Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 58-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (15.12.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.12.2023
Принят
Վերին Պտղնի համայնքի ավագանի
Дата принятия
11.12.2023
Подписан
Վիճակագրական կոմիտե
Дата подписания
11.12.2023
Дата вступления в силу
15.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«11» դեկտեմբեր 2023 թ.

թիվ 58-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

««ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՇ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ «ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ» ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և շարժի մասին» Ձև 1-ԹԱՇ (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և շարժի մասին» ընտրանքային (տարեկան) հետազոտության հարցաթերթի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Հաստատել «Թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և շարժի մասին» Ձև 1-ԹԱՇ (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 3-ի:

4. Հաստատել ««Թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և շարժի մասին» ընտրանքային (տարեկան) հետազոտության հարցաթերթի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 4-ի:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի փետրվարի 26-ի ««Թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և աշխատատեղերի շարժի մասին» Ձև 1-ԹԱՇ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը, «Առևտրային կազմակերպություններում թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և աշխատատեղերի շարժի մասին» ընտրանքային հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 03-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 11-ի թիվ 58-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23139 

Բաժին 1. Աշխատողների թվաքանակը և շարժը

 

մարդ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկա-գիրը

Ընդա-մենը

այդ թվում՝ ըստ պայմանագրի տեսակի

անորոշ ժամկետով աշխատանք կատարողներ

որոշակի ժամետով և սեզոնային աշխատանք կատարողներ

Ա

Բ

1

2

3

Աշխատողների թվաքանակը հաշվետու եռամսյակի սկզբի դրությամբ՝ առանց այլ գործատուի մոտ համատեղությամբ կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանք կատարողների

110

     

Ընդունվել են աշխատողներ հաշվետու եռամսյակի ընթացքում

120

 

x

x

Ազատվել են աշխատողներ հաշվետու եռամսյակի ընթացքում

(տող 130.1 + 130.2 + 130.3), այդ թվում՝

130

 

x

x

աշխատողների թվաքանակի և (կամ)

հաստիքների կրճատման հետ կապված

130.1

 

x

x

աշխատողի նախաձեռնությամբ

130.2

 

x

x

օրենքով սահմանված այլ հիմքերով

(օրենքով սահմանված դեպքերում

աշխատանքային տարիքը լրանալու,

աշխատողի մահվան դեպքում և այլն)

130.3

 

x

x

Աշխատողների թվաքանակը հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ՝ առանց այլ գործատուի մոտ համատեղությամբ կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանք կատարողների (տող 110 + 120 - 130)

140

     

 

Բաժին 2. Զբաղեցված և թափուր աշխատատեղեր

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկա-գիրը

Ընդա-մենը

այդ թվում՝ ստեղծված

անորոշ ժամկետով

որոշակի ժամկետով, սեզոնային բնույթի

Ա

Բ

1

2

3

Աշխատատեղերի թիվը (զբաղեցված և թափուր) հաշվետու եռամսյակի սկզբի դրությամբ՝ ներառյալ այլ գործատուի մոտ համատեղությամբ աշխատողների զբաղեցրած աշխատատեղերը

210

     

Նոր, առաջին անգամ ստեղծված աշխատատեղերի թիվը հաշվետու եռամսյակի ընթացքում

220

     

Կրճատված աշխատատեղերի/հաստիքների թիվը հաշվետու եռամսյակում

230

     

Աշխատատեղերի թիվը (զբաղեցված և թափուր) հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ (տող 210 + 220 - 230)

240

     

տող 240-ից՝ թափուր աշխատատեղերի

(պահանջվող աշխատողների) թիվը

240.1

     

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝

__________________

 

__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ

լիազորված անձ)՝


__________________

 


__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

    

«__ __»___________ 20__թ.

 

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 11-ի թիվ 58-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23140

 

Բաժին 1. Աշխատողների թվաքանակը և շարժը

 

մարդ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկա-գիրը

Ընդա-մենը

այդ թվում՝ ըստ պայմանագրի տեսակի

անորոշ ժամկետով աշխատանք կատարողներ

որոշակի ժամկետով և սեզոնային աշխատանք կատարողներ

Ա

Բ

1

2

3

Աշխատողների թվաքանակը հունվարի 1-ի դրությամբ՝

առանց այլ գործատուի մոտ համատեղությամբ կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանք կատարողների

110

     

Ընդունվել են աշխատողներ դիտարկվող տարվա ընթացքում

120

 

x

x

Ազատվել են աշխատողներ դիտարկվող տարվա ընթացքում

(տող 130.1 + 130.2 + 130.3), այդ թվում՝

130

 

x

x

աշխատողների թվաքանակի և (կամ)

հաստիքների կրճատման հետ

կապված

130.1

 

x

x

աշխատողի նախաձեռնությամբ

130.2

 

x

x

օրենքով սահմանված այլ հիմքերով

(օրենքով սահմանված դեպքերում

աշխատանքային տարիքը լրանալու,

աշխատողի մահվան դեպքում և

այլն)

130.3

 

x

x

Աշխատողների թվաքանակը դեկտեմբերի 30-ի դրությամբ՝

առանց այլ գործատուի մոտ համատեղությամբ կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանք կատարողների (տող 110 + 120 - 130)

140

     

Բաժին 2. Զբաղեցված և թափուր աշխատատեղեր

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկա-գիրը

Ընդա-մենը

այդ թվում՝ ստեղծված

անորոշ ժամկետով

որոշակի ժամկետով, սեզոնային բնույթի

Ա

Բ

1

2

3

Աշխատատեղերի թիվը (զբաղեցված և թափուր) հունվարի 1-ի դրությամբ՝ ներառյալ այլ գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների զբաղեցրած աշխատատեղերը

210

     

Նոր/առաջին անգամ ստեղծված աշխատատեղերի թիվը դիտարկվող տարվա ընթացքում

220

     

Կրճատված աշխատատեղերի/ հաստիքների թիվը դիտարկվող տարվա ընթացքում

230

     

Աշխատատեղերի թիվը (զբաղեցված և թափուր) դեկտեմբերի 30-ի դրությամբ (տող 210 + 220 - 230)

240

     

տող 240-ից՝ թափուր աշխատատեղերի

(պահանջվող աշխատողների) թիվը

240.1

     

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝

 ______________   ______________
 

(Անուն, ազգանուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

______________   ______________
 

(Անուն, ազգանուն)

 

(Ստորագրություն)

     

 _ _ ______ ____20__թ.

 

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 11-ի թիվ 58-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1 - ԹԱՇ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և աշխատատեղերի շարժի մասին» Ձև 1 - ԹԱՇ (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հաշվետու տարվան նախորդող տարվա միջին տարեկան կտրվածքով հաշվված 10 և ավելի աշխատող ունեցող հիմնարկները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև տնտեսական գործունեության բոլոր տեսակներում միասին՝ 50 և ավելի աշխատող ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումները (այսուհետ՝ ռեսպոնդենտ կամ կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան: Եթե հաշվետու տարվա ընթացքում ռեսպոնդենտի աշխատողների թվաքանակը վերը նշված պայմաններին համապատասխանող շեմից նվազում է, ապա վերջինս մինչև հաշվետու տարվա ավարտը շարունակում է ներկայացնել սույն հաշվետվությունը:

3. Հաշվետվությունը լրացվում է տարին չորս անգամ՝ հունվար-մարտ, ապրիլ-հունիս, հուլիս-սեպտեմբեր, հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածների համար:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

6. Սույն հրահանգի իմաստով՝ կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական տեսակը որոշվում է առանձին տնտեսական գործունեության տեսակների գծով ձևավորված ավելացված արժեքներից առավելագույնի մեծությամբ կամ գործունեության այն տեսակը, որտեղ աշխատողների թվաքանակը առավելագույնն է:

7. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

8. Սույն հրահանգի իմաստով.

1) Աշխատողների թվաքանակում ներառվում են տվյալ կազմակերպությունում աշխատանքային պայմանագրի հիման վրա անորոշ և որոշակի ժամկետով աշխատանք կատարող վարձու աշխատողները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի, բացառությամբ այլ գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների:

2) Աշխատողների թվաքանակը պահի դրությամբ կազմակերպության աշխատողների թվաքանակն է հաշվետու եռամսյակի սկզբի (հունվարի 1, ապրիլի 1, հուլիսի 1, հոկտեմբերի 1) կամ հաշվետու եռամսյակի վերջին օրվա (մարտի 31, հունիսի 30, սեպտեմբերի 30, դեկտեմբերի 31) դրությամբ՝ հաշվի առնելով այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից ազատվածների թվաքանակների տարբերությունը:

3) Աշխատողների թվաքանակը ոչ աշխատանքային՝ տոնական կամ հիշատակի օրերի համար ընդունվում է նախօրյակի թվաքանակին հավասար:

4) Աշխատողների թվաքանակի մեջ ներառվում են նաև բացակա (հիվանդության, հղիության և ծննդաբերության, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվող) և նրանց փոխարինող աշխատողները:

5) Աշխատանքային պայմանագրի համաձայն ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների թվաքանակը հաշվվում է մեկ ամբողջ միավոր: Օրինակ, եթե ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողի աշխատաժամանակն օրվա մեջ կազմում է չորս ժամ, ապա այդ աշխատողը հաշվվում է ոչ թե 0.5, այլ՝ մեկ մարդ:

6) Աշխատողների շարժն աշխատանքի ընդունվելու և օրենքով սահմանված տարբեր հիմքերով աշխատանքից ազատվելու հետևանքով աշխատողների թվաքանակի փոփոխությունն է:

7) Աշխատանքից ազատված աշխատողների թվաքանակում ներառվում են հաշվետու եռամսյակի ընթացքում տվյալ կազմակերպությունում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-113-րդ հոդվածներով սահմանված հիմքերով աշխատանքից ազատվածները (օրինակ՝ աշխատանքային պայմանագրի լուծում գործատուի կամ աշխատողի նախաձեռնությամբ, երկկողմանի համաձայնություն, զորակոչվել զինվորական ծառայության, աշխատողի մահվան դեպք և օրենքով սահմանված այլ հիմքերով աշխատանքից ազատվելը):

8) Աշխատանքի ընդունված և աշխատանքից ազատված աշխատողների թվաքանակում չի ներառվում նույն կազմակերպության սահմաններում պաշտոնի/հաստիքի փոփոխությունը, մեկ այլ ստորաբաժանում աշխատողի ներքին տեղափոխությունը:

9) Աշխատատեղերի թիվը կազմակերպության աշխատողների փաստացի թվաքանակի (զբաղեցված աշխատատեղերի), այդ թվում՝ այլ գործատուի մոտ համատեղությամբ աշխատողների և թափուր աշխատատեղերի, պաշտոնների հանրագումարն է՝ հաշվետու եռամսյակի սկզբի կամ վերջի դրությամբ (տեԲս սույն հրահանգի 8-րդ կետի 2-րդ ենթակետը):

10) Հերթափոխով աշխատողների առկայության դեպքում աշխատատեղերի թիվը բազմապատկվում է հերթափոխների թվով: Օրինակ՝ երկու հերթափոխի դեպքում տվյալ աշխատատեղի թիվը բազմապատկվում է 2-ով, երեք հերթափոխի դեպքում՝ 3-ով:

11) Աշխատատեղը, որը զբաղեցված է ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների կողմից, հաշվվում է մեկ աշխատատեղ, իսկ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների թվաքանակը՝ սույն հրահանգի 8-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան:

12) Կրճատված աշխատատեղերի թիվը աշխատատեղերի/հաստիքների կրճատումն է հաշվետու եռամսյակի ընթացքում՝ պայմանավորված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծմամբ, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված հիմքերով (օրինակ՝ աշխատանքի ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքների կրճատում և այլն):

13) Թափուր աշխատատեղերի թիվը գործատուի կողմից պահանջվող աշխատողների թվաքանակն է՝ նրանց լրիվ զբաղվածությունն ապահովելու պայմանով: Թափուր աշխատատեղերի թվի մեջ ներառվում են միայն վարձատրվող թափուր պաշտոնները / հաստիքները:

14) Թափուր է համարվում այն աշխատատեղը, որը հաշվետու եռամսյակի ընթացքում զբաղեցված չի եղել և գործատուն հարմար թեկնածու գտնելու նպատակով կազմակերպության սահմաններից դուրս իրականացրել է կոնկրետ միջոցառումներ՝ անցկացրել է հարցազրույցներ, ուղղակիորեն զբաղվել է թեկնածուի ընտրությամբ, թափուր հաստիքի մասին իրազեկել կամ հայտարարություն է տարածել աշխատանքի տեղավորման պետական, մասնավոր գործակալությունների միջոցով, զանգվածային լրատվամիջոցներով (համացանց, թերթեր, ամսագրեր, հեռուստա-ռադիո և այլն)՝ անկախ նրանից թափուր հաստիքը զբաղեցվելու է անորոշ, թե որոշակի ժամկետով, աշխատաժամանակի նորմալ տևողությամբ, թե ոչ լրիվ (օր/շաբաթ) աշխատաժամանակով:

15) Թափուր է համարվում նաև երկարատև անաշխատունակության հիմքով բացակայողների, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվողների ժամանակավոր թափուր աշխատատեղերը, եթե դրանք փոխարինված չեն մեկ այլ աշխատողով և գործատուն իրականացրել է կոնկրետ միջոցառումներ թափուր պաշտոնի / հաստիքի համալրման համար:

16) Թափուր չի համարվում այն աշխատատեղը.

ա. որը հաշվետու եռամսյակի ընթացքում նախատեսված չի եղել համալրել.

բ. որի համալրման համար հաշվետու եռամսյակի ընթացքում որևէ կոնկրետ միջոցառում չի իրականացվել.

գ. որը թափուր է դարձել և միաժամանակ համալրվել հաշվետու եռամսյակի ընթացքում.

դ. որը նախատեսված է զբաղեցնել մինչև հինգ (ներառյալ) աշխատանքային օր տևողությամբ.

ե. որը նախատեսված է համալրել նույն գործատուի մոտ աշխատողներից.

զ. որը զբաղեցվելու է արձակուրդից (անկախ տեսակից) վերադարձող աշխատողի կողմից.

է. որը զբաղեցվելու է քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի ներգրավմամբ.

ը. երբ աշխատողի հետ օրենքով սահմանված կարգով կնքվել է աշխատանքային պայմանագիր, բայց դեռևս աշխատանքը չի սկսվել:

17) Նոր ստեղծված աշխատատեղ է համարվում հաշվետու եռամսյակում առաջին անգամ ստեղծված կազմակերպությանը պատկանող լրիվ զբաղվածությունն ապահովող աշխատատեղը, ինչպես նաև գործող կազմակերպությունում նոր, առաջին անգամ ստեղծված աշխատատեղը, որը կարող է լինել, օրինակ՝ արտադրության ընդլայնման, հերթափոխային աշխատանքների ավելացման, ինչպես նաև վերակազմավորման արդյունքում: Նոր ստեղծված աշխատատեղը կարող է լինել զբաղեցված կամ՝ դեռևս ոչ, բայց որում նախատեսված է ընդունել աշխատող՝ ոչ ուշ քան հաշվետու եռամսյակին հաջորդող մեկ ամսվա ընթացքում:

18) Նոր ստեղծված աշխատատեղ չի համարվում կազմակերպությունը, որը ստեղծվել է լուծարված և վերակազմավորված իրավաբանական անձի հիման վրա: Հետևաբար՝ վերակազմավորված կազմակերպությունում նոր ստեղծված աշխատատեղում աշխատող չեն համարվում այն աշխատողները, ովքեր աշխատանքից ազատվել և նորից ընդունվել են:

 

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի

դեկտեմբերի 11-ի թիվ 58-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ» ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Թափուր աշխատատեղերի, աշխատողների թվաքանակի և շարժի մասին» ընտրանքային (տարեկան) հետազոտության հարցաթերթի (այսուհետ` Հարցաթերթ) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հարցաթերթը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (Արմստատ) կողմից ընտրանքային մեթոդով (ոչ պետական կազմակերպություններից) ընտրված և դիտարկվող տարվան նախորդող տարվա միջին տարեկան կտրվածքով հաշվված, տնտեսական գործունեության բոլոր տեսակներում միասին՝ 10-49 (ներառյալ) աշխատող ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումները (այսուհետ՝ ռեսպոնդենտ կամ կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հարցաթերթը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև դիտարկվող տարվան հաջորդող փետրվարի 25-ը:

4. Հարցաթերթի դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Սույն հրահանգի իմաստով՝ կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական տեսակը որոշվում է առանձին տնտեսական գործունեության տեսակների գծով ձևավորված ավելացված արժեքներից առավելագույնի մեծությամբ կամ գործունեության այն տեսակը, որտեղ աշխատողների թվաքանակը առավելագույնն է:

6. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

7. Սույն հրահանգի իմաստով.

1) Աշխատողների թվաքանակում ներառվում են տվյալ կազմակերպությունում աշխատանքային պայմանագրի հիման վրա անորոշ և որոշակի ժամկետով աշխատանք կատարող վարձու աշխատողները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի, բացառությամբ այլ գործատուի մոտ համատեղությամբ աշխատողների:

2) Աշխատողների թվաքանակը պահի դրությամբ կազմակերպության աշխատողների թվաքանակն է դիտարկվող տարվա հունվարի 1-ը կամ դիտարկվող տարվա վերջին աշխատանքային օրվա՝ դեկտեմբերի 30-ի դրությամբ՝ հաշվի առնելով այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից ազատվածների թվաքանակների տարբերությունը:

3) Աշխատողների թվաքանակը ոչ աշխատանքային՝ տոնական կամ հիշատակի օրերի համար ընդունվում է նախօրյակի թվաքանակին հավասար:

4) Աշխատողների թվաքանակի մեջ ներառվում են նաև բացակա (հիվանդության, հղիության և ծննդաբերության, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվող) և նրանց փոխարինող աշխատողները:

5) Աշխատանքային պայմանագրի համաձայն ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների թվաքանակը հաշվվում է մեկ ամբողջ միավոր: Օրինակ, եթե ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողի աշխատաժամանակն օրվա մեջ կազմում է չորս ժամ, ապա այդ աշխատողը հաշվվում է ոչ թե 0.5, այլ՝ մեկ մարդ:

6) Աշխատողների շարժն աշխատանքի ընդունվելու և օրենքով սահմանված տարբեր հիմքերով աշխատանքից ազատվելու հետևանքով աշխատողների թվաքանակի փոփոխությունն է:

7) Աշխատանքից ազատված աշխատողների թվաքանակում ներառվում են հետազոտվող տարվա ընթացքում տվյալ կազմակերպությունում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-113-րդ հոդվածներով սահմանված հիմքերով աշխատանքից ազատվածները (օրինակ՝ աշխատանքային պայմանագրի լուծում գործատուի կամ աշխատողի նախաձեռնությամբ, երկկողմանի համաձայնություն, զորակոչվել զինվորական ծառայության, աշխատողի մահվան դեպք և օրենքով սահմանված այլ հիմքերով աշխատանքից ազատվելը):

8) Աշխատանքի ընդունված և աշխատանքից ազատված աշխատողների թվաքանակում չի ներառվում նույն կազմակերպության սահմաններում պաշտոնի/հաստիքի փոփոխությունը, մեկ այլ ստորաբաժանում աշխատողի ներքին տեղափոխությունը:

9) Աշխատատեղերի թիվը կազմակերպության աշխատողների փաստացի թվաքանակի (զբաղեցված աշխատատեղերի), այդ թվում՝ այլ գործատուի մոտ համատեղությամբ աշխատողների և թափուր աշխատատեղերի, պաշտոնների հանրագումարն է՝ հետազոտվող տարվա հունվարի 1-ի կամ դեկտեմբերի 30-ի դրությամբ (տեԲս սույն հրահանգի 7-րդ կետի 2-րդ ենթակետը):

10) Հերթափոխով աշխատողների առկայության դեպքում աշխատատեղերի թիվը բազմապատկվում է հերթափոխների թվով: Օրինակ՝ երկու հերթափոխի դեպքում տվյալ աշխատատեղի թիվը բազմապատկվում է 2-ով, երեք հերթափոխի դեպքում՝ 3-ով:

11) Աշխատատեղը, որը զբաղեցված է ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների կողմից, հաշվվում է մեկ աշխատատեղ, իսկ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների թվաքանակը՝ սույն հրահանգի 7-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան:

12) Կրճատված աշխատատեղերի թիվը աշխատատեղերի/հաստիքների կրճատումն է հետազոտվող տարվա ընթացքում՝ պայմանավորված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծմամբ, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված հիմքերով (օրինակ՝ աշխատանքի ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքների կրճատում և այլն):

13) Թափուր աշխատատեղերի թիվը գործատուի կողմից պահանջվող աշխատողների թվաքանակն է՝ նրանց լրիվ զբաղվածությունն ապահովելու պայմանով: Թափուր աշխատատեղերի թվի մեջ ներառվում են միայն վարձատրվող թափուր պաշտոնները / հաստիքները:

14) Թափուր է համարվում այն աշխատատեղը, որը հետազոտվող տարվա ընթացքում զբաղեցված չի եղել և գործատուն հարմար թեկնածու գտնելու նպատակով կազմակերպության սահմաններից դուրս իրականացրել է կոնկրետ միջոցառումներ՝ անցկացրել է հարցազրույցներ, ուղղակիորեն զբաղվել է թեկնածուի ընտրությամբ, թափուր հաստիքի մասին իրազեկել կամ հայտարարություն է տարածել աշխատանքի տեղավորման պետական, մասնավոր գործակալությունների միջոցով, զանգվածային լրատվամիջոցներով (համացանց, թերթեր, ամսագրեր, հեռուստա-ռադիո և այլն)՝ անկախ նրանից թափուր հաստիքը զբաղեցվելու է անորոշ, թե որոշակի ժամկետով, աշխատաժամանակի նորմալ տևողությամբ, թե ոչ լրիվ (օր/շաբաթ) աշխատաժամանակով:

15) Թափուր է համարվում նաև երկարատև անաշխատունակության հիմքով բացակայողների, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի հետ կապված արձակուրդում գտնվողների ժամանակավոր թափուր աշխատատեղերը, եթե դրանք փոխարինված չեն մեկ այլ աշխատողով և գործատուն իրականացրել է կոնկրետ միջոցառումներ թափուր պաշտոնի / հաստիքի համալրման համար:

16) Թափուր չի համարվում այն աշխատատեղը.

ա. որը հետազոտվող տարվա ընթացքում նախատեսված չի եղել համալրել.

բ. որի համալրման համար հետազոտվող տարվա ընթացքում որևէ կոնկրետ միջոցառում չի իրականացվել.

գ. որը թափուր է դարձել և միաժամանակ համալրվել հետազոտվող տարվա ընթացքում.

դ. որը նախատեսված է զբաղեցնել մինչև հինգ (ներառյալ) աշխատանքային օր տևողությամբ.

ե. որը նախատեսված է համալրել նույն գործատուի մոտ աշխատողներից.

զ. որը զբաղեցվելու է արձակուրդից (անկախ տեսակից) վերադարձող աշխատողի կողմից.

է. որը զբաղեցվելու է քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի ներգրավմամբ.

ը. երբ աշխատողի հետ օրենքով սահմանված կարգով կնքվել է աշխատանքային պայմանագիր, բայց դեռևս աշխատանքը չի սկսվել:

17) Նոր ստեղծված աշխատատեղ է համարվում հետազոտվող տարվա ընթացքում առաջին անգամ ստեղծված կազմակերպությանը պատկանող լրիվ զբաղվածությունն ապահովող աշխատատեղը, ինչպես նաև գործող կազմակերպությունում նոր, առաջին անգամ ստեղծված աշխատատեղը, որը կարող է լինել, օրինակ՝ արտադրության ընդլայնման, հերթափոխային աշխատանքների ավելացման, ինչպես նաև վերակազմավորման արդյունքում: Նոր ստեղծված աշխատատեղը կարող է լինել զբաղեցված կամ՝ դեռևս ոչ, բայց որում նախատեսված է ընդունել աշխատող՝ ոչ ուշ քան հետազոտվող տարվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում:

18) Նոր ստեղծված աշխատատեղ չի համարվում կազմակերպությունը, որը ստեղծվել է լուծարված և վերակազմավորված իրավաբանական անձի հիման վրա: Հետևաբար՝ վերակազմավորված կազմակերպությունում նոր ստեղծված աշխատատեղում աշխատող չեն համարվում այն աշխատողները, ովքեր աշխատանքից ազատվել և նորից ընդունվել են:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2023 թվական: