ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2023 թվականի N 2060-Ն
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՐՈՇԱԿԻ ՄԻՋՈՑ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասը, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 3-րդ և 271-րդ հոդվածի 5-րդ կետերի երկրորդ պարբերություններին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունը Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում հիշատակված դեպքերում ենթակա է ապահովման միայն Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված եղանակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|