Գլխավոր տեղեկություն
Номер
N 830-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
21.11.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
21.11.2023
Дата вступления в силу
22.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 830-Ա

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 112,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Օգնություն երեխաներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2023 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված` N 113303934 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի մայիսի 4-ին կնքված՝ N 07-0125-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2023 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված՝ N 20/10/23-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և հեղուկ գազի ձեռքբերում` 2,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

21.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 830-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Տիկնանց միության աջակցությամբ օգնել Հայաստանի Հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Ջավախքի հայրազուրկ երեխաներին` տարեկան երկու անգամ տրամադրելով դրամական հատկացումներ, մեղմել սոցիալական լարվածությունը և նպաստել աղքատության կրճատմանը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդ (630 երկրորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ)

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մ. Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության մարզեր և Ջավախք

Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

112,200,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Ջավախքի 980 հայրազուրկ մինչև 18 տարեկան երեխաներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շահառուների ընտրությունը կատարվում է նրանցից ստացված դիմումների հիման վրա` համագործակցելով տեղական իշխանությունների, միասնական սոցիալական ծառայության և եկեղեցու թեմերի հետ, ինչպես նաև տնայցերի հիման վրա:

2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել՝

1) նախատեսվում է տարին երկու անգամ դրամական օգնության տրամադրում՝ 104,900,000 դրամի չափով.

2) Հայ Առաքելական Եկեղեցու թեմերի հոգևոր սպասավորների հետ համատեղ շահառու երեխաների մկրտության արարողությունների իրականացում: Ծախսեր չեն նախատեսվում.

3) կազմակերպական ծախսեր՝ 7,300,000 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու- թյունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) կապի և հաղորդակցության ծառայություններ   1,000,000 դրամ

2) ավտոմեքենայի վառելիք                                    2,600,000 դրամ

3) կոմունալ ծառայություններ                               700,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 7,300,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր արժողության 6․5 %-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է՝

1) ծրագրի ղեկավարի աշխատավարձ                     3,000,000 դրամ

2) կապի և հաղորդակցության ծառայություններ    1,000,000 դրամ

3) ավտոմեքենայի վառելիք                                     2,600,000 դրամ

4) կոմունալ ծառայություններ                                 700,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցում է`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության.

2) Տեղական ինքնակառավարման մարմինների.

3) Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունյաց, Արագածոտնի, Արցախի և Վիրահայոց թեմերի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

21.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան