Գլխավոր տեղեկություն
Номер
N 51-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 12.07.2021
Принят
Վահագնի համայնքի ավագանի
Дата принятия
28.12.2020
Подписан
Վահագնի համայնքի ղեկավար
Дата подписания
28.12.2020
Дата вступления в силу
22.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՎԱՀԱԳՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» դեկտեմբերի 2020 թ. N 51-Ն

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՀԱԳՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետով՝

 

Վահագնի համայնքի ավագանին որոշում է.

 

1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Վահագնի համայնքի 2021 թ.-ի բյուջեն։

 

• Եկամուտների գծով

Ընդամենը-Երեսուներեք միլիոն ինը հարյուր յոթանասուն հազար ութ հարյուր դրամ

այդ թվում՝

1. վարչական բյուջեի մասով- Երեսուներեք միլիոն ինը հարյուր յոթանասուն հազար ութ հարյուր դրամ

2. ֆոնդային բյուջեի մասով- զրո դրամ

• Ծախսերի գծով

Ընդամենը- Երեսուներեք միլիոն ինը հարյուր յոթանասուն հազար ութ հարյուր դրամ

այդ թվում՝

1. վարչական բյուջեի մասով- Երեսուներեք միլիոն ինը հարյուր յոթանասուն հազար ութ հարյուր դրամ

2. ֆոնդային բյուջեի մասով- զրո դրամ

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի։

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի։

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի։

5. Հաստատել համայնքի բյուջեի դիֆիցիտի(պակասորդ) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի։

 

Համայնքի ավագանու անդամներ

կողմ

դեմ

ձեռնպահ

Մայիլյան Պետրոս      
Մքոյան Էդիկ      
Քոչինյան Գարեգին      

 

ՎԱՀԱԳՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

գ. Վահագնի

Ս. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

 

 

 

Հատվածներ 1-6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հուլիսի 2021 թվական: