունչ կիրառելու մոտեցումը վերաբերելի է վերաքննիչ բողոքը վերադարձնելու որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից չվերացվելու ցանկացած դեպքի: Հետևաբար` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը փաստացի չի վերացվում, օրինակ՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելը, առանց քննության թողնելը կամ վարույթ ընդունելը մերժելը, առաջանում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից նշված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու հնարավորությունն ապահովելու անհրաժեշտություն:
Շարադրվածի ամփոփմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացվելու, բայց որոշումը չվերացվելու դեպքերում բողոքաբերին պետք է ընձեռվի այդ որոշումն ստանալուց հետո՝ բողոքարկված որոշմամբ սահմանված ժամկետում, վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները շտկելու և կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը լիարժեք իրականացնելու հնարավորություն:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի կողմից 19․04․2021 թվականին կայացված վճիռը «www.court.am» կայքում հրապարակվել է 31․05․2021 թվականին: Կազմակերպությունը Դատարանի 19․04․2021 թվականի վճռի դեմ առաջին անգամ վերաքննիչ բողոք է ներկայացրել 01․07․2021 թվականին՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել բաց թողնված ժամկետը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30․07․2021 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը` վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժվել է առարկայազուրկ լինելու հիմքով՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքը բերվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վճռի հրապարակման օրվանից հետո մեկամսյա ժամկետում, իսկ պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Նշված որոշումը Կազմակերպությունը վճռաբեկության կարգով բողոքարկել է, որի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.10.2021 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ թերությունները շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17․11․2021 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Այդ որոշումը նաև Կազմակերպությանն ուղարկելու նպատակով փոստային ծառայությանն է հանձնվել 03.12.2021 թվականին:
Դրանից հետո՝ 12․01․2022 թվականին, Կազմակերպությունը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 19.04.2021 թվականի վճռի դեմ՝ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դատավարական ժամկետը բաց թողնելը՝ դրա հիմքում դնելով այն, որ Դատարանի վճիռը «datalex.am» կայքում հրապարակվել է 30 օր ուշացումով՝ 31.05.2021 թվականին, այն ստացել է 23.06.2021, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17․11․2021 թվականի որոշումը մինչև օրս չի ստացել, այն «datalex.am» կայքում ևս հրապարակվել է 30 օր ուշացումով:
Վերաքննիչ դատարանի 03․02․2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին Կազմակերպության միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ՝
«բողոք բերած անձը Դատարանի 19.04.2021 թվականի վճիռն ստացել է 23.06.2021 թվականին, մինչդեռ սույն վերաքննիչ բողոքը ներկայացրել է միայն 12.01.2022 թվականին: Վերոնշյալից հետևում է, որ բողոք բերած անձը դատական ակտն ստանալու օրվանից` 23.06.2021 թվականից ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու բողոքարկվող դատական ակտի հետ, որպիսի պահից սկսած մինչև 24.07.2021 թվականը ներառյալ կարող էր իրացնել իր բողոք ներկայացնելու իրավունքը, ինչը, սակայն, չի արել:
Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ Դատարանի 19.04.2021 թվականի վճիռը ստացել է 23.06.2021 թվականին, և դրա դեմ 01.07.2021 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 30.07.2021 թվականի որոշմամբ վերադարձրել է՝ բողոքարկման ժամկետը բացթողնելու հիմքով, որպիսի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը մերժվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 08.12.2021 թվականի որոշմամբ, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք չեն կարող համարվել վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմք, քանզի բողոք բերած անձը, օգտվելով իր դատավարական իրավունքները սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքից և ընտրելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2021 թվականի որոշումը բողոքարկելու ճանապարհը, պետք է նաև կրի իր դատավարական գործողությունների իրականացման կամ դրանց չիրականացնելու բացասական հետևանքները» ։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չէին կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին Կազմակերպության միջնորդությունը մերժելու, իսկ դրա արդյունքում՝ նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար, քանի որ, նախ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 30․07․2021 թվականին որոշում կայացնելով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին, արդեն իսկ նույն որոշմամբ անդրադառնալով Կազմակերպության միջնորդությանը` վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, այն մերժել էր առարկայազուրկ լինելու հիմքով այն պատճառաբանությամբ, որ բողոքը բերվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վճռի հրապարակման օրվանից հետո մեկամսյա ժամկետում, այսինքն՝ գոնե այդ առումով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը Կազմակերպության համար եղել է հստակ և ընկալելի, ու վերաքննիչ բողոքը վերադարձրել է բացառապես պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու հիմքով, և երկրորդը, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կազմակերպությունը, 18․08․2021 թվականին ստանալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30․07․2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, և ունենալով օրենսգրքով սահմանված վարքագծի՝ իր համար նախընտրելի եղանակը սեփական հայեցողությամբ ընտրելու ազատություն, իրացրել է դրա դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 371-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված և այդ որոշմամբ նշված՝ վճռաբեկ բողոք ներկայացնելու իր իրավունքը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի 30․07․2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կազմակերպության ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17․11․2021 թվականի որոշմամբ մերժվելու դեպքում ևս չպետք է բացառվեր Կազմակերպության դատական պաշտպանության իրավունքի հետագա իրացման հնարավորությունը՝ այդ որոշմամբ նշված խախտումները շտկելու և կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը, ու Կազմակերպությանը հնարավորություն տրվեր Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով վերանայվելուց հետո Վճռաբեկ դատարանի որոշումն ստանալուց հետո՝ բողոքարկված որոշմամբ սահմանված ժամկետում, վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները շտկելու և կրկին ներկայացնելու վերաքննիչ բողոք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17․11․2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը Ընկերությանն ուղարկվել է 03․12․2021 թվականին, Ընկերության կողմից նշված որոշումը ստանալու փաստը հավաստող ապացույց գործում առկա չէ, ուստի Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ նշված հանգամանքը և կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը վերականգնելու հարցը պետք է քննարկեր դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացման երաշխավորվածության ու ապահովման համատեքստում՝ հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու հիմնական իրավունքների անմիջականորեն գործողության սահմանադրական պահանջը, ինչպես նաև վերաքննիչ բողոքը վերադարձնելու հետ կապված օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունը:
Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանին վերագրվող դատավարական խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, և վճռաբեկ բողոքի հիմքերը գնահատում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03․02․2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Մ. Դրմեյան |
Զեկուցող |
Գ. Հակոբյան |
Ա . Բարսեղյան | |
Ս. Միքայելյան | |
Ա. Մ կրտչյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան | |
|
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ՍԴ/1004/02/19 քաղաքացիական գործով 10.02.2023 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով «Սահակյան Եղբայրներ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03․02․2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կազմակերպության` գումար բռնագանձելու պահանջի մասին, 10.02.2023 թվականին որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03․02․2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:»:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Էդ․ Սեդրակյանս, Ա. Բարսեղյանս և Տ․ Պետրոսյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից 10.03.2022 թվականին թիվ ՍԴ/1004/02/19 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 8․301․072 ՀՀ դրամ գումար և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս․ Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 19․04․2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձվել է 8.024.380,56 ՀՀ դրամ, որից 7.264.494,56 ՀՀ դրամը` որպես մատակարարված ապրանքների համար վճարման ենթակա ընդհանուր գումար, 726.449 ՀՀ դրամը` որպես պայմանագրով սահմանված տույժի գումար և 33.437 ՀՀ դրամը` որպես 23.08.2019 թվականից մինչև 06.09.2019 թվականն ընկած ժամանակահատվածի համար պարտավորության մայր գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված` ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով հաշվեգրված տոկոսներ: 07.09.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը պարտավորության՝ վարկի մայր գումարի` 7.264.494,56 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկվել և Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձվել են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Կ․ Չիլինգարյան, դատավորներ՝ Ն․ Գաբրիելյան, Լ․ Գրիգորյան) 30․07․2021 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունները` վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ, մերժվել են, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17․11․2021 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30․07․2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կազմակերպության ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03․02․2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ Կազմակերպության միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ՝ Հերմինե Ավետիսյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը խախտել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պատասխանողը վերաքննիչ բողոք բերելու համար դատավարական ժամկետները բաց է թողել զուտ այն պատճառով, որ բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 30.07.2021 թվականի որոշումը։ Նշված վճռաբեկ բողոքի ընդունումը ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է 17.11.2021 թվականի որոշմամբ, այդ որոշումը «www.datalex.am» կայքում գեներացվել է 08.12.2021 թվականին, իսկ դրա թղթային տարբերակը պատասխանողը մինչ օրս չի ստացել։ Վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է 12.01.2022 թվականին, երբ տեղեկացել է այդ որոշման մասին՝ կից ներկայացնելով պետական տուրքի վճարման անդորրագիրը և միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետները հարգելի համարելու մասին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03․02․2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) սույն գործով Դատարանի կողմից 19․04․2021 թվականին կայացված վճիռը «www.court.am» կայքում հրապարակվել է 31․05․2021 թվականին (հատոր 4-րդ, գ.թ. 127-146, «www.court.am» կայք)․
2) Դատարանի 19․04․2021 թվականի վճռի դեմ Կազմակերպությունը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 01․07․2021 թվականին՝ միջնորդելով վերականգնել բաց թողնված ժամկետը (հատոր 5-րդ, գ.թ. 4-29)․
3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30․07․2021 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը` վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, մերժվել է առարկայազուրկ լինելու հիմքով, իսկ պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է (հատոր 5-րդ, գ.թ. 30, 31)․
4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.10.2021 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30․07․2021 թվականի որոշման դեմ Կազմակերպության ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ թերությունները շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 5-րդ, գ.թ. 47-50).
5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17․11․2021 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30․07․2021 թվականի որոշման դեմ Կազմակերպության ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 5-րդ, գ.թ. 73-77).
6) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17․11․2021 թվականի որոշումը նաև Կազմակերպությանն ուղարկելու նպատակով փոստային ծառայությանն է հանձնվել 03.12.2021 թվականին (հատոր 5-րդ, գ.թ. 79).
7) 12․01․2022 թվականին Կազմակերպությունը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 19.04.2021 թվականի վճռի դեմ՝ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դատավարական ժամկետը բաց թողնելը՝ դրա հիմքում դնելով այն, որ Դատարանի վճիռը «www.datalex.am» կայքում հրապարակվել է 30 օր ուշացումով՝ 31.05.2021 թվականին, այն ստացել է 23.06.2021 թվականին, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17․11․2021 թվականի որոշումը մինչև օրս չի ստացել, այն «datalex.am» կայքում հրապարակվել է ևս 30 օր ուշացումով (հատոր 5-րդ, գ.թ. 87-95).
8) Վերաքննիչ դատարանի 03․02․2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին Կազմակերպության միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են (հատոր 5-րդ, գ.թ. 97, 98):
3․ Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները:
Վճռաբեկ դատարանի որոշման հիմքում դրվել է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1344 որոշման պատճառաբանությունները դատավարական ժամկետի վերականգնման հարցում այն դեպքի համար, երբ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին դատարանի համապատասխան որոշումը բողոքարկվել է վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը, մեկնաբանելով ՀՀ սահմանադրական դատարանի 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշումը, գտել է, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1344 որոշմամբ արձանագրել էր իրավական բաց, քանի որ վճռաբեկ բողոքի ներկայացումը չէր խոչընդոտում վերաքննիչ դատարանի դատական ակտի ուժ ստանալուն և փաստացի դատարանի կողմից տրված դատավարական ժամկետի հոսքը շարունակվում էր։ ՀՀ սահմանադրական դատարանն անդրադառնալով նշված իրավական խնդրին ձևավորել էր համապատասխան իրավական դիրքորոշում տվյալ իրավիճակի համար։
Վերաքննիչ դատարանի 03․02․2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին Կազմակերպության միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ՝
«բողոք բերած անձը Դատարանի 19.04.2021 թվականի վճիռն ստացել է 23.06.2021 թվականին, մինչդեռ սույն վերաքննիչ բողոքը ներկայացրել է միայն 12.01.2022 թվականին: Վերոնշյալից հետևում է, որ բողոք բերած անձը դատական ակտն ստանալու օրվանից` 23.06.2021 թվականից ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու բողոքարկվող դատական ակտի հետ, որպիսի պահից սկսած մինչև 24.07.2021 թվականը ներառյալ կարող էր իրացնել իր բողոք ներկայացնելու իրավունքը, ինչը, սակայն, չի արել:
Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ Դատարանի 19.04.2021 թվականի վճիռը ստացել է 23.06.2021 թվականին, և դրա դեմ 01.07.2021 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 30.07.2021 թվականի որոշմամբ վերադարձրել է՝ բողոքարկման ժամկետը բացթողնելու հիմքով, որպիսի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը մերժվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 08.12.2021 թվականի որոշմամբ, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք չեն կարող համարվել վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմք, քանզի բողոք բերած անձը, օգտվելով իր դատավարական իրավունքները սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքից և ընտրելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2021 թվականի որոշումը բողոքարկելու ճանապարհը, պետք է նաև կրի իր դատավարական գործողությունների իրականացման կամ դրանց չիրականացնելու բացասական հետևանքները։
Վերոգրյալի հիման վրա ներկայացված միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, ենթակա է մերժման, ինչի հիման վրա վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով»։
Վճռաբեկ դատարանը բավարարել է վճռաբեկ բողոքը և վերացրել է Վերաքննիչ դատարանի 03․02․2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը այն պատճառաբանությամբ, որ՝
«․․․ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կազմակերպությունը, 18․08․2021 թվականին ստանալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30․07․2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, և ունենալով օրենսգրքով սահմանված վարքագծի՝ իր համար նախընտրելի եղանակը սեփական հայեցողությամբ ընտրելու ազատություն, իրացրել է դրա դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 371-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված և այդ որոշմամբ նշված՝ վճռաբեկ բողոք ներկայացնելու իր իրավունքը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի 30․07․2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կազմակերպության ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17․11․2021 թվականի որոշմամբ մերժվելու դեպքում ևս չպետք է բացառվեր Կազմակերպության դատական պաշտպանության իրավունքի հետագա իրացման հնարավորությունը՝ այդ որոշմամբ նշված խախտումները շտկելու և կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը, ու Կազմակերպությանը հնարավորություն տրվեր Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով վերանայվելուց հետո Վճռաբեկ դատարանի որոշումն ստանալուց հետո՝ բողոքարկված որոշմամբ սահմանված ժամկետում, վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները շտկելու և կրկին ներկայացնելու վերաքննիչ բողոք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17․11․2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը Ընկերությանն ուղարկվել է 03․12․2021 թվականին, Ընկերության կողմից նշված որոշումը ստանալու փաստը հավաստող ապացույց գործում առկա չէ, ուստի Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ նշված հանգամանքը և կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը վերականգնելու հարցը պետք է քննարկեր դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացման երաշխավորվածության ու ապահովման համատեքստում՝ հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու հիմնական իրավունքների անմիջականորեն գործողության սահմանադրական պահանջը, ինչպես նաև վերաքննիչ բողոքը վերադարձնելու հետ կապված օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունը:»։
ՀՀ սահմանադրական դատարանը, 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշմամբ, անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով անմիջականորեն բողոքարկելու դատավարական իրավակարգավորմանն, արձանագրել է, որ տվյալ որոշման բողոքարկումը չպետք է բացառի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման վերանայումից հետո վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը մերժելու դեպքում անձի դատական պաշտպանության իրավունքի հետագա իրացման հնարավորությունը: ՀՀ սահմանադրական դատարանը նաև նշել է. «(…) վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո, մի կողմից, վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելը և այն կրկին ներկայացնելը և մյուս կողմից` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելն օրենսդրի կողմից անձին տրված հավասարազոր իրավական հնարավորություններ են»:
Միաժամանակ, տվյալ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ գործով բարձրացված սահմանադրականության հարցով առկա է իրավակարգավորման բաց: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ «(…) իրավական անդրադարձ չի կատարվել այն հարցերին, թե ո՞ր պահից պետք է հաշվարկվի և ինչքա՞ն պետք է լինի վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին ներկայացնելու ժամկետը բոլոր այն դեպքերում, երբ վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկվելու արդյունքում կատարած վերանայումից հետո մերժում է վճռաբեկ բողոքը»:
Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը հանգել է այն հետևության, որ մինչև ՀՀ ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերանայելուց հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, բողոքաբերը պետք է հնարավորություն ունենա այդ որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել` առաջնորդվելով դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ:
Գտնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումներն արտահայտվել են այն դեպքի համար, երբ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքն ընդունվել է վճռաբեկ դատարանի վարույթ և բնականաբար չի կարող նույնացվել վճռաբեկ բողոքի ընդունումը մերժվելու դեպքի հետ, քանի որ մի դեպքում տեղի է ունենում բողոքարկված դատական ակտի քննություն վերադաս դատական ատյանում, և նման հանգամանքը բացակայում է երկրորդ դեպքում։
Բնականաբար իրավական հարցադրումներն էլ չեն կարող նույնացվել, քանի որ վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելը պետք է անդրադառնար բողոքարկված դատական ակտով սահմանված դատավարական ժամկետների հոսքի վրա, որպիսի իրավական ռեժիմ չի կարող կիրառվել վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ չընդունելու դեպքի համար։
Դատավարության մեկ կողմը չի կարող չսահմանափակված ժամկետով սպասել, մինչև որ մյուս կողմը հերթականությամբ սպառի օրենքով իրեն վերապահված բողոքարկման բոլոր հնարավորությունները, քանի որ այդ վիճակը ևս կհակասի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության և իրավական որոշակիության սկզբունքներին։ Պետք է ապահովել ողջամիտ հավասարակշռություն անձի կողմից դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման և ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրականացման միջև․ մրցակցային դատավարության պայմաններում չի կարող լինել արդար դատաքննություն և իրավական որոշակիություն դատավարության միայն մեկ կողմի համար։
Բացի այդ, վճռաբեկ դատարանի քննարկվող դիրքորոշումը կնպաստի գործի քննության ձգձգման չարդարացված հնարավորության ստեղծմանը՝ հանգեցնելով դատավարական իրավունքների չարաշահման։ Նման չարաշահումները կանխելու նպատակով պետք է գործի կանոնակարգում, համաձայն որի՝ այն դեպքում, երբ դատավարության մասնակիցն օգտվում է դատական ակտը բողոքարկելու իրավական հնարավորությունից, կրում է նաև ներկայացված բողոքը վերադաս դատարանի կողմից վարույթ չընդունելու բացասական հետևանքը, ինչն արտահայտվում է նրանում, որ բողոքարկման մեկ հնարավորությունից օգտվելու դեպքում բողոքարկման մյուս հնարավորության օրենքով սահմանված ժամկետի հոսքը չի դադարում։
Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման։
Դատավորներ` |
Էդ ․ ՍԵԴՐԱԿՅԱՆԱ. ԲԱՐՍԵՂՅԱՆ Տ․ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|