Գլխավոր տեղեկություն
Номер
N 2120-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.12.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.12.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.12.2023
Дата вступления в силу
08.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2023 թվականի N 2120-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու դիմումների հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման, մուտքի վիզաների տրամադրման, մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, վիզայի ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1268-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 1.1-ին կետը «Դոմինիկյան Հանրապետության» բառերից հետո լրացնել «, Ինդոնեզիայի» բառով.

2) որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 1.1-ին կետից հանել «, Պանամայի» բառը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

07.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան