ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՄԵԾ ՊԱՐՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«08» դեկտեմբերի 2020 թ. N 43-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՊԱՐՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և «Նորմատիվ Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝
Մեծ Պարնի համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
Արզումանյան Արամայիս | |||
Գասոյան Կարեն | |||
Նազարյան Արամ | |||
Ջոթյան Անդրանիկ | |||
Ջոթյան Բաբկեն | |||
Սանթրոսյան Գրետա |
Համայնքի ղեկավար
գ. Մեծ Պարնի 08.12.2020 թ. |
Գ. Պալյան
|
Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2021 թվական: