ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2023 թվականի N 2062-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գյուղ Լճկաձոր 1-ին փողոց 29 հասցեում գտնվող՝ 0.12329 հեկտար մակերեսով հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 08092023-11-0012 վկայական) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմին։
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|