Գլխավոր տեղեկություն
Номер
N 52-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 12.07.2021
Принят
Վահագնի համայնքի ավագանի
Дата принятия
28.12.2020
Подписан
Վահագնի համայնքի ղեկավար
Дата подписания
28.12.2020
Дата вступления в силу
22.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՎԱՀԱԳՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» դեկտեմբերի 2020 թ. N 52-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՀԱԳՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով և 23-րդ հոդվածի 1-րդ մասով

Վահագնի համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վահագնի համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման նախագիծը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։

3. Ուժը կորցրած ճանաչել Վահագնի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վահագնի համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը սահմանելու մասին» 39-Ն որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ավագանու անդամներ

կողմ

դեմ

ձեռնպահ

Մայիլյան Պետրոս      
Մքոյան Էդիկ      
Քոչինյան Գարեգին      

 

ՎԱՀԱԳՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

գ. Վահագնի

Ս. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

 

 

 

Հավելված 1, 2

ՀՀ Լոռու մարզի Վահագնի

համայնքի ավագանու

2020 թ. դեկտեմբերի 28-ի

թիվ 52-Ն որոշման նախագծի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հուլիսի 2021 թվական: