Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.02.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
08.02.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
08.02.2023
Дата вступления в силу
08.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0225/02/14

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0225/02/14

Նախագահող դատավոր

 Ս Թորոսյան

Դատավորներ

 Լ Գրիգորյան

 Ս Գրիգորյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

Մ. Դրմեյան
  զեկուցող Ա. Մկրտչյան
    Ա. Բարսեղյան
    Գ. Հակոբյան
    Ս. Միքայելյան
    Տ. Պետրոսյան
    Է. Սեդրակյան

2023 թվականի փետրվարի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03122021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սամվել Առաքելյանի ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, Արմինե Հակոբյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտեի, Երևանի «Էրեբունի» նոտարական տարածքի նոտար Գոհար Մովսիսյանի, Նարինե Առաքելյանի` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասի առուվաճառքի պայմանագիրը և պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ  հայցի ինքնուրույն  պահանջ

 ներկայացնող երրորդ անձ Նարինե Առաքելյանի ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, Արմինե Հակոբյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտեի, Կոտայքի մարզի Քասախ համայնքի` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սամվել Առաքելյանը պահանջել է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ իր լիազորված ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի միջև 12.01.2005 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել, որպես իրավական հետևանք` անվավեր ճանաչել դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, և ճանաչել իր սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Ինքնուրույն պահանջով դիմելով դատարան` Նարինե Առաքելյանը պահանջել է առոչինչ ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի սեփականաշնորհման հանձնաժողովի 22.01.1991 թվականի թիվ որոշման քաղվածքը, պետական գրանցումը, այդ գործարքի նկատմամբ կիրառել քողարկված առուվաճառքի պայմանագրի կանոնները, ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12հա մակերեսով հողամասի վերաբերյալ Սամվել Առաքելյանի լիազորված ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի միջև 12.01.2005 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել, որպես իրավական հետևանք` անվավեր ճանաչել դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, և ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գ. Հեբոյան) 22.06.2016 թվականին վճռել է՝ «Սամվել Առաքելյանի հայցապահանջը բավարարել մասնակի: ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ Սամվել Առաքելյանի լիազորված ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի միջև 12.01.2005թ. կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել, որպես իրավական հետևանք` անվավեր ճանաչել դրա հիման վրա կատարված Արմինե Հակոբյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող թիվ 131-3 կադաստրային համարի 0.12 հա մակերեսով հողամասի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ճանաչել Սամվել Վլադիմիրի Առաքելյանի սեփականության իրավունքը: Հայցապահանջը մնացած մասով մերժել:

Նարինե Առաքելյանի հայցապահանջը բավարարել մասնակի: ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ Սամվել Առաքելյանի լիազորված ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի միջև 12.01.2005թ. կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել, որպես իրավական հետևանք` անվավեր ճանաչել դրա հիման վրա կատարված Արմինե Հակոբյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը: ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող թիվ 131-3 կադաստրային համարի 0.12 հա մակերեսով հողամասի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ճանաչել Նարինե Արշավիրի Առաքելյանի սեփականության իրավունքը: Հայցապահանջը մնացած մասով մերժել»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ՝ Տ.Նազարյան, դատավորներ՝ Ա.Պետրոսյան, Կ.Չիլինգարյան) 26.12.2016 թվականի որոշմամբ Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2016 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության։

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Արզումանյան) (այսուհետ՝ Դատարան) 31.05.2021 թվականի վճռով Սամվել Առաքելյանի հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է` անվավեր ճանաչել Սամվել Առաքելյանի, ի դեմս լիազորված անձ` Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի միջև ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող հողամասի վերաբերյալ 12.01.2005 թվականին կնքված, Երևանի Էրեբունի նոտարական տարածքի նոտար Գ.Ռ.Մովսիսյանի կողմից վավերացված, սեղանամատյանում 106 համարի տակ գրանցված հողամասի առուվաճառքի պայմանագիրը: Անվավեր է ճանաչվել 12.01.2005 թվականին կնքված Էրեբունի նոտարական տարածքի նոտար Գ.Ռ.Մովսիսյանի կողմից վավերացված, սեղանամատյանում թիվ 106 համարի տակ գրանցված հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա 17.01.2005 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 07-065-4-10 մատյանի 177 համարի տակ Արմինե Հակոբյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Սամվել Առաքելյանի հայցը` մնացած մասով, մերժվել է: Ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Նարինե Առաքելյանի հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2021 թվականի որոշմամբ Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.05.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.03.2022 թվականի որոշմամբ Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ՝ վճռաբեկ բողոքի թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Վճռաբեկ բողոք են ներկայացրել պատասխանողներ Ռուբեն Հայրապետյանը և Արմինե Հակոբյանը (Արմինե Հակոբյանի ներկայացուցիչ՝ Հայկ Եգանյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  318-րդ հոդվածի 3-րդ մասը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 305-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 201-րդ հոդվածը, 321-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր, միաժամանակ խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բողոքը չի քննել դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում, մասնավորապես բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադարձել է՝ «հակառակի մասին բողոքաբերի փաստարկները՝ անհիմն է» ձևակերպմամբ։

Այսպես, Վերաքննիչ դատարանը անտեսել է, որ ՀՀ օրենսդրությունը չի արգելում ամուսիններին կնքել գործարքներ, այդ թվում՝ մյուս ամուսնու օգտին տնօրինել մինչև ամուսնությունը ձեռք բերված գույքը: Այլ կերպ ասած, ՀՀ օրենսդրությամբ արգելված չէ ամուսիններին միմյանց վաճառել մինչև ամուսնությունը իրենց պատկանող գույքը: Ուստի, Սամվել Առաքելյանի անունից գործող Ռուբեն Հայրապետյանի կողմից դիտարկվող հողամասի օտարումն իր կնոջը՝ Արմինե Հակոբյանին, չի հակասում օրենսդրական որևէ նորմի պահանջի, հետևաբար չի կարող հանգեցնել ոչ գործարքի առոչնչության և ոչ էլ անվավերության:

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  317-րդ հոդվածի 2-րդ մասը և 337-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ սահմանադրական դատարանի 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշումը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասը:

Վերաքննիչ դատարանը անտեսել է, որ վիճելի գործարքը կնքվել է 12.01.2005 թվականին, իսկ այն կնքվել է Սամվել Առաքելյանի կողմից 24.01.2002 թվականին տրված լիազորագրի հիման վրա, որի գործողության վերջնաժամկետը լրացել է 24.01.2005 թվականին: Այսպես, ելնելով ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծություններից լիազորագրով հանձնարարված պարտավորությունը գործել է երեք տարի ժամկետով, ապա այդ ժամկետի ավարտի պահից՝ 24.01.2005 թվականից Սամվել Առաքելյանը պետք է իմացած լիներ իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին, իսկ այդ օրվանից համապատասխանաբար մեկ և երեք տարվա ընթացքում կարող էր դիմել դատական պաշտպանության ընդդեմ հայցվորի, մինչդեռ հայցը ներկայացվել է 19.04.2014 (23042014) թվականին։

Ավելին, սույն գործով 19.04.2021 թվականին հրավիրված դատական նիստում Նարինե Առաքելյանը ժխտել է գործարքը կնքելու գաղտնիության հանգամանքը և հայտնել է, որ տեղյակ է եղել լիազորագրի մասին՝ պարզաբանելով, որ այդ մասին իմացել է 2002 թվականին, երբ եկել է Ռուբենի մոտ, իսկ նախագահող դատավորի այն հարցին, թե երբ է իմացել, որ գործարքը կնքվել է առանց իր իմացության, Նարինե Առաքելյանը պատասխանել է, որ դրա մասին իմացել է 2006 թվականին, երբ դիմել են ՀՀ կադաստրի կոմիտե և ստացել Սամվել Առաքելյանի անունով փաստաթղթերը։ Նաև նշել է, որ մյուս տարիների համար փաստաթղթերը չեն տրամադրվել այն պատճառաբանությամբ, որ հողամասը իրենց չի պատկանում։

Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ հայցվորն առնվազն լիազորագրով հանձնարարված պարտավորության եռամյա ժամկետը լրանալու պահից՝ 24.01.2005 թվականից, իսկ երրորդ անձը՝ 2002 թվականից և/կամ 2006 թվականից իմացել և/կամ պետք է իմացած լինեին իրենց իրավունքների ենթադրյալ խախտման մասին և այդ օրվանից համապատասխանաբար մեկ կամ երեք տարվա ընթացքում կարող էին դիմել դատական պաշտպանության, մինչդեռ հայցը ներկայացվել է 23.04.2014 թվականին:

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության  օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասը և 381-րդ հոդվածի 5-րդ մասը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվորը չի կարող հանդիսանալ շահագրգիռ անձ, քանի որ հայցի հարուցումը պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը, մինչդեռ սույն գործով հայցվորը չի հանդիսանում շահագրգիռ անձ։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 03122021 թվականի որոշումը՝ մերժելով հայցը, կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 03122021 թվականի որոշումը և կարճել քաղաքացիական գործի վարույթը, կամ բեկանել  Վերաքննիչ դատարանի 03122021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության»։

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1)  Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 04.08.2003 թվականի թիվ 1537727 վկայականի համաձայն՝ Կոտայքի մարզ, գՔասախ, 0.12 հա մակերեսով 131-3 կադաստրային համարով բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ (գ-խ) սեփականաշնորհման հանձնաժողովի 22.01.1991 թվականի թիվ 10 որոշման քաղվածքի հիման վրա 04.08.2003 թվականին գրանցվել է Սամվել Առաքելյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գթ 54-57)։

2)  Սամվել Առաքելյանն ու Նարինե Հակոբյանն ամուսնացել են 03.09.1983 թվականին, հիմք՝ 14.04.2012 թվականին տրված ամուսնության թիվ ԱԲ056473 վկայականի պատճենը (հատոր 2-րդ, գթ 59)։

3)  24012002 թվականին տրված լիազորագրի համաձայն՝ Սամվել Առաքելյանը լիազորել է Ռուբեն Հայրապետյանին ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 010 հա մակերեսով, անձնական սեփականության իրավունքով իրեն պատկանող (հողատարածքի) անշարժ գույքի տնօրինման, տիրապետման, առուվաճառքի, փոխանակության, գրավ դնելու, վարձակալության տալու, կոմունալ մուծումները կատարելու կապակցությամբ իր փոխարեն հանդես գալու բոլոր պետական հիմնարկ ձեռնարկություններում, անշարժ գույքի կադաստրում, գյուղխորհրդում, նոտարական գրասենյակում, բանկում իր անունից անելու ցանկացած բովանդակության հայտարարություններ, ստանալու և ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր, կատարելու մուծումներ, կնքելու առուվաճառքի, փոխանակության, գրավի, վարձակալության պայմանագրերը, ստանալու առուվաճառքից ստացված գումարը, վարկը, վարձավճարը, ստորագրելու և կատարելու այն բոլոր գործողությունները, որոնք կապված են տվյալ հանձնարարության հետ։ Լիազորագիրը տրվել է երեք տարի ժամկետով, հիմք՝ լիազորագիրը՝ վավերացված Շենգավիթի տարածքի պետական նոտարական գրասենյակի պետական նոտար Ա.Լ.Մինասյանի կողմից, գրանցված սեղանամատյանում թիվ 273 համարի ներքո (հատոր 2-րդ, գթ 53)։

4)  Սամվել Առաքելյանի՝ որպես վաճառողի, որի փոխարեն 24012002 թվականին վավերացված թիվ 273 լիազորագրով հանդես է գալիս Ռուբեն Հայրապետյանը, և Արմինե Հակոբյանի՝ որպես գնորդի միջև 12012005 թվականին կնքվել է հողամասի առ ու վաճառքի պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն՝ վաճառողը պարտավորվում է գնորդին որպես սեփականություն հանձնել ՀՀ, Քասախ գյուղում գտնվող 012 հա սեփ հողամասը, այնուհետև՝ անշարժ գույք, 2-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքը պատկանում է վաճառողին՝ համաձայն 04082003թսեփականության իրավունքի վկայականի, 3-րդ կետի համաձայն՝ վաճառողը վաճառում է, իսկ գնորդը գնում է անշարժ գույքը 700000 ՀՀ դրամով, հիմք՝ հողամասի առ ու վաճառքի 12012005 թվականի պայմանագիրը՝ վավերացված Երևանի Էրեբունու նոտարական տարածքի նոտար ԳՌՄովսիսյանի կողմից, գրանցված սեղանամատյանում թիվ 106 համարի ներքո (հատոր 2-րդ, գթ 47)։

5)  Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 17012005 թվականի թիվ 1136038 վկայականի համաձայն՝ Կոտայքի մարզ, գՔասախ, 0.12 հա մակերեսով 131-3 կադաստրային համարով բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ հողամասի առ ու վաճառքի 12012005 թվականի պայմանագրի հիման վրա 17.01.2005 թվականին գրանցվել է Արմինե Հակոբյանի սեփականության իրավունքը (հատոր 4-րդ, գթ 25-28)։

6)  Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 18.03.2014 թվականի տեղեկանքի համաձայն՝ թիվ 17/03/2014-2-00078 դիմումի հիման վրա Սամվել Առաքելյանին է տրամադրվել Կոտայքի մարզ, գյուղ Քասախ հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի լուսապատճենը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նշված անշարժ գույքը 12.01.2005 թվականի հողամասի առուվաճառքի պայմանագրով օտարվել է Արմինե Հակոբյանին (հատոր 1-ին, գթ 107)։

7)  Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 2103.2014 թվականի տեղեկանքի համաձայն՝ թիվ 19/03/2014-1-0336 դիմումի հիման վրա Սամվել Առաքելյանին տրամադրվել են Կոտայքի մարզ, գյուղ Քասախ հասցեում գտնվող 0.12 հա հողամասի կադաստրային գործից փաստաթղթերի լուսապատճենները (հատոր 1-ին, գթ 105)։

8)  Դատարանում գործի քննության ընթացքում՝ 19042021 թվականի դատական նիստին, ինքնուրույն պահանջ ներկայացրած երրորդ անձ Նարինե Առաքելյանը ի թիվս այլնի հայտնել է, որ «Ռուբեն Հայրապետյանի հետ վերջին խոսակցությունը եղել է 2006 թվականին, պատասխանը եղել է՝ երբ կբերեք 500 դոլարը, կստանաք ձեր հողը։ (․․․․) Երբ որ ստորագրել է 2002 թվականին, ես չեմ իմացել, որ դա լիազորագիր է, ամուսինս ինձ ասել է, որ ստորագրել է ինչ-որ բան, բայց չգիտի՝ ինչ փաստաթուղթ է։ (․․․․) 2005 թվականին, երբ կնքվել է գործարք, մենք տեղյակ չենք եղել, 2006 թվականին դիմել ենք կադաստր, տրվել է փաթեթ Սամվել Առաքելյանի վերաբերյալ, վերջին գրառումն իր անունով եղել է 2003 թվականին, 2003 թվականից հետո եղած փաստաթղթերը մեզ չեն տրամադրվել, մերժել են, քանի որ գույքը Ձեզ չի պատկանում։ (․․․․) Կադաստր դիմել ենք, որ ունենանք փաթեթը, Ռուբեն Հայրապետյանի մայրը եկել է, պահանջել է սեփականության իրավունքի վկայականը, դա եղել է 2005 թվականին, 2006 թվականին դիմել ենք Կադաստր, սեփականության իրավունքի բնօրինակ ստանալու, պատասխանել են, որ վկայական եղել է մինչև 2003 թվականը։ Մեզ ներկայացրել են, որ հողը Ձերը չի, առքուվաճառքի մասին իմացել ենք 2014 թվականին։ (․․․․)», հիմք՝ 19042021 թվականի դատական նիստի արձանագրության համակարգչային համառոտագրումը (հատոր 8-րդ, գթ 27-31)։

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝

Ներմուծեք նկարագրությունը_1371 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ, 337-րդ հոդվածների կիրառության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

Ներմուծեք նկարագրությունը_1371 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի, 335-րդ հոդվածի 2-րդ մասի, 337-րդ հոդվածի 1-ին մասի խախտումներ, ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վիճահարույց գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասին գործերով հայցային վաղեմության ժամկետի կիրառման առանձնահատկություններին, մասնավորապես՝ հաշվարկման կարգին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործարքն անվավեր է սույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ներկայացուցիչը չի կարող ներկայացվողի անունից գործարք կնքել անձամբ իր նկատմամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի անունից դրա միակ հիմնադրի, բաժնետիրոջ կամ մասնակցի կողմից անձամբ իր նկատմամբ կնքված գործարքների: Նա չի կարող գործարք կնքել նաև մեկ այլ անձի նկատմամբ, որի ներկայացուցիչն է միաժամանակ, բացառությամբ առևտրային ներկայացուցչության դեպքի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ հոդվածների վերլուծության արդյունքում ՀՀ Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արձանագրել է, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետևանքներ, եթե այն վավեր է, այսինքն՝ համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա՛մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

Գործարքն անվավեր ճանաչելը և դրա անվավերության հետևանքները կիրառելը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից մեկն է, քանի որ այդպիսի գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա, այսինքն՝ անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ օրենքով նախատեսված չեն (տե՛ս, Վահագն Կապլանյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վաղեմության ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, եթե գործարքը կնքվել է բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, դրա դադարման օրվանից (313 հոդվածի 1-ին կետ) կամ այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ նորմերին, արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարևոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետևում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին: Հետևաբար` հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայությունը և դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը։

ՀՀ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը և սուբյեկտային կազմը: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է օրենսդրական կարգավորման տրամաբանությունից: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հայցային վաղեմության ժամկետի լրանալը սահմանել է որպես հայցը մերժելու հիմք, ինչը նշանակում է, որ անգամ այն դեպքում, երբ պատասխանողը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացրել քաղաքացիական դատավարության սկզբնական փուլերում (գործը դատաքննության նախապատրաստելու), դատարանը, այնուամենայնիվ, պետք է գործը քննի ըստ էության և վերջնական դատական ակտում գնահատական տա հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ միջնորդությանը: Օրենսդրի այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային և այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների և պարտականությունների ծավալը (տե'ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22042016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով հայցային վաղեմության կիրառման հարցին՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հայցի մերժման ինքնուրույն և բացառիկ հիմք է, սակայն հայցը մերժելու նշված հիմքը չի կարող մեկուսացված լինել գործի փաստական հանգամանքներից և դրանց նկատմամբ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերից: Հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային և այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների և պարտականությունների ծավալը:

Այսպիսով` ՀՀ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ քանի դեռ դատարանը չի պարզել կիրառելի օրենսդրության հարցը, նյութական իրավունքի նորմերով արժևորվող փաստերի շրջանակը, չի վերլուծել կողմերի փոխհարաբերություններում առկա պայմանագրային դրույթները, չի պարզել սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության ծագման պահը, չի կարող եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ (տե՛ս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած վերոհիշյալ դիրքորոշումները՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվս այլնի, էական նշանակություն ունի նաև սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձը իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նաև այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար (տե՛ս «Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը: Հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը հայցը մերժելու հիմք է, անկախ այն հանգամանքից, թե հայցը հիմնավոր է, թե` ոչ: Միևնույն ժամանակ ՀՀ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը քննարկելիս դատարանը նախ և առաջ պարզում է հարցն առ այն, թե հայցային վաղեմության ինչպիսի ժամկետներ են կիրառելի տվյալ դեպքում: Մասնավորապես, առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջի քննության դեպքում, եթե գործին մասնակցող անձը դատարանին խնդրել է կիրառել հայցային վաղեմություն, դատարանը պետք է պարզի, թե ինչ տեսակի պայմանագրի անվավերության հետևանքներ են տվյալ գործով քննարկվում, ինչ բնույթի հարաբերություններ են կարգավորվում դրանով, և արդյոք տվյալ տեսակի պայմանագրին ներկայացված են այնպիսի պահանջներ, որոնք չպահպանելը հանգեցնում է առոչնչության: Միայն այդ հանգամանքները պարզելուց հետո կարող է դատարանը հետևություն անել այն մասին, թե տվյալ գործարքի նկատմամբ հայցային վաղեմության ինչպիսի ժամկետներ են կիրառելի՝ ընդհանուր, թե հատուկ, և հայցային վաղեմության համապատասխան ժամկետի խախտում տեղի ունեցել է, թե՝ ոչ (տե՛ս, Հրաչյա Գրիգորյանի ընդդեմ Գեորգի Բաղդասարյանի թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17122020 թվականի որոշումը)։

ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե'ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Օրենսդիրը վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու համար սահմանել է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ ժամկետ՝ մեկ տարի, և պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ հիմքով է ներկայացվել վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է՝

. բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ կնքված գործարքի համար՝ դրա դադարման օրվանից մեկ տարվա ընթացքում: Տվյալ դեպքում վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայց հարուցելու իրավունքի ծագման սկիզբը բռնության կամ սպառնալիքի դադարման օրն է, իսկ իր խախտված իրավունքների պաշտպանությունը դատական կարգով իրացնելու ժամկետը՝ բռնության կամ սպառնալիքի դադարման՝ հայց հարուցելու իրավունքի ծագման օրվանից սկսած մեկ տարվա ժամանակահատվածը,

. վիճահարույց մյուս գործարքների համար՝ այն օրվանից հետո մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին: Տվյալ դեպքում վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայց հարուցելու իրավունքի ծագման սկիզբը գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին հայցվորի տեղեկանալու կամ նման տեղեկատվություն ստանալու օբյեկտիվ հնարավորության օրն է, իսկ իր խախտված իրավունքների պաշտպանությունը դատական կարգով իրացնելու ժամկետը՝ հայց հարուցելու իրավունքի ծագման օրվանից սկսած մեկ տարվա ժամանակահատվածը:

Այսինքն՝ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է մի դեպքում բռնության կամ սպառնալիքի դադարման, մյուս դեպքերում՝ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

ՀՀ Սահմանադրական դատարանը, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի և 337-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ նշել է հետևյալը«Հայցային վաղեմության ինստիտուտի նպատակների իրացման համար Օրենսգիրքը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձն իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Ակնհայտ է, որ օրենսդրի կողմից նշված հասկացությունների և իրավիճակների տարբերակումն ինքնանպատակ չէ, և այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման առումով։ Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության և իրավահարաբերությունների որոշակիության և կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը։

Բնականաբար, շահագրգիռ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի խախտման հարցում։ Սակայն նշված հանգամանքը չի ենթադրում, որ անձը կարող է իր «անբարեխիղճ» պասիվ վարքագծով նպաստել իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքի բացառմանը կամ ազատված լինել իր իրավունքի ենթադրյալ խախտումների հարցում հաստատապես համոզվելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների կատարման անհրաժեշտությունից։ Հակառակ դեպքում գործ կունենանք քաղաքացիական շրջանառության որոշակիության և կայունության ու վերջինիս մասնակիցների հիմնարար իրավունքների խախտմանն ուղղված՝ իրավունքի չարաշահում հանդիսացող անբարեխիղճ վարքագծի հետ, ինչը որևէ պարագայում չի կարող ընկած լինել հայցային վաղեմության ինստիտուտի և դրա սահմանադրաիրավական բովանդակության հիմքում։ Հենց նշված հանգամանքի բացառմանն ու քննարկված արժեքների պաշտպանությանն է ուղղված քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված այն իրավակարգավորումը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձը հաստատապես իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։

Այդ առումով ակնհայտ է, որ «իմացել է» և «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» հասկացությունների բովանդակությունները հավասար իմաստային ծանրաբեռնվածություն չունեն (ընդգծումը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի): Եթե այդ հասկացությունները մեկնաբանելիս առանցքային դիտարկվի իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը՝ ուշադրությունից դուրս կմնա խախտման մասին հաստատապես իմանալու նպատակով բավարար տեղեկություններ ձեռք բերելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու և «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մնալու անհրաժեշտությունը։ Մինչդեռ, ինչպես բխում է ներկայացված վերլուծությունից, այդ հանգամանքները բացառիկ կարևորություն ունեն քննարկվող իրավադրույթների՝ Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանության և կիրառման առումով։

Ամփոփելով վերը շարադրվածը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետևյալը. «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը։ Մինչդեռ, «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից։ Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»։

Այսպիսով ՀՀ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը և 337-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանը՝ այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» հասկացությունները վերաբերում են այն իրավիճակներին, երբ քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին։

ՀՀ Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով, հետևաբար յուրաքանչյուր դեպքում գործարքի նկատմամբ հայցային վաղեմության կիրառման ենթակա ժամկետների և դրանց խախտման փաստը պարզելիս ի թիվս սույն որոշմամբ արձանագրված հանգամանքների, ենթակա է բացահայտման դատական պաշտպանություն հայցող անձի վարքագիծը, շրջահայացության դրսևորման ակտիվությունն ու գործողությունների արդյունավետությունը, որպիսի պայմանների համալիր գնահատման արդյունքում հնարավոր կլինի միանշանակ արձանագրել, որ թեև գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին։

Իր հերթին ենթադրյալ խախտված իրավունքի կրողի «անբարեխիղճ» պասիվ վարքագծի արձանագրումն ինքնին բավարար է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ, 337-րդ հոդվածներով ամրագրված՝ «պետք է իմանար» եզրահանգումն անելու և հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար։

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով Դատարան՝ հայցվոր Սամվել Առաքելյանը պահանջել է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ իր լիազորված ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի միջև 12.01.2005 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել, որպես իրավական հետևանք` անվավեր ճանաչել դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, և ճանաչել իր սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Որպես հայցի փաստական հիմնավորում հայցվորը հայտնել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12 հա մակերեսով հողամասը ձեռք է բերել հատուցմամբ և գրանցել այդ իրավունքները, 24.01.2002 թվականին լիազորել է Ռուբեն Հայրապետյանին` իր անունից հանդես գալու և հողամասի որոշակի չափի նկատմամբ կնքելու տիրապետման և այլ գործարքներ, լիազորագրի ժամկետը սահմանվել է երեք տարի` մինչև 24.01.2005 թվականը: Պատասխանողը, գիտակցելով, որ լիազորագրի ժամկետի ավարտից հետո այլևս նոր լիազորագիր չի տրամադրելու, առանց իրեն տեղեկացնելու, լիազորագրի ժամկետի ավարտից մի քանի օր առաջ՝ 12.01.2005 թվականին, իր անունից կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, ինչի մասին հայցվորը տեղեկացել է 2014 թվականի մարտ ամսին ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեից տեղեկություններ ստանալու միջոցով, պարզվել է, որ պատասխանող Ռուբեն Հայրապետյանը կնքել է ձևական պայմանագիր իր կնոջ՝ Արմինե Հակոբյանի անունով՝ իբր վերջինիս վաճառելով իր հողամասը, հողամասի առուվաճառքի պայմանագրի կնքման ժամանակ պատասխանողների ամուսնությունը գրանցված է եղել, հետևաբար Ռուբեն Հայրապետյանը, հանդես գալով իր անունից, գործարք է կնքել անձամբ իր նկատմամբ, քանի որ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն օրենքի ուժով համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը: Այսինքն՝ հողամասը վաճառելով իր կնոջը` Ռուբեն Հայրապետյանն ինքն անձամբ ձեռք է բերել այդ գույքի նկատմամբ համատեղ սեփականության իրավունք:

Որպես հայցի իրավական հիմք հայցվոր Սամվել Առաքելյանը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ, 304-րդ, 305-րդ հոդվածները, 318-րդ հոդվածի 3-րդ կետը, 321-րդ հոդվածի 1-ին մասը

Դատարանում գործի քննության ընթացքում՝ 19042021 թվականի դատական նիստին, պատասխանողների անունից հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ հայտնելով, որ վիճելի գործարքը կնքվել է 12012005 թվականին հայցվոր Սամվել Առաքելյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա, որի գործողության ժամկետը լրացել է 24012005 թվականին, հետևաբար դրա ավարտի պահից՝ 24012005 թվականից հայցվորը պարտավոր էր իմանալ իր ենթադրյալ իրավունքների խախտման մասին և այդ օրվանից սկսած  մեկ տարվա ընթացքում դիմել դատական պաշտպանության, մինչդեռ հայցը ներկայացվել է 23042014 թվականին, այսինքն՝ 25012006 թվականից անցել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հայցային վաղեմության մեկամյա ժամկետը (հատոր 8-րդ, գթ 17-21)։

Գործի քննության ընթացքում հայցվոր Սամվել Առաքելյանի ներկայացուցիչն առարկել է միջնորդության դեմ՝ հայտնելով, որ տեղեկացված չեն եղել լիազորագրի մասին, Ռուբեն Հայրապետյանի մայրն ինչ-ինչ պատճառներով եկել է իրենց տուն, հայտնել է, որ մարդիկ են գալիս և տեսնում են, որ հողը տեր չունի, խնդրել է տրամադրել վկայականը, որպեսզի նրանց ցույց տան, որ այդ հողամասն իրականում սեփականատեր ունի, մայրը` Նարինե Առաքելյանը, վստահելով վերջինիս, տվել է վկայականը, դա եղել է 2004-2005 թվականներին: Նարինե Առաքելյանը հետագայում տեսել է, որ հողի վրա կատարվում են շինարարական աշխատանքներ և դիմել է կադաստրի կոմիտե: Հարցրել է Ռուբեն Հայրապետյանին, թե ուր է սեփականության իրավունքի գրանցման վկայականը, իսկ վերջինս պատասխանել է, որ այն գոյություն չունի: Հայցվորն իր իրավունքների խախտման մասին տեղեկացել է 2014 թվականին բարեկամի միջոցով և դիմել է դատարան: 2014 թվականին են տեղեկացել, որ հողն իրենց անունով չէ, որ լիազորագիր է առկա: 2006 թվականին դիմել են կադաստրի կոմիտե հողի հետ կապված փաստաթղթերը ստանալու համար: Հայտնել են, որ սեփականության իրավունքի գրանցման վկայականը եղել է մինչև 2003 թվականը: Առուվաճառքի մասին հստակ տեղեկացել են 2014 թվականին: 2014 թվականին են իրենց տրամադրել փաստաթղթեր, որտեղ երևում է, որ կատարվել է առուվաճառք: 2006 թվականին տեղեկացել են, որ կատարվել է շինծու գործարք իրենց հողի նկատմամբ, 2006 թվականին իմացել են, որ իրենց հողի վրա կատարվում է շինարարություն: Իրավունքի խախտման մասին հստակ իմացել է 2014 թվականին (հիմք՝ 31052021 թվականի վճիռը):

Հաջորդ դատական նիստին հայցվորի ներկայացուցիչը նշել է, որ նախորդ դատական նիստի ժամանակ հայտնել են, որ իրենց իրավունքի խախտման մասին տեղեկացել են 2006 թվականին, վրիպակ է եղել, 2006 թվականին չեն տեղեկացել, 2006 թվականին Սամվել Առաքելյանը խոսակցություն է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ, ով հայտնել է, որ դա Սամվել Առաքելյանի հողը չէ, ոչ մի խոսակցություն չի եղել, որ այդ հողը Ռուբեն Հայրապետյանինն է, իմացել են բարեկամի միջոցով միայն 2014 թվականին: 2014 թվականի մարտ ամսին դիմել են կադաստրի կոմիտե: 2014 թվականին են վերցրել հողամասի վերաբերյալ փաստաթղթերը, որով երևում է, որ հողամասի սեփականատեր է Արմինե Հակոբյանը՝ Ռուբեն Հայրապետյանի կինը (հիմք՝ 31052021 թվականի վճիռը):

Դատարանը, հաստատված համարելով, որ «որպես Սամվել Առաքելյանի ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանը գործարքը (12.01.2005 թվականի հողամասի առուվաճառքի պայմանագիրը) կնքել է անձամբ իր նկատմամբ։ (...) նշվածի հիման վրա հաստատվում է, որ 12.01.2005 թվականի հողամասի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքի խախտմամբ», եզրակացրել է, որ «հայցը՝ հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ենթակա է բավարարման. պետք է անվավեր ճանաչել Սամվել Առաքելյանի լիազորված անձ` Ռուբեն Էդուարդի Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի միջև ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 131-3) վերաբերյալ 12.01.2005 թվականին կնքված, Երևանի Էրեբունի նոտարական տարածքի նոտար Գ.Ռ.Մովսիսյանի կողմից վավերացված, սեղանամատյանում 106 համարի տակ գրանցված հողամասի առուվաճառքի պայմանագիրը»։

Անդրադառնալով հայցվոր Սամվել Առաքելյանի հայցապահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությանը՝ Դատարանը, ի թիվ այլնի վկայակոչելով ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ներկայումս` «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը, արձանագրել է «հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի համար օրենքով սահմանվել է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ հատուկ ժամկետ, այն է՝ մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին, (․․․․): Սամվել Առաքելյանը հայցադիմում է ներկայացրել դատարան 23.04.2014 թվականին: (․․․․) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Սամվել Առաքելյանին տրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների վերաբերյալ 18.03.2014 թվականի տեղեկանքի համաձայն՝ տրամադրվել է Կոտայքի մարզ, գյուղ Քասախ հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականի լուսապատճենը: Միաժամանակ տեղեկացրել են, որ նշված անշարժ գույքը 12.01.2005 թվականին հողամասի առուվաճառքի պայմանագրով օտարվել է Արմինե Հակոբյանին: (․․․․) պահանջվող տեղեկատվությունը Սամվել Առաքելյանը իմացել է 18032014 թվականին, քանի որ նշված տեղեկանքով վերջինիս տեղեկացրել են, որ նշված անշարժ գույքը 12.01.2005 թվականին հողամասի առուվաճառքի պայմանագրով օտարվել է Արմինե Հակոբյանին»:

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Դատարանը հաստատված է համարել, որ «հայցվորն իր իրավունքների խախտման մասին իմացել է 18.03.2014 թվականին, հայցը դատարան է ներկայացրել 23.04.2014 թվականին, այդ կերպ բաց չի թողել գործարքն անվավեր ճանաչելու պահանջով մեկ տարվա ժամկետը և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով երեք տարվա ժամկետը»՝ եզրահանգելով, որ «Սամվել Առաքելյանը հայցը ներկայացրել է մինչև հայցային վաղեմության ժամկետի լրանալը: Հետևաբար հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման»:

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ներկայումս` «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը, մերժել է Սամվել Առաքելյանի հայցը մասնակի բավարարելու մասով վճռի դեմ պատասխանողների ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ Դատարանի 31052021 թվականի վճիռը թողնելով անփոփոխ։

Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ «(...) Սամվել Առաքելյանը 17.03.2014թ. դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արաբկիր սպասարկման գրասենյակ՝ իրեն պատկանող 1000 քմ տնամերձ հողամասի սեփականության վկայականի պատճենը ստանալու խնդրանքով, որին ի պատասխան հաջորդ օրը տրամադրվել է սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի լուսապատճենը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նշված անշարժ գույքը 12.01.2005թ. հողամասի առուվաճառքի պայմանագրով օտարվել է Արմինե Հակոբյանին, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ Սամվել Առաքելյանը պահանջի ամբողջ կադաստրային գործի տվյալները: Փաստերի նման դասավորվածությունից հետևում է, որ Սամվել Առաքելյանը իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին տեղեկացել է 18032014թ., այսինքն այն ժամանակ, երբ տեղեկացել է, որ անշարժ գույքը 12.01.2005թ. հողամասի առուվաճառքի պայմանագրով օտարվել է Արմինե Հակոբյանին, հետևաբար նաև 23.04.2014թ. դիմելով դատական պաշտպանության՝ բաց չի թողել գործարքն անվավեր ճանաչելու պահանջով մեկ տարվա ժամկետը: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Դատարանի դիրքորոշումն առ այն, որ Սամվել Առաքելյանը հայցը ներկայացրել է մինչև հայցային վաղեմության ժամկետի լրանալը, միանգամայն իրավաչափ է, իսկ հակառակի մասին բողոքաբերների փաստարկները՝ ոչ, հետևաբար վերաքննիչ բողոքը նշված հիմքով ևս անհիմն է: Իսկ ինչ վերաբերում է բողոքաբերների այն փաստարկներին, որ հայցվորը իր կողմից տրված լիազորագրի ժամկետի ավարտին առնվազն պետք է իմացած լիներ իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին, ապա Վերաքննիչ դատարանը բողոքի նշված փաստարկը համարում է անհիմն, քանի որ որպեսզի շահագրգիռ անձը կարողանա դիմել դատական պաշտպանության, վերջինս պետք է համոզված լինի իր իրավունքի խախտման հարցում, իսկ լիազորագիր տալու փաստն ինքնին չի կարող լիազորողի մոտ ողջամիտ կասկածներ հարուցել, որ լիազորված անձը կգործի իր շահերին հակառակ, դրանով իսկ հանգեցնելով վերջինիս իրավունքների խախտմանը»:

Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները ըստ էության հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ՝ հայցվորի կողմից հայց հարուցելու իրավունքի ծագման օր են դիտարկել 18032014 թվականը, այսինքն՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տեղեկանքի տրամադրման օրը՝ հիմք ընդունելով ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ներկայումս` «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը, մասնավորապես այն, որ հայցվորը վիճելի գործարքի վերաբերյալ հաստատապես իմացել է միայն 18032014 թվականին, երբ վերջինիս տրամադրվել է 12012005 թվականի առուվաճառքի պայմանագիրը։

Մինչդեռ ստորադաս դատարաններն անտեսել են, որ հայցվորը դեռևս 24012002 թվականին պատասխանող Ռուբեն Հայրապետյանին լիազորագիր է տվել ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող 010 հա մակերեսով անշարժ գույքի վերաբերյալ ի թիվս այլնի նաև գույքի տնօրինման՝ առուվաճառքի պայմանագիր կնքելու, նշված գործողության հետ կապված անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացնելու համար (տե՛ս փաստ 1):

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի՝ երրորդ անձանց առջև ներկայացվելու համար (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար:

Արդյունքում ներկայացուցիչն իր լիազորությունների շրջանակում կնքում է գործարքներ և կատարում իրավական նշանակություն ունեցող այլ գործողություններ, որոնք ներկայացվողի համար ստեղծում են իրավունքներ և պարտականություններ։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ ներկայացվողը ներկայացուցչին լիազորում է իր անունից կնքելու որևէ գործարք, վերջինս քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում պետք է ողջամիտ հոգածություն ցուցաբերի՝ իմանալու իր անունից կնքվող գործարքի մանրամասների մասին։ Վերոնշյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ ներկայացվողը ներկայացուցչի կողմից իր անունից կնքված որևէ գործարք անվավեր ճանաչելու պահանջով դիմում է դատարան, և առկա է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն, դատարանը, որպես կանոն, հայցային վաղեմության ժամկետի սկիզբ պետք է համարի պայմանագրից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, այսինքն՝ պետական գրանցման պահը:

Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման է գալիս՝ նկատի ունենալով, որ նախ՝ ներկայացվողը պարտավոր է քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում ողջամիտ հոգածություն ցուցաբերել՝ իմանալու իր անունից կնքվող գործարքի մասին։ Բացի այդ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (...) բոլոր սուբյեկտները համարվում են տեղեկացված դրանց գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում տեղյակ են այդ մասին, թե ոչ, ուստի Հայցվորի կողմից բավարար ողջամիտ հոգածություն դրսևորելու պայմաններում նա կարող էր իմանալ իր իրավունքի դադարմանը վերաբերող պետական գրանցման մասին և դրա հիմք հանդիսացող իր անունից կնքված գործարքի մասին։

Մինչդեռ տվյալ դեպքում, չնայած հայցվորին վիճելի պայմանագիրը տրամադրվել է միայն 2014 թվականին (նշված պայմանագրի մասին ավելի վաղ հաստատապես տեղեկանալու վերաբերյալ ապացույցներ գործում առկա չեն), այդուհանդերձ, հայցվորը, հաստատապես իմանալով իր կողմից տրված լիազորագրի մասին (անհայտ բովանդակությամբ փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ հայցվորի պնդումներն անհիմն են, հերքվում են գործում առկա ապացույցների համակցությամբ, ավելին, որոշակի բովանդակությամբ լիազորագիր տրամադրված լինելու փաստն ընդունել է հայցվորը հայցադիմումում), չի ձեռնարկել իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ, մինչդեռ ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին։

Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նաև նրանով, որ Դատարանում գործի քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը որպես ինը տարի անց Դատարան դիմելու պատճառաբանություն վկայակոչել է պատասխանող Ռուբեն Հայրապետյանի հետ ազգակցական կապի առկայությունը, դրանով պայմանավորված՝ կողմերի միջև առկա վեճի հաղթահարման տեսլականը, իր հերթին հայցվորի կինը՝ երրորդ անձ Նարինե Առաքելյանը, ըստ էության ընդունել է դեռևս 2006 թվականին հողամասի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի բացակայության մասին իմանալու հանգամանքը։

Հետևաբար` հայցվորի կողմից իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ չձեռնարկելու պատճառը եղել է ոչ թե հայցվորի անտեղյակությունը, այլ վեճն արտադատական կարգով սպառելու հնարավորության վերաբերյալ ներքին համոզմունքը, այն է՝ պատասխանող Ռուբեն Հայրապետյանի հետ հարաբերություններն այլ կերպ կարգավորելու հնարավորությունը, ինչը հանգեցրել է հայցվորի կողմից չարդարացված պասիվ վարքագծի դրսևորման։

Վերոշարադրյալից հետևում է, որ ողջամիտ հոգածություն ցուցաբերելու դեպքում Սամվել Առաքելյանն առնվազն 17.01.2005 թվականից (հողամասի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման պահից) պարտավոր էր իմանալ իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին, նվազագույնը 17.01.2005  թվականից հայցվորը պարտավոր էր ձեռնարկել իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ տեղեկանալու իր իրավունքի խախտման, հետևաբար նաև վիճարկվող առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին։ Հայցվորը նշված հիմքով պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջը կարող էր ներկայացնել 17012005 թվականից սկսած մեկ տարվա հայցային վաղեմության ժամկետի ընթացքում, այսինքն՝ մինչև 18012006 թվականը ներառյալ։

Մինչդեռ՝ հայցվորը

. պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը Դատարան է ներկայացրել 23042014 թվականին, այսինքն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածով սահմանված հայցային վաղեմության հատուկ ժամկետը լրանալուց հետո,

. միաժամանակ չի ներկայացրել հայցային վաղեմության ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու միջնորդություն և այն հիմնավորող ապացույցներ:

Վերոգրյալ հանգամանքներն անտեսվել են ստորադաս դատարանների կողմից:

Ամփոփելով շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ներկայացվել է վիճահարույց գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջ, որի համար սահմանված է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ՝ մեկ տարվա ժամկետ: Սույն գործով վիճելի պայմանագրից ծագող իրավունը գրանցվել է 17012005 թվականին, իսկ այն անվավեր ճանաչելու մասին հայցը Դատարան է ներկայացվել 23042014 թվականին, այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո։ Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պատասխանողների միջնորդությունը սույն որոշման պատճառաբանությունների ուժով ենթակա է բավարարման, ինչի արդյունքում Սամվել Առաքելյանի հայցը՝ հողամասի առուվաճառքի պայմանագիրը և պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով ենթակա է մերժման հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով։

Մինչդեռ ստորադաս դատարանները գործում առկա ապացույցների սխալ գնահատման և կիրառելի նյութական իրավունքի նորմերի սխալ մեկնաբանման հետևանքով հանգել են հայցը հայցային վաղեմության ժամկետի պահպանմամբ ներկայացված լինելու վերաբերյալ չհիմնավորված հետևության։

Միաժամանակ նկատի ունենալով, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար, վերը նշված պատճառաբանությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին և դրանց հիմնավորումներին չի անդրադառնում, քանի որ դրանք այլևս նշանակություն չունեն վեճը լուծելու, հետևաբար՝ բողոքի քննության համար:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ ստորադաս դատարանների կողմից որպես հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը մերժելու հիմնավորում վկայակոչված՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ներկայումս` «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով 04.06.2019 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն այն մասին, որ «պետք է իմացած լիներ» ձևակերպմամբ, ինչպես և «իմացել է» ձևակերպման պարագայում օրենսդիրը կարևորել է հայցային վաղեմության ընթացքն սկսվելու հարցում հայցվորի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը, սույն որոշման պատճառաբանությունների ուժով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ, 337-րդ հոդվածներին տրված վերոշարադրյալ մեկնաբանմամբ սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի չէ։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց կրած, ինչպես նաև վճարման ենթակա դատական ծախսերի փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը։

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն։

Սույն քաղաքացիական գործի նկատմամբ կիրառելի խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (մինչ 19.04.2021 թվականին ընդունված և 09.05.2021 թվականին ուժի մեջ մտած ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-177-Ն օրենքը գործող խմբագրություն, այսուհետ նաև՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք) 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, (․․․․) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջով՝ բազային տուրքի քառապատիկի չափով, 6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի տասնապատիկի չափով, 7-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Հայցվոր Սամվել Առաքելյանը հայցադիմումի համար վճարել է 12000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար։

Պատասխանողները 20072016 թվականի վերաքննիչ բողոքի համար վճարել են 40000 ՀՀ դրամ, 29072021 թվականին վերաքննիչ բողոքի համար՝ 20000 ՀՀ դրամ, սույն վճռաբեկ բողոքի համար՝ 40000 ՀՀ դրամ։

Սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ բեկանման և փոփոխման, ինչի արդյունքում Սամվել Առաքելյանի հայցը՝ հողամասի առուվաճառքի պայմանագիրը և պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, ենթակա է մերժման, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականությունը պետք է կրի հայցվորը։

Ըստ այդմ՝

հայցադիմումի համար նախապես վճարված 12000 ՀՀ դրամից 4000 ՀՀ դրամի բաշխման հարցը պետք է համարել լուծված (հողամասի առուվաճառքի պայմանագիրը և պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջները մերժելու մասով), իսկ 4000 ՀՀ դրամը ենթակա է վերադարձման հայցվոր Սամվել Առաքելյանին որպես ավել պետական տուրքի գումար,

հայցվոր Սամվել Առաքելյանից հօգուտ պատասխանողների ենթակա է բռնագանձման 10000-ական ՀՀ դրամ՝ որպես 20072016թ. և 29072021թ. վերաքննիչ բողոքների, 20000 ՀՀ դրամ՝ որպես սույն վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարներ,

29072021 թվականի վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված 20000 ՀՀ դրամից 10000 ՀՀ դրամը, սույն վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված 40000 ՀՀ դրամից 20000 ՀՀ դրամը ենթակա են վերադարձման պատասխանողներին որպես ավել վճարված պետական տուրքի գումարներ։

Հաշվի առնելով, որ պետական տուրքից բացի գործում առկա փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսեր առկա չեն, Վճռաբեկ դատարանը մնացյալ դատական ծախսերի բաշխման հարցը համարում է լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1.  Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03122021 թվականի որոշումը և փոփոխել՝ Սամվել Առաքելյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, Արմինե Հակոբյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտեի, Երևանի «Էրեբունի» նոտարական տարածքի նոտար Գոհար Մովսիսյանի, Նարինե Առաքելյանի` հողամասի առուվաճառքի պայմանագիրը և պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժել:

2.  Սամվել Առաքելյանից հօգուտ Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի բռնագանձել 40 000 ՀՀ դրամ։

3.  Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։

4.  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ա. Մկրտչյան
  Ա. Բարսեղյան
  Գ. Հակոբյան
  Ս. Միքայելյան
  Տ. Պետրոսյան
  Է. Սեդրակյան

Հատուկ կարծիք

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԿԴ3/0225/02/14 քաղաքացիական գործով 08022023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

08.02.2023 թվական

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի փետրվարի 08-ին գրավոր ընթացակարգով քննելով Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 0312.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սամվել Առաքելյանի ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, Արմինե Հակոբյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտեի, Երևանի «Էրեբունի» նոտարական տարածքի նոտար Գոհար Մովսիսյանի և Նարինե Առաքելյանի` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասի առուվաճառքի պայմանագիրը և պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ու ըստ  հայցի  ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Նարինե Առաքելյանի ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, Արմինե Հակոբյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտեի և Կոտայքի մարզի Քասախ համայնքի` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03122021 թվականի որոշումը և փոփոխել՝ Սամվել Առաքելյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, Արմինե Հակոբյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտեի, Երևանի «Էրեբունի» նոտարական տարածքի նոտար Գոհար Մովսիսյանի և Նարինե Առաքելյանի` հողամասի առուվաճառքի պայմանագիրը և պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժել:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և  10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

 «Դիմելով դատարան` Սամվել Առաքելյանը պահանջել է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ իր լիազորված ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի միջև 12.01.2005 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել, որպես իրավական հետևանք` անվավեր ճանաչել դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, և ճանաչել իր սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Ինքնուրույն պահանջով դիմելով դատարան` Նարինե Առաքելյանը պահանջել է առոչինչ ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի սեփականաշնորհման հանձնաժողովի 22.01.1991 թվականի թիվ որոշման քաղվածքը, պետական գրանցումը, այդ գործարքի նկատմամբ կիրառել քողարկված առուվաճառքի պայմանագրի կանոնները, ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12հա մակերեսով հողամասի վերաբերյալ Սամվել Առաքելյանի լիազորված ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի միջև 12.01.2005 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել, որպես իրավական հետևանք` անվավեր ճանաչել դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, և ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գ. Հեբոյան) 22.06.2016 թվականին վճռել է՝ «Սամվել Առաքելյանի հայցապահանջը բավարարել մասնակի: ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ Սամվել Առաքելյանի լիազորված ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի միջև 12.01.2005թ. կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել, որպես իրավական հետևանք` անվավեր ճանաչել դրա հիման վրա կատարված Արմինե Հակոբյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող թիվ 131-3 կադաստրային համարի 0.12 հա մակերեսով հողամասի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ճանաչել Սամվել Վլադիմիրի Առաքելյանի սեփականության իրավունքը: Հայցապահանջը մնացած մասով մերժել:

Նարինե Առաքելյանի հայցապահանջը բավարարել մասնակի: ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ Սամվել Առաքելյանի լիազորված ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի միջև 12.01.2005թ. կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել, որպես իրավական հետևանք` անվավեր ճանաչել դրա հիման վրա կատարված Արմինե Հակոբյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը: ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող թիվ 131-3 կադաստրային համարի 0.12 հա մակերեսով հողամասի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ ճանաչել Նարինե Արշավիրի Առաքելյանի սեփականության իրավունքը: Հայցապահանջը մնացած մասով մերժել»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ՝ Տ.Նազարյան, դատավորներ՝ Ա.Պետրոսյան, Կ.Չիլինգարյան) 26.12.2016 թվականի որոշմամբ Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2016 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության։

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Արզումանյան) (այսուհետ՝ Դատարան) 31.05.2021 թվականի վճռով Սամվել Առաքելյանի հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է` անվավեր ճանաչել Սամվել Առաքելյանի, ի դեմս լիազորված անձ` Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի միջև ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող հողամասի վերաբերյալ 12.01.2005 թվականին կնքված, Երևանի Էրեբունի նոտարական տարածքի նոտար Գ.Ռ.Մովսիսյանի կողմից վավերացված, սեղանամատյանում 106 համարի տակ գրանցված հողամասի առուվաճառքի պայմանագիրը: Անվավեր է ճանաչվել 12.01.2005 թվականին կնքված Էրեբունի նոտարական տարածքի նոտար Գ.Ռ.Մովսիսյանի կողմից վավերացված, սեղանամատյանում թիվ 106 համարի տակ գրանցված հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա 17.01.2005 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 07-065-4-10 մատյանի 177 համարի տակ Արմինե Հակոբյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Սամվել Առաքելյանի հայցը` մնացած մասով, մերժվել է: Ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Նարինե Առաքելյանի հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2021 թվականի որոշմամբ Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.05.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.03.2022 թվականի որոշմամբ Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ՝ վճռաբեկ բողոքի թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Վճռաբեկ բողոք են ներկայացրել պատասխանողներ Ռուբեն Հայրապետյանը և Արմինե Հակոբյանը (Արմինե Հակոբյանի ներկայացուցիչ՝ Հայկ Եգանյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 3-րդ մասը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 305-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 201-րդ հոդվածը, 321-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր, միաժամանակ խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բողոքը չի քննել դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում, մասնավորապես բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադարձել է՝ «հակառակի մասին բողոքաբերի փաստարկները՝ անհիմն է» ձևակերպմամբ։

Այսպես, Վերաքննիչ դատարանը անտեսել է, որ ՀՀ օրենսդրությունը չի արգելում ամուսիններին կնքել գործարքներ, այդ թվում՝ մյուս ամուսնու օգտին տնօրինել մինչև ամուսնությունը ձեռք բերված գույքը: Այլ կերպ ասած, ՀՀ օրենսդրությամբ արգելված չէ ամուսիններին միմյանց վաճառել մինչև ամուսնությունը իրենց պատկանող գույքը: Ուստի, Սամվել Առաքելյանի անունից գործող Ռուբեն Հայրապետյանի կողմից դիտարկվող հողամասի օտարումն իր կնոջը՝ Արմինե Հակոբյանին, չի հակասում օրենսդրական որևէ նորմի պահանջի, հետևաբար չի կարող հանգեցնել ոչ գործարքի առոչնչության և ոչ էլ անվավերության:

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը և 337-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ սահմանադրական դատարանի 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշումը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը անտեսել է, որ վիճելի գործարքը կնքվել է 12.01.2005 թվականին, իսկ այն կնքվել է Սամվել Առաքելյանի կողմից 24.01.2002 թվականին տրված լիազորագրի հիման վրա, որի գործողության վերջնաժամկետը լրացել է 24.01.2005 թվականին: Այսպես, ելնելով ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծություններից լիազորագրով հանձնարարված պարտավորությունը գործել է երեք տարի ժամկետով, ապա այդ ժամկետի ավարտի պահից՝ 24.01.2005 թվականից Սամվել Առաքելյանը պետք է իմացած լիներ իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին, իսկ այդ օրվանից համապատասխանաբար մեկ և երեք տարվա ընթացքում կարող էր դիմել դատական պաշտպանության ընդդեմ հայցվորի, մինչդեռ հայցը ներկայացվել է 19.04.2014 (23042014) թվականին։

Ավելին, սույն գործով 19.04.2021 թվականին հրավիրված դատական նիստում Նարինե Առաքելյանը ժխտել է գործարքը կնքելու գաղտնիության հանգամանքը և հայտնել է, որ տեղյակ է եղել լիազորագրի մասին՝ պարզաբանելով, որ այդ մասին իմացել է 2002 թվականին, երբ եկել է Ռուբենի մոտ, իսկ նախագահող դատավորի այն հարցին, թե երբ է իմացել, որ գործարքը կնքվել է առանց իր իմացության, Նարինե Առաքելյանը պատասխանել է, որ դրա մասին իմացել է 2006 թվականին, երբ դիմել են ՀՀ կադաստրի կոմիտե և ստացել Սամվել Առաքելյանի անունով փաստաթղթերը։ Նաև նշել է, որ մյուս տարիների համար փաստաթղթերը չեն տրամադրվել այն պատճառաբանությամբ, որ հողամասը իրենց չի պատկանում։

Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ հայցվորն առնվազն լիազորագրով հանձնարարված պարտավորության եռամյա ժամկետը լրանալու պահից՝ 24.01.2005 թվականից, իսկ երրորդ անձը՝ 2002 թվականից և/կամ 2006 թվականից իմացել և/կամ պետք է իմացած լինեին իրենց իրավունքների ենթադրյալ խախտման մասին և այդ օրվանից համապատասխանաբար մեկ կամ երեք տարվա ընթացքում կարող էին դիմել դատական պաշտպանության, մինչդեռ հայցը ներկայացվել է 23.04.2014 թվականին:

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության  օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասը և 381-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվորը չի կարող հանդիսանալ շահագրգիռ անձ, քանի որ հայցի հարուցումը պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը, մինչդեռ սույն գործով հայցվորը չի հանդիսանում շահագրգիռ անձ։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 03122021 թվականի որոշումը՝ մերժելով հայցը, կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 03122021 թվականի որոշումը և կարճել քաղաքացիական գործի վարույթը, կամ բեկանել  Վերաքննիչ դատարանի 03122021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության» »:

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 04.08.2003 թվականի թիվ 1537727 վկայականի համաձայն՝ Կոտայքի մարզ, գՔասախ, 0.12 հա մակերեսով 131-3 կադաստրային համարով բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ (գ-խ) սեփականաշնորհման հանձնաժողովի 22.01.1991 թվականի թիվ 10 որոշման քաղվածքի հիման վրա 04.08.2003 թվականին գրանցվել է Սամվել Առաքելյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գթ 54-57)։

2) Սամվել Առաքելյանն ու Նարինե Հակոբյանն ամուսնացել են 03.09.1983 թվականին, հիմք՝ 14.04.2012 թվականին տրված ամուսնության թիվ ԱԲ056473 վկայականի պատճենը (հատոր 2-րդ, գթ 59)։

3) 24012002 թվականին տրված լիազորագրի համաձայն՝ Սամվել Առաքելյանը լիազորել է Ռուբեն Հայրապետյանին ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 010 հա մակերեսով, անձնական սեփականության իրավունքով իրեն պատկանող (հողատարածքի) անշարժ գույքի տնօրինման, տիրապետման, առուվաճառքի, փոխանակության, գրավ դնելու, վարձակալության տալու, կոմունալ մուծումները կատարելու կապակցությամբ իր փոխարեն հանդես գալու բոլոր պետական հիմնարկ ձեռնարկություններում, անշարժ գույքի կադաստրում, գյուղխորհրդում, նոտարական գրասենյակում, բանկում իր անունից անելու ցանկացած բովանդակության հայտարարություններ, ստանալու և ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր, կատարելու մուծումներ, կնքելու առուվաճառքի, փոխանակության, գրավի, վարձակալության պայմանագրերը, ստանալու առուվաճառքից ստացված գումարը, վարկը, վարձավճարը, ստորագրելու և կատարելու այն բոլոր գործողությունները, որոնք կապված են տվյալ հանձնարարության հետ։ Լիազորագիրը տրվել է երեք տարի ժամկետով, հիմք՝ լիազորագիրը՝ վավերացված Շենգավիթի տարածքի պետական նոտարական գրասենյակի պետական նոտար Ա.Լ.Մինասյանի կողմից, գրանցված սեղանամատյանում թիվ 273 համարի ներքո (հատոր 2-րդ, գթ 53)։

4) Սամվել Առաքելյանի՝ որպես վաճառողի, որի փոխարեն 24012002 թվականին վավերացված թիվ 273 լիազորագրով հանդես է գալիս Ռուբեն Հայրապետյանը, և Արմինե Հակոբյանի՝ որպես գնորդի միջև 12012005 թվականին կնքվել է հողամասի առ ու վաճառքի պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն՝ վաճառողը պարտավորվում է գնորդին որպես սեփականություն հանձնել ՀՀ, Քասախ գյուղում գտնվող 012 հա սեփ հողամասը, այնուհետև՝ անշարժ գույք, 2-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքը պատկանում է վաճառողին՝ համաձայն 04082003թ սեփականության իրավունքի վկայականի, 3-րդ կետի համաձայն՝ վաճառողը վաճառում է, իսկ գնորդը գնում է անշարժ գույքը 700000 ՀՀ դրամով, հիմք՝ հողամասի առ ու վաճառքի 12012005 թվականի պայմանագիրը՝ վավերացված Երևանի Էրեբունու նոտարական տարածքի նոտար ԳՌՄովսիսյանի կողմից, գրանցված սեղանամատյանում թիվ 106 համարի ներքո (հատոր 2-րդ, գթ 47)։

5) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 17012005 թվականի թիվ 1136038 վկայականի համաձայն՝ Կոտայքի մարզ, գՔասախ, 0.12 հա մակերեսով 131-3 կադաստրային համարով բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ հողամասի առ ու վաճառքի 12012005 թվականի պայմանագրի հիման վրա 17.01.2005 թվականին գրանցվել է Արմինե Հակոբյանի սեփականության իրավունքը (հատոր 4-րդ, գթ 25-28)։

6) Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 18.03.2014 թվականի տեղեկանքի համաձայն՝ թիվ 17/03/2014-2-00078 դիմումի հիման վրա Սամվել Առաքելյանին է տրամադրվել Կոտայքի մարզ, գյուղ Քասախ հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի լուսապատճենը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նշված անշարժ գույքը 12.01.2005 թվականի հողամասի առուվաճառքի պայմանագրով օտարվել է Արմինե Հակոբյանին (հատոր 1-ին, գթ 107)։

7) Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 2103.2014 թվականի տեղեկանքի համաձայն՝ թիվ 19/03/2014-1-0336 դիմումի հիման վրա Սամվել Առաքելյանին տրամադրվել են Կոտայքի մարզ, գյուղ Քասախ հասցեում գտնվող 0.12 հա հողամասի կադաստրային գործից փաստաթղթերի լուսապատճենները (հատոր 1-ին, գթ 105)։

8) Դատարանում գործի քննության ընթացքում՝ 19042021 թվականի դատական նիստին, ինքնուրույն պահանջ ներկայացրած երրորդ անձ Նարինե Առաքելյանը ի թիվս այլնի հայտնել է, որ «Ռուբեն Հայրապետյանի հետ վերջին խոսակցությունը եղել է 2006 թվականին, պատասխանը եղել է՝ երբ կբերեք 500 դոլարը, կստանաք ձեր հողը։ (․․․․) Երբ որ ստորագրել է 2002 թվականին, ես չեմ իմացել, որ դա լիազորագիր է, ամուսինս ինձ ասել է, որ ստորագրել է ինչ-որ բան, բայց չգիտի՝ ինչ փաստաթուղթ է։ (․․․․) 2005 թվականին, երբ կնքվել է գործարք, մենք տեղյակ չենք եղել, 2006 թվականին դիմել ենք կադաստր, տրվել է փաթեթ Սամվել Առաքելյանի վերաբերյալ, վերջին գրառումն իր անունով եղել է 2003 թվականին, 2003 թվականից հետո եղած փաստաթղթերը մեզ չեն տրամադրվել, մերժել են, քանի որ գույքը Ձեզ չի պատկանում։ (․․․․) Կադաստր դիմել ենք, որ ունենանք փաթեթը, Ռուբեն Հայրապետյանի մայրը եկել է, պահանջել է սեփականության իրավունքի վկայականը, դա եղել է 2005 թվականին, 2006 թվականին դիմել ենք Կադաստր, սեփականության իրավունքի բնօրինակ ստանալու, պատասխանել են, որ վկայական եղել է մինչև 2003 թվականը։ Մեզ ներկայացրել են, որ հողը Ձերը չի, առքուվաճառքի մասին իմացել ենք 2014 թվականին։ (․․․․)», հիմք՝ 19042021 թվականի դատական նիստի արձանագրության համակարգչային համառոտագրումը (հատոր 8-րդ, գթ 27-31)»։

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգում նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝

Ներմուծեք նկարագրությունը_1371  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ, 337-րդ հոդվածների կիրառության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

Ներմուծեք նկարագրությունը_1371 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի, 335-րդ հոդվածի 2-րդ մասի, 337-րդ հոդվածի 1-ին մասի խախտումներ, ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վիճահարույց գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասին գործերով հայցային վաղեմության ժամկետի կիրառման առանձնահատկություններին, մասնավորապես՝ հաշվարկման կարգին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործարքն անվավեր է սույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ներկայացուցիչը չի կարող ներկայացվողի անունից գործարք կնքել անձամբ իր նկատմամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի անունից դրա միակ հիմնադրի, բաժնետիրոջ կամ մասնակցի կողմից անձամբ իր նկատմամբ կնքված գործարքների: Նա չի կարող գործարք կնքել նաև մեկ այլ անձի նկատմամբ, որի ներկայացուցիչն է միաժամանակ, բացառությամբ առևտրային ներկայացուցչության դեպքի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ հոդվածների վերլուծության արդյունքում ՀՀ Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արձանագրել է, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետևանքներ, եթե այն վավեր է, այսինքն՝ համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա՛մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

Գործարքն անվավեր ճանաչելը և դրա անվավերության հետևանքները կիրառելը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից մեկն է, քանի որ այդպիսի գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա, այսինքն՝ անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ օրենքով նախատեսված չեն (տե՛ս, Վահագն Կապլանյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վաղեմության ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, եթե գործարքը կնքվել է բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, դրա դադարման օրվանից (313 հոդվածի 1-ին կետ) կամ այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ նորմերին, արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարևոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետևում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին: Հետևաբար` հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայությունը և դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը։

ՀՀ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը և սուբյեկտային կազմը: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է օրենսդրական կարգավորման տրամաբանությունից: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հայցային վաղեմության ժամկետի լրանալը սահմանել է որպես հայցը մերժելու հիմք, ինչը նշանակում է, որ անգամ այն դեպքում, երբ պատասխանողը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացրել քաղաքացիական դատավարության սկզբնական փուլերում (գործը դատաքննության նախապատրաստելու), դատարանը, այնուամենայնիվ, պետք է գործը քննի ըստ էության և վերջնական դատական ակտում գնահատական տա հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ միջնորդությանը: Օրենսդրի այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային և այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների և պարտականությունների ծավալը (տե'ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22042016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով հայցային վաղեմության կիրառման հարցին՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հայցի մերժման ինքնուրույն և բացառիկ հիմք է, սակայն հայցը մերժելու նշված հիմքը չի կարող մեկուսացված լինել գործի փաստական հանգամանքներից և դրանց նկատմամբ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերից: Հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային և այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների և պարտականությունների ծավալը:

Այսպիսով` ՀՀ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ քանի դեռ դատարանը չի պարզել կիրառելի օրենսդրության հարցը, նյութական իրավունքի նորմերով արժևորվող փաստերի շրջանակը, չի վերլուծել կողմերի փոխհարաբերություններում առկա պայմանագրային դրույթները, չի պարզել սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության ծագման պահը, չի կարող եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ (տե՛ս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած վերոհիշյալ դիրքորոշումները՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվս այլնի, էական նշանակություն ունի նաև սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձը իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նաև այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար (տե՛ս «Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը: Հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը հայցը մերժելու հիմք է, անկախ այն հանգամանքից, թե հայցը հիմնավոր է, թե` ոչ: Միևնույն ժամանակ ՀՀ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը քննարկելիս դատարանը նախ և առաջ պարզում է հարցն առ այն, թե հայցային վաղեմության ինչպիսի ժամկետներ են կիրառելի տվյալ դեպքում: Մասնավորապես, առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջի քննության դեպքում, եթե գործին մասնակցող անձը դատարանին խնդրել է կիրառել հայցային վաղեմություն, դատարանը պետք է պարզի, թե ինչ տեսակի պայմանագրի անվավերության հետևանքներ են տվյալ գործով քննարկվում, ինչ բնույթի հարաբերություններ են կարգավորվում դրանով, և արդյոք տվյալ տեսակի պայմանագրին ներկայացված են այնպիսի պահանջներ, որոնք չպահպանելը հանգեցնում է առոչնչության: Միայն այդ հանգամանքները պարզելուց հետո կարող է դատարանը հետևություն անել այն մասին, թե տվյալ գործարքի նկատմամբ հայցային վաղեմության ինչպիսի ժամկետներ են կիրառելի՝ ընդհանուր, թե հատուկ, և հայցային վաղեմության համապատասխան ժամկետի խախտում տեղի ունեցել է, թե՝ ոչ (տե՛ս, Հրաչյա Գրիգորյանի ընդդեմ Գեորգի Բաղդասարյանի թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17122020 թվականի որոշումը)։

ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե'ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Օրենսդիրը վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու համար սահմանել է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ ժամկետ՝ մեկ տարի, և պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ հիմքով է ներկայացվել վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է՝

. բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ կնքված գործարքի համար՝ դրա դադարման օրվանից մեկ տարվա ընթացքում: Տվյալ դեպքում վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայց հարուցելու իրավունքի ծագման սկիզբը բռնության կամ սպառնալիքի դադարման օրն է, իսկ իր խախտված իրավունքների պաշտպանությունը դատական կարգով իրացնելու ժամկետը՝ բռնության կամ սպառնալիքի դադարման՝ հայց հարուցելու իրավունքի ծագման օրվանից սկսած մեկ տարվա ժամանակահատվածը,

. վիճահարույց մյուս գործարքների համար՝ այն օրվանից հետո մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին: Տվյալ դեպքում վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայց հարուցելու իրավունքի ծագման սկիզբը գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին հայցվորի տեղեկանալու կամ նման տեղեկատվություն ստանալու օբյեկտիվ հնարավորության օրն է, իսկ իր խախտված իրավունքների պաշտպանությունը դատական կարգով իրացնելու ժամկետը՝ հայց հարուցելու իրավունքի ծագման օրվանից սկսած մեկ տարվա ժամանակահատվածը:

Այսինքն՝ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է մի դեպքում բռնության կամ սպառնալիքի դադարման, մյուս դեպքերում՝ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

ՀՀ Սահմանադրական դատարանը, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի և 337-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ նշել է հետևյալը «Հայցային վաղեմության ինստիտուտի նպատակների իրացման համար Օրենսգիրքը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձն իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Ակնհայտ է, որ օրենսդրի կողմից նշված հասկացությունների և իրավիճակների տարբերակումն ինքնանպատակ չէ, և այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման առումով։ Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության և իրավահարաբերությունների որոշակիության և կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը։

Բնականաբար, շահագրգիռ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի խախտման հարցում։ Սակայն նշված հանգամանքը չի ենթադրում, որ անձը կարող է իր «անբարեխիղճ» պասիվ վարքագծով նպաստել իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքի բացառմանը կամ ազատված լինել իր իրավունքի ենթադրյալ խախտումների հարցում հաստատապես համոզվելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների կատարման անհրաժեշտությունից։ Հակառակ դեպքում գործ կունենանք քաղաքացիական շրջանառության որոշակիության և կայունության ու վերջինիս մասնակիցների հիմնարար իրավունքների խախտմանն ուղղված՝ իրավունքի չարաշահում հանդիսացող անբարեխիղճ վարքագծի հետ, ինչը որևէ պարագայում չի կարող ընկած լինել հայցային վաղեմության ինստիտուտի և դրա սահմանադրաիրավական բովանդակության հիմքում։ Հենց նշված հանգամանքի բացառմանն ու քննարկված արժեքների պաշտպանությանն է ուղղված քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված այն իրավակարգավորումը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձը հաստատապես իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։

Այդ առումով ակնհայտ է, որ «իմացել է» և «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» հասկացությունների բովանդակությունները հավասար իմաստային ծանրաբեռնվածություն չունեն (ընդգծումը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի): Եթե այդ հասկացությունները մեկնաբանելիս առանցքային դիտարկվի իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը՝ ուշադրությունից դուրս կմնա խախտման մասին հաստատապես իմանալու նպատակով բավարար տեղեկություններ ձեռք բերելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու և «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մնալու անհրաժեշտությունը։ Մինչդեռ, ինչպես բխում է ներկայացված վերլուծությունից, այդ հանգամանքները բացառիկ կարևորություն ունեն քննարկվող իրավադրույթների՝ Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանության և կիրառման առումով։

Ամփոփելով վերը շարադրվածը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետևյալը. «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը։ Մինչդեռ, «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից։ Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»։

Այսպիսով ՀՀ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը և 337-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանը՝ այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» հասկացությունները վերաբերում են այն իրավիճակներին, երբ քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին։

ՀՀ Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով, հետևաբար յուրաքանչյուր դեպքում գործարքի նկատմամբ հայցային վաղեմության կիրառման ենթակա ժամկետների և դրանց խախտման փաստը պարզելիս ի թիվս սույն որոշմամբ արձանագրված հանգամանքների, ենթակա է բացահայտման դատական պաշտպանություն հայցող անձի վարքագիծը, շրջահայացության դրսևորման ակտիվությունն ու գործողությունների արդյունավետությունը, որպիսի պայմանների համալիր գնահատման արդյունքում հնարավոր կլինի միանշանակ արձանագրել, որ թեև գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին։

Իր հերթին ենթադրյալ խախտված իրավունքի կրողի «անբարեխիղճ» պասիվ վարքագծի արձանագրումն ինքնին բավարար է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ, 337-րդ հոդվածներով ամրագրված՝ «պետք է իմանար» եզրահանգումն անելու և հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար։

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով Դատարան՝ հայցվոր Սամվել Առաքելյանը պահանջել է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ իր լիազորված ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի միջև 12.01.2005 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչել, որպես իրավական հետևանք` անվավեր ճանաչել դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, և ճանաչել իր սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Որպես հայցի փաստական հիմնավորում հայցվորը հայտնել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.12 հա մակերեսով հողամասը ձեռք է բերել հատուցմամբ և գրանցել այդ իրավունքները, 24.01.2002 թվականին լիազորել է Ռուբեն Հայրապետյանին` իր անունից հանդես գալու և հողամասի որոշակի չափի նկատմամբ կնքելու տիրապետման և այլ գործարքներ, լիազորագրի ժամկետը սահմանվել է երեք տարի` մինչև 24.01.2005 թվականը: Պատասխանողը, գիտակցելով, որ լիազորագրի ժամկետի ավարտից հետո այլևս նոր լիազորագիր չի տրամադրելու, առանց իրեն տեղեկացնելու, լիազորագրի ժամկետի ավարտից մի քանի օր առաջ՝ 12.01.2005 թվականին, իր անունից կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, ինչի մասին հայցվորը տեղեկացել է 2014 թվականի մարտ ամսին ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեից տեղեկություններ ստանալու միջոցով, պարզվել է, որ պատասխանող Ռուբեն Հայրապետյանը կնքել է ձևական պայմանագիր իր կնոջ՝ Արմինե Հակոբյանի անունով՝ իբր վերջինիս վաճառելով իր հողամասը, հողամասի առուվաճառքի պայմանագրի կնքման ժամանակ պատասխանողների ամուսնությունը գրանցված է եղել, հետևաբար Ռուբեն Հայրապետյանը, հանդես գալով իր անունից, գործարք է կնքել անձամբ իր նկատմամբ, քանի որ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն օրենքի ուժով համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը: Այսինքն՝ հողամասը վաճառելով իր կնոջը` Ռուբեն Հայրապետյանն ինքն անձամբ ձեռք է բերել այդ գույքի նկատմամբ համատեղ սեփականության իրավունք:

Որպես հայցի իրավական հիմք հայցվոր Սամվել Առաքելյանը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ, 304-րդ, 305-րդ հոդվածները, 318-րդ հոդվածի 3-րդ կետը, 321-րդ հոդվածի 1-ին մասը

Դատարանում գործի քննության ընթացքում՝ 19042021 թվականի դատական նիստին, պատասխանողների անունից հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ հայտնելով, որ վիճելի գործարքը կնքվել է 12012005 թվականին հայցվոր Սամվել Առաքելյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա, որի գործողության ժամկետը լրացել է 24012005 թվականին, հետևաբար դրա ավարտի պահից՝ 24012005 թվականից հայցվորը պարտավոր էր իմանալ իր ենթադրյալ իրավունքների խախտման մասին և այդ օրվանից սկսած  մեկ տարվա ընթացքում դիմել դատական պաշտպանության, մինչդեռ հայցը ներկայացվել է 23042014 թվականին, այսինքն՝ 25012006 թվականից անցել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հայցային վաղեմության մեկամյա ժամկետը (հատոր 8-րդ, գթ 17-21)։

Գործի քննության ընթացքում հայցվոր Սամվել Առաքելյանի ներկայացուցիչն առարկել է միջնորդության դեմ՝ հայտնելով, որ տեղեկացված չեն եղել լիազորագրի մասին, Ռուբեն Հայրապետյանի մայրն ինչ-ինչ պատճառներով եկել է իրենց տուն, հայտնել է, որ մարդիկ են գալիս և տեսնում են, որ հողը տեր չունի, խնդրել է տրամադրել վկայականը, որպեսզի նրանց ցույց տան, որ այդ հողամասն իրականում սեփականատեր ունի, մայրը` Նարինե Առաքելյանը, վստահելով վերջինիս, տվել է վկայականը, դա եղել է 2004-2005 թվականներին: Նարինե Առաքելյանը հետագայում տեսել է, որ հողի վրա կատարվում են շինարարական աշխատանքներ և դիմել է կադաստրի կոմիտե: Հարցրել է Ռուբեն Հայրապետյանին, թե ուր է սեփականության իրավունքի գրանցման վկայականը, իսկ վերջինս պատասխանել է, որ այն գոյություն չունի: Հայցվորն իր իրավունքների խախտման մասին տեղեկացել է 2014 թվականին բարեկամի միջոցով և դիմել է դատարան: 2014 թվականին են տեղեկացել, որ հողն իրենց անունով չէ, որ լիազորագիր է առկա: 2006 թվականին դիմել են կադաստրի կոմիտե հողի հետ կապված փաստաթղթերը ստանալու համար: Հայտնել են, որ սեփականության իրավունքի գրանցման վկայականը եղել է մինչև 2003 թվականը: Առուվաճառքի մասին հստակ տեղեկացել են 2014 թվականին: 2014 թվականին են իրենց տրամադրել փաստաթղթեր, որտեղ երևում է, որ կատարվել է առուվաճառք: 2006 թվականին տեղեկացել են, որ կատարվել է շինծու գործարք իրենց հողի նկատմամբ, 2006 թվականին իմացել են, որ իրենց հողի վրա կատարվում է շինարարություն: Իրավունքի խախտման մասին հստակ իմացել է 2014 թվականին (հիմք՝ 31052021 թվականի վճիռը):

Հաջորդ դատական նիստին հայցվորի ներկայացուցիչը նշել է, որ նախորդ դատական նիստի ժամանակ հայտնել են, որ իրենց իրավունքի խախտման մասին տեղեկացել են 2006 թվականին, վրիպակ է եղել, 2006 թվականին չեն տեղեկացել, 2006 թվականին Սամվել Առաքելյանը խոսակցություն է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ, ով հայտնել է, որ դա Սամվել Առաքելյանի հողը չէ, ոչ մի խոսակցություն չի եղել, որ այդ հողը Ռուբեն Հայրապետյանինն է, իմացել են բարեկամի միջոցով միայն 2014 թվականին: 2014 թվականի մարտ ամսին դիմել են կադաստրի կոմիտե: 2014 թվականին են վերցրել հողամասի վերաբերյալ փաստաթղթերը, որով երևում է, որ հողամասի սեփականատեր է Արմինե Հակոբյանը՝ Ռուբեն Հայրապետյանի կինը (հիմք՝ 31052021 թվականի վճիռը):

Դատարանը, հաստատված համարելով, որ «որպես Սամվել Առաքելյանի ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանը գործարքը (12.01.2005 թվականի հողամասի առուվաճառքի պայմանագիրը) կնքել է անձամբ իր նկատմամբ։ (...) նշվածի հիման վրա հաստատվում է, որ 12.01.2005 թվականի հողամասի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքի խախտմամբ», եզրակացրել է, որ «հայցը՝ հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ենթակա է բավարարման. պետք է անվավեր ճանաչել Սամվել Առաքելյանի լիազորված անձ` Ռուբեն Էդուարդի Հայրապետյանի և Արմինե Հակոբյանի միջև ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 131-3) վերաբերյալ 12.01.2005 թվականին կնքված, Երևանի Էրեբունի նոտարական տարածքի նոտար Գ.Ռ.Մովսիսյանի կողմից վավերացված, սեղանամատյանում 106 համարի տակ գրանցված հողամասի առուվաճառքի պայմանագիրը»։

Անդրադառնալով հայցվոր Սամվել Առաքելյանի հայցապահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությանը՝ Դատարանը, ի թիվ այլնի վկայակոչելով ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ներկայումս` «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը, արձանագրել է «հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի համար օրենքով սահմանվել է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ հատուկ ժամկետ, այն է՝ մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին, (․․․․): Սամվել Առաքելյանը հայցադիմում է ներկայացրել դատարան 23.04.2014 թվականին: (․․․․) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Սամվել Առաքելյանին տրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների վերաբերյալ 18.03.2014 թվականի տեղեկանքի համաձայն՝ տրամադրվել է Կոտայքի մարզ, գյուղ Քասախ հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականի լուսապատճենը: Միաժամանակ տեղեկացրել են, որ նշված անշարժ գույքը 12.01.2005 թվականին հողամասի առուվաճառքի պայմանագրով օտարվել է Արմինե Հակոբյանին: (․․․․) պահանջվող տեղեկատվությունը Սամվել Առաքելյանը իմացել է 18032014 թվականին, քանի որ նշված տեղեկանքով վերջինիս տեղեկացրել են, որ նշված անշարժ գույքը 12.01.2005 թվականին հողամասի առուվաճառքի պայմանագրով օտարվել է Արմինե Հակոբյանին»:

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Դատարանը հաստատված է համարել, որ «հայցվորն իր իրավունքների խախտման մասին իմացել է 18.03.2014 թվականին, հայցը դատարան է ներկայացրել 23.04.2014 թվականին, այդ կերպ բաց չի թողել գործարքն անվավեր ճանաչելու պահանջով մեկ տարվա ժամկետը և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով երեք տարվա ժամկետը»՝ եզրահանգելով, որ «Սամվել Առաքելյանը հայցը ներկայացրել է մինչև հայցային վաղեմության ժամկետի լրանալը: Հետևաբար հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման»:

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ներկայումս` «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը, մերժել է Սամվել Առաքելյանի հայցը մասնակի բավարարելու մասով վճռի դեմ պատասխանողների ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ Դատարանի 31052021 թվականի վճիռը թողնելով անփոփոխ։

Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ «(...) Սամվել Առաքելյանը 17.03.2014թ. դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արաբկիր սպասարկման գրասենյակ՝ իրեն պատկանող 1000 քմ տնամերձ հողամասի սեփականության վկայականի պատճենը ստանալու խնդրանքով, որին ի պատասխան հաջորդ օրը տրամադրվել է սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի լուսապատճենը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նշված անշարժ գույքը 12.01.2005թ. հողամասի առուվաճառքի պայմանագրով օտարվել է Արմինե Հակոբյանին, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ Սամվել Առաքելյանը պահանջի ամբողջ կադաստրային գործի տվյալները: Փաստերի նման դասավորվածությունից հետևում է, որ Սամվել Առաքելյանը իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին տեղեկացել է 18032014թ., այսինքն այն ժամանակ, երբ տեղեկացել է, որ անշարժ գույքը 12.01.2005թ. հողամասի առուվաճառքի պայմանագրով օտարվել է Արմինե Հակոբյանին, հետևաբար նաև 23.04.2014թ. դիմելով դատական պաշտպանության՝ բաց չի թողել գործարքն անվավեր ճանաչելու պահանջով մեկ տարվա ժամկետը: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Դատարանի դիրքորոշումն առ այն, որ Սամվել Առաքելյանը հայցը ներկայացրել է մինչև հայցային վաղեմության ժամկետի լրանալը, միանգամայն իրավաչափ է, իսկ հակառակի մասին բողոքաբերների փաստարկները՝ ոչ, հետևաբար վերաքննիչ բողոքը նշված հիմքով ևս անհիմն է: Իսկ ինչ վերաբերում է բողոքաբերների այն փաստարկներին, որ հայցվորը իր կողմից տրված լիազորագրի ժամկետի ավարտին առնվազն պետք է իմացած լիներ իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին, ապա Վերաքննիչ դատարանը բողոքի նշված փաստարկը համարում է անհիմն, քանի որ որպեսզի շահագրգիռ անձը կարողանա դիմել դատական պաշտպանության, վերջինս պետք է համոզված լինի իր իրավունքի խախտման հարցում, իսկ լիազորագիր տալու փաստն ինքնին չի կարող լիազորողի մոտ ողջամիտ կասկածներ հարուցել, որ լիազորված անձը կգործի իր շահերին հակառակ, դրանով իսկ հանգեցնելով վերջինիս իրավունքների խախտմանը»:

Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները ըստ էության հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբ՝ հայցվորի կողմից հայց հարուցելու իրավունքի ծագման օր են դիտարկել 18032014 թվականը, այսինքն՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տեղեկանքի տրամադրման օրը՝ հիմք ընդունելով ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ներկայումս` «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը, մասնավորապես այն, որ հայցվորը վիճելի գործարքի վերաբերյալ հաստատապես իմացել է միայն 18032014 թվականին, երբ վերջինիս տրամադրվել է 12012005 թվականի առուվաճառքի պայմանագիրը։

Մինչդեռ ստորադաս դատարաններն անտեսել են, որ հայցվորը դեռևս 24012002 թվականին պատասխանող Ռուբեն Հայրապետյանին լիազորագիր է տվել ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող 010 հա մակերեսով անշարժ գույքի վերաբերյալ ի թիվս այլնի նաև գույքի տնօրինման՝ առուվաճառքի պայմանագիր կնքելու, նշված գործողության հետ կապված անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացնելու համար (տե՛ս փաստ 1):

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի՝ երրորդ անձանց առջև ներկայացվելու համար (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար:

Արդյունքում ներկայացուցիչն իր լիազորությունների շրջանակում կնքում է գործարքներ և կատարում իրավական նշանակություն ունեցող այլ գործողություններ, որոնք ներկայացվողի համար ստեղծում են իրավունքներ և պարտականություններ։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ ներկայացվողը ներկայացուցչին լիազորում է իր անունից կնքելու որևէ գործարք, վերջինս քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում պետք է ողջամիտ հոգածություն ցուցաբերի՝ իմանալու իր անունից կնքվող գործարքի մանրամասների մասին։ Վերոնշյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ ներկայացվողը ներկայացուցչի կողմից իր անունից կնքված որևէ գործարք անվավեր ճանաչելու պահանջով դիմում է դատարան, և առկա է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն, դատարանը, որպես կանոն, հայցային վաղեմության ժամկետի սկիզբ պետք է համարի պայմանագրից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, այսինքն՝ պետական գրանցման պահը:

Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման է գալիս՝ նկատի ունենալով, որ նախ՝ ներկայացվողը պարտավոր է քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում ողջամիտ հոգածություն ցուցաբերել՝ իմանալու իր անունից կնքվող գործարքի մասին։ Բացի այդ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (...) բոլոր սուբյեկտները համարվում են տեղեկացված դրանց գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում տեղյակ են այդ մասին, թե ոչ, ուստի Հայցվորի կողմից բավարար ողջամիտ հոգածություն դրսևորելու պայմաններում նա կարող էր իմանալ իր իրավունքի դադարմանը վերաբերող պետական գրանցման մասին և դրա հիմք հանդիսացող իր անունից կնքված գործարքի մասին։

Մինչդեռ տվյալ դեպքում, չնայած հայցվորին վիճելի պայմանագիրը տրամադրվել է միայն 2014 թվականին (նշված պայմանագրի մասին ավելի վաղ հաստատապես տեղեկանալու վերաբերյալ ապացույցներ գործում առկա չեն), այդուհանդերձ, հայցվորը, հաստատապես իմանալով իր կողմից տրված լիազորագրի մասին (անհայտ բովանդակությամբ փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ հայցվորի պնդումներն անհիմն են, հերքվում են գործում առկա ապացույցների համակցությամբ, ավելին, որոշակի բովանդակությամբ լիազորագիր տրամադրված լինելու փաստն ընդունել է հայցվորը հայցադիմումում), չի ձեռնարկել իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ, մինչդեռ ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին։

Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նաև նրանով, որ Դատարանում գործի քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը որպես ինը տարի անց Դատարան դիմելու պատճառաբանություն վկայակոչել է պատասխանող Ռուբեն Հայրապետյանի հետ ազգակցական կապի առկայությունը, դրանով պայմանավորված՝ կողմերի միջև առկա վեճի հաղթահարման տեսլականը, իր հերթին հայցվորի կինը՝ երրորդ անձ Նարինե Առաքելյանը, ըստ էության ընդունել է դեռևս 2006 թվականին հողամասի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի բացակայության մասին իմանալու հանգամանքը։

Հետևաբար` հայցվորի կողմից իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ չձեռնարկելու պատճառը եղել է ոչ թե հայցվորի անտեղյակությունը, այլ վեճն արտադատական կարգով սպառելու հնարավորության վերաբերյալ ներքին համոզմունքը, այն է՝ պատասխանող Ռուբեն Հայրապետյանի հետ հարաբերություններն այլ կերպ կարգավորելու հնարավորությունը, ինչը հանգեցրել է հայցվորի կողմից չարդարացված պասիվ վարքագծի դրսևորման։

Վերոշարադրյալից հետևում է, որ ողջամիտ հոգածություն ցուցաբերելու դեպքում Սամվել Առաքելյանն առնվազն 17.01.2005 թվականից (հողամասի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման պահից) պարտավոր էր իմանալ իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին, նվազագույնը 17.01.2005 թվականից հայցվորը պարտավոր էր ձեռնարկել իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ տեղեկանալու իր իրավունքի խախտման, հետևաբար նաև վիճարկվող առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին։ Հայցվորը նշված հիմքով պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջը կարող էր ներկայացնել 17012005 թվականից սկսած մեկ տարվա հայցային վաղեմության ժամկետի ընթացքում, այսինքն՝ մինչև 18012006 թվականը ներառյալ։

Մինչդեռ՝ հայցվորը

. պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը Դատարան է ներկայացրել 23042014 թվականին, այսինքն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածով սահմանված հայցային վաղեմության հատուկ ժամկետը լրանալուց հետո,

. միաժամանակ չի ներկայացրել հայցային վաղեմության ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու միջնորդություն և այն հիմնավորող ապացույցներ:

Վերոգրյալ հանգամանքներն անտեսվել են ստորադաս դատարանների կողմից:

Ամփոփելով շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ներկայացվել է վիճահարույց գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջ, որի համար սահմանված է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ՝ մեկ տարվա ժամկետ: Սույն գործով վիճելի պայմանագրից ծագող իրավունը գրանցվել է 17012005 թվականին, իսկ այն անվավեր ճանաչելու մասին հայցը Դատարան է ներկայացվել 23042014 թվականին, այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո։ Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պատասխանողների միջնորդությունը սույն որոշման պատճառաբանությունների ուժով ենթակա է բավարարման, ինչի արդյունքում Սամվել Առաքելյանի հայցը՝ հողամասի առուվաճառքի պայմանագիրը և պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով ենթակա է մերժման հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով։

Մինչդեռ ստորադաս դատարանները գործում առկա ապացույցների սխալ գնահատման և կիրառելի նյութական իրավունքի նորմերի սխալ մեկնաբանման հետևանքով հանգել են հայցը հայցային վաղեմության ժամկետի պահպանմամբ ներկայացված լինելու վերաբերյալ չհիմնավորված հետևության։

Միաժամանակ նկատի ունենալով, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար, վերը նշված պատճառաբանությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին և դրանց հիմնավորումներին չի անդրադառնում, քանի որ դրանք այլևս նշանակություն չունեն վեճը լուծելու, հետևաբար՝ բողոքի քննության համար:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ ստորադաս դատարանների կողմից որպես հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը մերժելու հիմնավորում վկայակոչված՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ներկայումս` «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով 04.06.2019 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն այն մասին, որ «պետք է իմացած լիներ» ձևակերպմամբ, ինչպես և «իմացել է» ձևակերպման պարագայում օրենսդիրը կարևորել է հայցային վաղեմության ընթացքն սկսվելու հարցում հայցվորի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը, սույն որոշման պատճառաբանությունների ուժով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ, 337-րդ հոդվածներին տրված վերոշարադրյալ մեկնաբանմամբ սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի չէ։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»։

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:

Այսպես՝

Ինչպես արդեն նշեցի վերը, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի կիրառած նյութական իրավունքի նորմերի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ և 337-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Այդ առումով ցանկանում եմ նշել հետևյալը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության նաև, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Նշված իրավակարգավորումներից բխում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից այդ հիմքով բողոքը կարող է վարույթ ընդունվել բացառապես այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, որը տվյալ դեպքում պայմանավորված է Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի  առկայությամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝  բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը։

Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, բողոքը վարույթ ընդունելը պայմանավորելով նաև վերը նշված հիմքով, իմ կարծիքով, իր որոշման մեջ ինչպես չի բացահայտել նման խնդրի առկայությունը, այնպես էլ ցույց չի տվել այդ նորմի համապատասխան զարգացման ուղղությունը՝ ըստ էության, չնշելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նույն օրենսգրքի  394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայության հիմնավորումը։

Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մյուս՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներին՝ ցանկանում եմ նշել հետևյալը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի իմաստով՝ նյութական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ «Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի, 335-րդ հոդվածի 2-րդ մասի, և 337-րդ հոդվածի 1-ին մասի խախտումներ, ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը»։

Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար համարելով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, վճռաբեկ բողոքը բավարարել է, բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03122021 թվականի որոշումը և փոփոխել՝ Սամվել Առաքելյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, Արմինե Հակոբյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ կադաստրի կոմիտեի, Երևանի «Էրեբունի» նոտարական տարածքի նոտար Գոհար Մովսիսյանի և Նարինե Առաքելյանի` հողամասի առուվաճառքի պայմանագիրը և պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժել է:

Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ բողոքի քննության արդյունքներով նման եզրահանգման գալու համար։

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես այդպիսի շարժառիթներ, ըստ էության, նշել է, որ՝

- «ստորադաս դատարաններն անտեսել են, որ հայցվորը դեռևս 24012002 թվականին պատասխանող Ռուբեն Հայրապետյանին լիազորագիր է տվել ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող 010 հա մակերեսով անշարժ գույքի վերաբերյալ ի թիվս այլնի նաև գույքի տնօրինման՝ առուվաճառքի պայմանագիր կնքելու, նշված գործողության հետ կապված անհրաժեշտ բոլոր գործողություններն իրականացնելու համար»,

- «այն դեպքում, երբ ներկայացվողը ներկայացուցչին լիազորում է իր անունից կնքելու որևէ գործարք, վերջինս քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում պետք է ողջամիտ հոգածություն ցուցաբերի՝ իմանալու իր անունից կնքվող գործարքի մանրամասների մասին»։

Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է արել այն մասին, որ «այն դեպքերում, երբ ներկայացվողը ներկայացուցչի կողմից իր անունից կնքված որևէ գործարք անվավեր ճանաչելու պահանջով դիմում է դատարան, և առկա է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն, դատարանը, որպես կանոն, հայցային վաղեմության ժամկետի սկիզբ պետք է համարի պայմանագրից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, այսինքն՝ պետական գրանցման պահը»։

Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը, նշելով, որ «ողջամիտ հոգածություն ցուցաբերելու դեպքում Սամվել Առաքելյանն առնվազն 17.01.2005 թվականից (հողամասի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման պահից) պարտավոր էր իմանալ իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին, նվազագույնը 17.01.2005  թվականից հայցվորը պարտավոր էր ձեռնարկել իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ տեղեկանալու իր իրավունքի խախտման, հետևաբար նաև վիճարկվող առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին։ Հայցվորը նշված հիմքով պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջը կարող էր ներկայացնել 17012005 թվականից սկսած մեկ տարվա հայցային վաղեմության ժամկետի ընթացքում, այսինքն՝ մինչև 18012006 թվականը ներառյալ։Մինչդեռ՝ հայցվորը պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը Դատարան է ներկայացրել 23042014 թվականին, այսինքն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածով սահմանված հայցային վաղեմության հատուկ ժամկետը լրանալուց հետո, միաժամանակ չի ներկայացրել հայցային վաղեմության ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու միջնորդություն և այն հիմնավորող ապացույցներ», գտել է, որ «սույն գործով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պատասխանողների միջնորդությունը սույն որոշման պատճառաբանությունների ուժով ենթակա է բավարարման, ինչի արդյունքում Սամվել Առաքելյանի հայցը՝ հողամասի առուվաճառքի պայմանագիրը և պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով ենթակա է մերժման հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով»։

Կարծում եմ, որ վերը նշված շարժառիթները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի, 335-րդ հոդվածի 2-րդ մասի և  337-րդ հոդվածի 1-ին մասի խախտումներ վերագրելու համար հետևյալ պատճառաբանությամբ

Վճռաբեկ դատարանի կողմից սույն գործով կայացված որոշման մեջ վկայակոչված նախադեպային իրավունքի համաձայն՝ հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարևոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը: Կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը սույն գործով ճիշտ չի որոշել հայցային վաղեմության ժամկետի սկիզբը՝ ըստ էության, նոր իրավական դիրքորոշում հայտնելով այն մասին, որ «այն դեպքերում, երբ ներկայացվողը ներկայացուցչի կողմից իր անունից կնքված որևէ գործարք անվավեր ճանաչելու պահանջով դիմում է դատարան, և առկա է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն, դատարանը, որպես կանոն, հայցային վաղեմության ժամկետի սկիզբ պետք է համարի պայմանագրից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, այսինքն՝ պետական գրանցման պահը»։

Նշված կարծիքս պայմանավորված է նրանով, որ նման դիրքորոշում հայտնելու համար անհրաժեշտ էր, որպեսզի Վճռաբեկ դատարանը բավարար չափով իր որոշման մեջ հիմնավորեր, որ տվյալ դեպքում հայցվորը հենց այդ պահին իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին, կամ համոզված է եղել իր իրավունքի խախտման հարցում։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվածները բավարար չեմ համարում նման հետևության հանգելու համար։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում եմ իմ սույն հատուկ կարծիքը:

Դատավոր`

Գ. Հակոբյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան