Գլխավոր տեղեկություն
Номер
N 1934-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.11.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.11.2023
Дата вступления в силу
10.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2023 թվականի N 1934-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքել «Հայաստանի Հանրապետության պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առօրյա գործունեության և կառավարչական սպասարկումների վերաբերյալ» գործառնական պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրի գործողությունը տարածվում է կողմերի միջև 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ