Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 203-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2023
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
28.11.2023
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
28.11.2023
Дата вступления в силу
16.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    ԿՈԴ

050.0203 Ն. 28.11.23

 

28 նոյեմբերի 2023 թվականի

թիվ 203-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով համապատասխանեցնել «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը օրենսդրական դաշտում նախաձեռնված փոփոխություններին՝ սահմանելով շահագործման հանձնված ինքնասպասարկող սարքերի վերաբերյալ հաշվետվության ձև վարկային կազմակերպությունների համար,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգի 2-րդ կետի աղյուսակը 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով.

 

«

22.

Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ

34

ամսական

»:

 

2) Կանոնակարգի 3-րդ կետի աղյուսակը 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.

 

«

21.

Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ

34

ամսական

»:

 

3) Կանոնակարգի 3-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.6-րդ կետով.

«20.6. Թիվ 34 «Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ» հաշվետվության մեջ լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տեղադրված և գործող բոլոր ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր ամսվա համար: Ներկայացվող տվյալներում հաշվի են առնվում հաշվետու ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները` կապված ինքնասպասարկող սարքերի տեղադրման, տեղափոխման, փոխարինման, արդիականացման կամ շահագործման դադարեցման հետ:

Թիվ 34 «Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ» հաշվետվության մեջ ընդգրկվում են հաշվետու ամսվա վերջի դրությամբ վարկային կազմակերպության կողմից շահագործվող, այդ թվում՝ փոխարինված (արդեն նշված հասցեում շահագործվող ինքնասպասարկման սարքերի փոխարինումը նորով) կամ նոր հասցե տեղափոխված և արդեն նոր վայրում շահագործման հանձնված ինքնասպասարկող սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը, որը լրացվում է հետևյալ կերպ.

1) «Ինքնասպասարկման սարքերի շահագործման/գտնվելու վայր» սյունակում նշվում են հաշվետու ամսվա ընթացքում տեղադրված և հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ շահագործվող ինքնասպասարկման սարքերի գտնվելու վայրերը: Սյունակը բաժանված է երկու ենթասյան՝ «Երևան քաղաք կամ մարզ» և «Քաղաքի, գյուղի անվանում» ենթասյան, որոնք լրացվում են հետևյալ կերպ.

ա. «Երևան քաղաք կամ մարզ»՝ ընտրվում է սարքի շահագործման (գտնվելու վայրի) մարզը կամ Երևան քաղաքը,

բ. «Քաղաքի, գյուղի անվանում»՝ ընտրվում է սարքի շահագործման (գտնվելու վայրի) վարչական շրջանը (Երևան քաղաքի դեպքում) կամ բնակավայրի անվանումը (մարզերի դեպքում),

2) «Տեղադրման վայրի նկարագրություն» սյունակը բաժանված է երկու ենթասյան՝ «Տեղադրման վայրի դասակարգում» և «Տեղակայում», որոնք լրացվում են հետևյալ կերպ.

ա. «Տեղադրման վայրի դասակարգում» սյունակում ընտրվում է համապատասխան ինքնասպասարկման սարքի տեղադրման վայրի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ տրված տարբերակների: Օրինակ՝ եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքում, ապա ընտրվում է «Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա)» դասակարգիչը և այլ,

բ. «Տեղակայում» սյունակում ընտրվում է ինքնասպասարկման սարքի տեղակայման եղանակի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ դասակարգմամբ՝ «Ներսում», «Դրսում» և «Միջպատային»: Օրինակ՝ եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքի ներսում, ապա ընտրվում է «Ներսում» դասակարգիչը, կամ, եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է բանկի «Կենտրոն» մասնաճյուղի արտաքին պատին, ապա ընտրվում է «Միջպատային» դասակարգիչը, իսկ, եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է հատուկ պատրաստված կրպակի տարածքում, ապա ընտրվում է «Դրսում» դասակարգիչը,

3) «Ինքնասպասարկման սարքի արտադրող, մակնիշ» սյունակում լրացվում է տվյալ ինքնասպասարկման սարքի արտադրող կազմակերպության անվանումը և այդ սարքի մակնիշը,

4) «Ինքնասպասարկման սարքի տեսակ» սյունակում ընտրվում է ինքնասպասարկման սարքի տեսակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ հետևյալ դասակարգման և համաձայն վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված գործառնության՝

ա. «04CIN»` կանխիկ միջոցների մուտքագրմամբ գործառնություններ իրականացնող սարքերի համար,

բ. «05COUT»` կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

գ. «06CINOUT»` կանխիկ միջոցների մուտքագրման և կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

դ. «07FXCOUT» կանխիկ միջոցների տրամադրման և արտարժույթի փոխանակման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

ե. «08FXCIN» կանխիկ միջոցների մուտքագրման և արտարժույթի փոխանակման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

զ. «09FULL»՝ այն բազմաֆունկցիոնալ սարքերն են, որոնք իրականացնում են կանխիկ միջոցների մուտքագրման, կանխիկ միջոցների տրամադրման և արտարժույթի փոխանակման գործառնություններ,

է. «10FX» միայն արտարժույթի փոխանակման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

5) «Վերաշրջանառության մոդուլի առկայություն» սյունակում նշվում է «Այո» տողը այն դեպքում, երբ սարքը հագեցած է վերաշրջանառության մոդուլով, և «Ոչ» տողը` այն դեպքում, երբ սարքը նման մոդուլով հագեցած չէ,

6) «Արդիականացման արդյունքում մատուցվող լրացուցիչ գործառույթ (ծառայություն)»՝ եթե սարքն արդիականացված է նոր մոդուլ(ներ)ի միջոցով ինչպես հաշվետու ամսվա ընթացքում, այնպես էլ նախկինում, ապա այս սյան մեջ պետք է լրացնել սարքի արդիականացման արդյունքում մատուցվող լրացուցիչ գործառույթը (ծառայությունը), որտեղ կարող են նշվել մեկից ավելի տարբերակներ: Այս սյունը չի լրացվում, եթե սարքի վրա երբևիցե չի իրականացվել որևէ արդիականացում,

7) «Շահագործման հանձնման ամսաթիվը (օր/ամիս/տարի)» սյունակում նշվում է տվյալ հասցեում ինքնասպասարկման սարքի շահագործումը սկսելու ամսաթիվը, երբ այն պատրաստ է ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար,

8) «Որպես սպասարկման կետ ինքնասպասարկման սարքը նույնականացնող կոդը» սյունակում նշվում է կազմակերպության կողմից տեղադրված ինքնասպասարկման սարքը որպես սպասարկման կետ նույնականացնելու նպատակով տրամադրված կոդը։»:

4) Կանոնակարգը լրացնել Ձև թիվ 34 հաշվետվությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի նոյեմբերի 28-ի

թիվ 203-Ն որոշմամբ

 

Հաշվետվություն

 

Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ

 

Վարկային կազմակերպության անվանումը

 _____________

Ամսաթիվը

 _____________

 

Ձև թիվ 34

Ամսական 

 

Ինքնասպասարկման սարքի շահագործման հասցեն/ գտնվելու վայր

Տեղադրման վայրի նկարագրություն

Ինքնա-սպա-սարկման սարք արտա-դրող, մակնիշ

Ինքնա-սպա-սարկման սարքի տեսակ

Վերաշրջա-նառության մոդուլի առկայու-թյուն

Արդիակա-նացման արդյունքում մատուցվող լրացուցիչ գործառույթ/ ծառայություն

Շահա-
գործման հանձնման ամսաթիվ (օր/ամիս/
տարի)

Որպես սպասարկ-ման կետ ինքնասպա-սարկման սարքը նույնակա-նացնող կոդ

Երևան քաղաք կամ մարզ

Քաղաքի, գյուղի անվանում

Տեղադրման վայրի դասակարգում

Տեղա-կայում

1

2

3

4

5

6

7

8

9

10

Երևան

 

Վարկային կազմակեր-պություններ (գլխամաս, մասնաճյուղ)

ներսում

 

04CIN

Այո

նշել

   

Արագածոտն

 

Այլ ֆինանսական և ապահովա-գրական գործունեություն

դրսում

 

05COUT

Ոչ

     

Արարատ

 

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն (կայարաններ, օդանավակայան)

միջպա-տային

 

06CINOUT

       

Արմավիր

 

Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա)

   

07FXCOUT

       

Գեղարքունիք

 

Կացության կազմակերպում (հյուրանոց, հոսթել և այլն)

   

08FXCIN

       

Լոռի

 

Այլ (բնակելի շենք, փողոց)

   

09FULL

       

Կոտայք

 

Այլ կազմակեր-պություններ

   

10FX

       

Շիրակ

                 

Սյունիք

                 

Վայոց ձոր

                 

Տավուշ

                 

 

Վարկային կազմակերպության վարչության նախագահ

 

(գործադիր տնօրեն)

 ____________________________

Գլխավոր հաշվապահ

 ____________________________
»

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան