ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 թվականի N 217-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2023 թվականի բյուջեի ուղերձը և ՀՀ Արդարադատության նախարարության 15.12.2022թ. փորձագիտական եզրակացությունը`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023 թվականի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների՝ հատված 1-ին համապատասխան (հավելված 1), ընդամենը՝ 2279482,4 հազար դրամ.
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 2-ում ներկայացված գործառնական դասակարգմանը համապատասխան (հավելված 2), ընդամենը՝ 2279482,4 հազար դրամ,
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 3-ում ներկայացված տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված 3), ընդամենը 2279482,4 հազար դրամ.
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը) հատված 4-ին համապատասխան (հավելված 4).
5. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները հատված 5-ին համապատասխան (հավելված 5).
6. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 6-ում ներկայացված գործառնական և տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված 6),ընդամենը՝ 2279482,4 հազար դրամ.
7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ղեկավարին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի չափով վերաբաշխումներ:
8. Սույն փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի սահմանված չափաքանակը.
9. Որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Կողմ -24 ԽՈՒԴԱԹՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴԳԱՐ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2022 թ. դեկտեմբերի 26 ք. Արմավիր |
Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ
|
(հավելվածները փոփ. 03.02.23 N 002-Ն, 31.03.23 N 019-Ն, 16.06.23 N 057-Ն, 28.07.23 N 068-Ն, 29.09.23 N 085-Ն, 23.10.23 N 109-Ն, 17.11.23 N 122-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: