ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 846-Ա
«ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՐԵՑՆԵՐԻ ԽՆԱՄՔ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից իրականացվող` 59,907,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Տարեցների խնամք» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 06940684) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) Լոռու ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված՝ N 03108134348 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,270,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էյ Ի Ջի-Սերվիս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2023 թվականի նոյեմբերի 14-ին կնքված՝ N 4-59 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերման ծառայությունների մատուցում` 99,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված՝ N 8004271 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության («ԱրմենՏել» ՓԲԸ) Լոռու կենտրոնի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2008 թվականի մարտի 14-ին կնքված՝ N 510100708 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կապի ծառայությունների մատուցում` 360,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Սպարապետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 06915002) 2023 թվականի նոյեմբերի 3-ին կնքված՝ թիվ 23-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի, կենցաղային և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 18,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02591995) 2023 թվականի նոյեմբերի 7-ին կնքված՝ N 22/23/24-Ա պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 3-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
27.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 846-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՏԱՐԵՑՆԵՐԻ ԽՆԱՄՔ»
1. |
Ծրագրի նպատակը |
Վանաձորի տարեցների տան խնամքի տակ գտնվող միայնակ, սոցիալապես անապահով տարեցների խնամքի կազմակերպում, նրանց սոցիալական պահանջմունքների բավարարում, բժշկական, հոգեբանական օգնության ցուցաբերում և կազմակերպում: | ||||||||||||||||||||||||||||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: | ||||||||||||||||||||||||||||||||||
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի Հայ Օգնության Ֆոնդ (Նյու Յորքի գրասենյակ), ամերիկահայ բարերարներ` Գևորգ և Սիրվարդ Գարամանուկներ, Շահան Արծրունի | ||||||||||||||||||||||||||||||||||
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ (հասցե` Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Մայմեխի խճուղի 8, ՀՎՀՀ` 06940684) | ||||||||||||||||||||||||||||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Մայմեխի խճուղի 8, բնագավառը` սոցիալական | ||||||||||||||||||||||||||||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
59,907,600 դրամ | ||||||||||||||||||||||||||||||||||
7. |
Բարեգործությունն ստացողը |
Վանաձորի տարեցների տանը մշտապես բնակվող 55 սոցիալապես անապահով տարեցներ | ||||||||||||||||||||||||||||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը | ||||||||||||||||||||||||||||||||||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հիմնադրամի խնամքի տակ գտնվող սոցիալապես անապահով տարեցների շուրջօրյա խնամքի կազմակերպում, դրա իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծում, տարեցների սոցիալական պահանջմունքների բավարարում, նրանց առօրյան հետաքրքիր դարձնելու համար բազմատեսակ հետաքրքիր և մշակութային միջոցառումների կազմակերպում, բժշկական օգնության տրամադրում և կազմակերպում, ըստ անհրաժեշտության հոգեբանական օգնության տրամադրման կազմակերպում 2024 թվականի ողջ տարվա ընթացքում, որը ներառում է նրանց խնամքի, հիգիենայի, սննդի, հագուստի, առողջապահական, օրվա զբաղմունքի կազմակերպման, շենքի պահպանության, կոմունալ-կենցաղային և տնտեսական ծախսերը, ինչպես նաև` խնամող, մասնագիտական, ադմինիստրատիվ և սպասարկող անձնակազմի աշխատավարձերը, այդ թվում`
1. Տարեցների տանը բնակվող տարեցների համար նպաստավոր պայմանների ստեղծում, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը 1) կոմունալ և կապի ծառայություն. 8,425,000 դրամ 2) շենքի շահագործում և պահպանում: 1,000,000 դրամ
2. Տարեցների խնամքի, հիգիենայի կազմակերպում, սոցիալական պահանջմունքների բավարարում, մշակութային միջոցառումների կազմակերպում, բժշկական օգնության տրամադրում և կազմակերպում, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը՝ 1) սննդի, տնտեսական ապրանքների ձեռքբերում. 22,753,200 դրամ 2) հագուստի, անկողնային և կենցաղային պարագաների ձեռքբերում. 600,000 դրամ 3) մեքենա-սարքավորումների, տրանսպորտային միջոցների շահագործման և պահպանման ծախսեր. 1,600,000 դրամ 4) խնամքի, սոցիալական և հոգեբանական աշխատանքներ (մասնագետների աշխատավարձեր). 17,487, 100 դրամ 5) դեղորայք, բժշկական և հիգիենիկ պարագաներ. 1,400,000 դրամ 6) մշակութային միջոցառումների կազմակերպում: 200,000 դրամ
3. Այլ ծախսեր (պարտադիր վճարներ` ավտոմեքենայի գույքահարկ ապահովագրություն, բժշկական լիցենզիայի պետական տուրք, բանկային ծախսեր, աշխատողների պարբերական բուժքննություն) նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը: 387,400 դրամ
4. Կազմակերպական ծախսեր` նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը: 6,054,900 դրամ | ||||||||||||||||||||||||||||||||||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների ծավալները կազմում են 36 842 200 դրամ, այդ թվում`
| ||||||||||||||||||||||||||||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման կազմակերպման ծախսերը կազմում են – 6,054,900 դրամ, որը կազմում է ծրագրի ընդհանուր արժողության Այն իր մեջ ներառում է`
| ||||||||||||||||||||||||||||||||||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Լոռու մարզպետարան, տեղական ինքնակառավարման մարմիններ | ||||||||||||||||||||||||||||||||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է Ամերիկայի ՀՕՖ-ի Նյու-Յորքի և Հայաստանյան գրասենյակների կողմից, ինչպես նաև, Հայաստանի հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
27.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |