Գլխավոր տեղեկություն
Номер
N 2200-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (16.12.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.12.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.12.2023
Дата вступления в силу
16.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2023 թվականի N 2200-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ, ՇԻՐԱԿԻ, ՍՅՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 2049-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 3-րդ, 57-րդ և 57.1-ին կետերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի NN 4, 5, 7 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 8, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12 հավելվածների։

2. Սույն որոշմամբ նշված «Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց համար առաջնային անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների տրամադրում» միջոցառման կատարող հանդիսացող մարմինների ղեկավարներին` միջոցառմամբ նախատեսված խնդիրները վեր հանելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման N 10 հավելվածում 15-օրյա ժամկետում կատարել սույն որոշումից բխող փոփոխությունները:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հատկացումների հաշվին՝

1) գնման գործընթացները «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպվելու դեպքում կարող են ամբողջությամբ կամ մասնակի չկիրառվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության պահանջները.

2) ապրանքների գնման գործարքները կարող են կատարվել առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով պատվիրատուի կողմից հաստատված հաշիվ-ապրանքագրի կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի հիման վրա:

4. Սույն որոշման N 7 հավելվածում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետի աշխատակազմի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետի աշխատակազմ ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։ Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել՝

1) «Ծովագյուղի ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2023 թվականի մայիսի 24-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2023/2Շ-4 պայմանագրում՝ դրանով նախատեսված 2023 թվականին կատարվելիք աշխատանքների ծավալի 2023 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ չկատարված մասը տեղափոխելով 2024 թվական՝ կատարման համար սահմանելով 136-օրյա ժամկետ: Սույն ենթակետում նշված ժամկետի հաշվարկն իրականացվում է 2024 թվականին այդ աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից.

2) «Սիսիանի ԲՈՒԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2023 թվականի ապրիլի 14-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2023/3Շ պայմանագրում՝ դրանով նախատեսված 2023 թվականին կատարվելիք աշխատանքների ծավալի 2023 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ չկատարված մասը տեղափոխելով 2024 թվական՝ կատարման համար սահմանելով 10-օրյա ժամկետ: Սույն ենթակետում նշված ժամկետի հաշվարկն իրականացվում է 2024 թվականին այդ աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից.

3) Կապանի «Նորոգշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2023 թվականի ապրիլի 28-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ2023/5Շ-1 պայմանագրում՝ պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ՝ 2024 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 30 օր.

4) «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՄԱԱՇՁԲ-2022/30Շ պայմանագրում՝ դրանով նախատեսված 2023 թվականին կատարվելիք աշխատանքների ծավալի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ չկատարված մասը տեղափոխելով 2024 թվական՝ կատարման համար սահմանելով 18-օրյա ժամկետ: Սույն ենթակետում նշված ժամկետի հաշվարկն իրականացվում է 2024 թվականին այդ աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից.

5) «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2023 թվականի հունվարի 4-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2022/36Շ-2 պայմանագրում՝ երկարաձգելով պայմանագրի թիվ 2 հավելվածով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը՝ 36 օրով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները։

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ և գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» N 2049-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «31» թիվը փոխարինել «43» թվով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

15.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2200-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2200-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2200-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2200-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2200-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2200-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2200-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2200-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2200-Ն որոշման

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2200-Ն որոշման

 

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2200-Ն որոշման

 

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2200-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2023 թվական: