Գլխավոր տեղեկություն
Номер
N 41-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2021
Принят
Մարգահովիտ համայնքի ավագանի
Дата принятия
18.11.2020
Подписан
Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
18.11.2020
Дата вступления в силу
25.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 41-Ն

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ-Ի ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով՝ Մարգահովիտ համայնքի ավագանին.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

Մարգահովիտ համայնքի 2020 թ-ի բյուջեում կատարել փոփոխություններ՝ համաձայն 1-5 հավելվածների։

1. Եկամուտների գծով

Ընդամենը համայնքի բյուջեի մուտքեր - 175404,5 /մեկ հարյուր յոթանասունհինգ միլիոն չորս հարյուր չորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ

ա) Ընդամենը վարչական բյուջեի մուտքեր - 117355,1 /մեկ հարյուր տասնյոթ միլիոն երեք հարյուր հիսունհինգ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ

այդ թվում՛

- վարչական բյուջեի եկամուտներ - 117355,1 /մեկ հարյուր տասնյոթ միլիոն երեք հարյուր հիսունհինգ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ

բ) Ընդամենը ֆոնդային բյուջեի մուտքեր-58049,4 /հիսունութ միլիոն քառասունինը հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ

այդ թվում՝

- ֆոնդային բյուջեի եկամուտներ - 7135,0 /յոթ միլիոն մեկ հարյուր երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ

- տարեսկզբի ազատ մնացորդ - 50914,4 /հիսուն միլիոն ինը հարյուր տասնչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ

2. Ծախսերի գծով

Ընդամենը համայնքի բյուջեի ծախսեր - 175404,5 /մեկ հարյուր յոթանասունհինգ միլիոն չորս հարյուր չորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ

ա) Ընդամենը վարչական բյուջեի ծախսեր -117355,1 /մեկ հարյուր տասնյոթ միլիոն երեք հարյուր հիսունհինգ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ

բ) Ընդամենը ֆոնդային բյուջեի ծախսեր - 58049,4 /հիսունութ միլիոն քառասունինը հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ

3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի։

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի։

5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի։

6. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելորդը կամ դիֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի։

7. Հաստատել համայնքի բյուջեի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի։

8. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի։

 

Կողմ-5

 

Դեմ-0

Ձեռնպահ-0

ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ

 

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԺՈՐԱ

 

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԱՆ

 

ՍԱՐԴԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

 

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ՝

ՍԱՍՈՒՆ ԱՆԱՆՅԱՆ

 

Հատվածներ 1-6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական: