ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի օգոստոսի 21-ին
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում «ինչպես նաև» բառերը փոխարինել «ինչպես նաև հաստատագրված վճարի հաշվարկման համար» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում «տեսակների, որոնց» բառերը փոխարինել «տեսակի, ինչպես նաև սահմանային չափը գերազանցելու դեպքերում ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում «1200,0» թիվը փոխարինել «2100,0» թվով:
Հոդված 4. Օրենքի 25.1-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում «1200,0» թիվը փոխարինել «2100,0» թվով, իսկ «2500,0» թիվը` «14600,0»-ով:
Հոդված 5. Օրենքի 25.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 25.2. | Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեության համար հաստատագրված վճարի չափը |
1. Առևտրի իրականացման վայրերում առևտրական գործունեության (բացառությամբ ոսկերչական արտադրատեսակների վաճառքի) համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 660-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
2. Առևտրի իրականացման վայրերում ոսկերչական արտադրատեսակների վաճառքի համար հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի արտադրյալի 6600-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:»:
Հոդված 6. 2010 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Օրենքի 7-րդ հոդվածի «ա», «ա.1», «բ» ենթակետերը, 2-րդ, 2.1-րդ և 3-րդ գլուխները:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:
2008 թվականի երրորդ եռամսյակի համար հաստատագրված վճար վճարողները, սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթների համաձայն, կարող են կատարել համապատասխան վերահաշվարկներ:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. սեպտեմբերի 12 Երևան ՀՕ-154-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|