Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 73-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.12.17/31(634) Հոդ.282
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
30.11.2018
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
30.11.2018
Дата вступления в силу
01.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 նոյեմբերի 2018 թ.

թիվ 73-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 48-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 07.07.23 թիվ 09-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև թիվ 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի օգոստոսի 17-ի թիվ 28-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 48-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի փետրվարի 1-ից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

 2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 73-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_22941

 

Բաժին 1. Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը

 

 

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկա-գիրը

Չափման

միավորը

Հաշվետու ամիս

Ա

Բ

Գ

1

Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքային տարածություն, ընդամենը

100

հեկտար

 

Արտադրվել է՝

 հացահատիկ և հատիկաընդեղեն

105

ցենտներ

 

 կարտոֆիլ

110

-‘’-

 

 բանջարանոցային մշակաբույսեր

115

-‘’-

 

 բոստանային մշակաբույսեր

120

-‘’-

 

 պտուղ և հատապտուղ

125

-‘’-

 

 խաղող

130

-‘’-

 

 սունկ (ներառյալ անտառային սնկի հավաքում)

135

-‘’-

 

 ծաղիկ

140

հատ

 

 կերի արմատապտուղներ

145

ցենտներ

 

 եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար

150

-‘’-

 

 ծխախոտ (հաշվարկային՝ չոր քաշով)

155

-‘’-

 

 շաքարի ճակնդեղ

160

-‘’-

 

Կուտակվել է՝

 բազմամյա խոտ (ցանովի և բնական)

165

-‘’-

 

 միամյա խոտ

170

-‘’-

 

 ծղոտ

175

-‘’-

 

Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ

180

-‘’-

 

Ցանվել է աշնանացան, ընդամենը, որից՝

185

հեկտար

 

 հացահատիկային մշակաբույսեր

185.1

հեկտար

 

 կերային մշակաբույսեր

185.2

հեկտար

 

 բանջարանոցային մշակաբույսեր, դրանից՝

185.3

հեկտար

 

 սխտոր

185.3.1

հեկտար

 

 

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝

     
 

___________________

(Ազգանուն, անուն)

 

___________________

տորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)`

     
 

___________________

(Ազգանուն, անուն)

 

___________________

(Ստորագրություն)

     

 

« __ »______ ____20___թ.»:

(հավելվածը խմբ. 07.07.23 թիվ 09-Ն)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

 2018 թվականի նոյեմբերի 30-ի

թիվ 73-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև 29-ԳՏ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ https://www.arlis.am/Annexes/5/GT32.1_2019N1579hav.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ՝ հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

6. Համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հիմնական ցանքային տարածությունից, կրկնակի ցանքերից, ենթացանքից, պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններից, ինչպես նաև ջերմատներից և ջերմոցներից հավաքված բերքը:

1) Կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք:

2) Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:

3) Ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական արտադրանքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, սունկ և այլն):

4) Ջերմոցները փոքրածավալ կառույցներ են, որոնք ունեն շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք տաքացվող գրունտից և ջերմատներից տարբերվում են նրանով, որ չեն ջեռուցվում: Ջերմոցները շահագործում են գարնանը, ամռանը և աշնանը, և այն հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել վաղահաս բանջարեղեն, սունկ:

7. Բազմամյա խոտի համախառն բերքն իր մեջ ներառում է ցանովի բազմամյա խոտի և բնական խոտհարքներից հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված չոր խոտի քանակը:

8. Միամյա խոտի համախառն բերքն իր մեջ ներառում է հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված ցանովի միամյա խոտի քանակը:

9. Հնձված և կանաչ վիճակում անասուններին կերակրած խոտը «Կուտակվել է» մասում նշված ցուցանիշներում ներառվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը):

10. «Կուտակվել է» մասում նշված ցուցանիշները չեն ներառում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը:

11. Ծղոտի համախառն բերքն իր մեջ ներառում է հաշվետու տարվա համապատասխան ամսում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդն այս ցուցանիշում չի ներառվում:

 

3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Հաշվետվության «Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքային տարածություն, ընդամենը» տողում լրացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսում հատիկ ստանալու համար փաստացի հնձված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ), գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքային տարածությունների հանրագումարը:

 13. Հաշվետվության «Արտադրվել է» մասում նշված յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսին համապատասխանող տողում լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում տվյալ մշակաբույսի հավաքված բերքի վերաբերյալ տվյալ (համախառն բերքը): Ծխախոտի համախառն բերքը լրացվում է հաշվարկային՝ չոր քաշով:

 14. Հաշվետվության «Կուտակվել է» մասում նշված յուրաքանչյուր կերային մշակաբույսին համապատասխանող տողում, լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում տվյալ կերային մշակաբույսի համախառն բերքի վերաբերյալ տվյալ:

 15. Հաշվետվության «Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ» տողում, լրացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսում միայն վայրաճ բոլոր տեսակի պտուղների և հատապտուղների հավաքված բերքի վերաբերյալ տվյալ:

 16. Հաշվետվության «Ցանվել է աշնանացան, ընդամենը» տողում լրացվում է հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում հաջորդ տարվա բերքի տակ, ցանված աշնանացան հացահատիկային, կերային և բանջարանոցային մշակաբույսերի ցանքային տարածությունների հանրագումարը: Մյուս տողերում՝ ըստ մշակաբույսերի, լրացվում են հաշվետու տարվա միայն համապատասխան ամսում՝ հաջորդ տարվա բերքի տակ աշնանը ցանված տվյալ մշակաբույսի ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ:

(հավելվածը խմբ. 07.07.23 թիվ 09-Ն)