Գլխավոր տեղեկություն
Номер
N 47-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.04.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 25.03.2022
Принят
Արարատ համայնքի ավագանի
Дата принятия
18.03.2022
Подписан
Համայնքի ավագանի
Дата подписания
18.03.2022
Дата вступления в силу
04.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«18» ՄԱՐՏԻ 2022 թվականի N 47-Ն

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով.

 

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել

1) Արարատ համայնքի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը 115671.0 հազ. դրամ

2) Արարատ համայնքի բյուջեի ֆոնդային մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը 129017.9 հազ. դրամ,

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2022 թվականի բյուջեն համաձայն հավելվածների, որից`

1) եկամուտների գծով 2117655.6 հազար դրամ,

2) ծախսերի գծով 2117655,6 հազար դրամ

3) դեֆիցիտը (պակասուրդը) 0 դրամ։

4) համայնքի բյուջեի եկամուտները հավելված 1։

5) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման հավելված 2։

6) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հավելված 3։

7) համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը) հավելված 4։

8) համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները հավելված 5։

9) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման հավելված 6.

3. Թույլատրել համայնքի ղեկավարին`

1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.

2) սահմանել, փոփոխությունների հանրագումարը տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը։

 

Համայնքի ղեկավար`

ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱն

 

Հավելվածներ 1-6

Արարատ համայնքի ավագանու

2022 թվականի մարտի 18-ի

թիվ 47-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան