ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱՐԵՎԱՇՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՓԵՏՐՎԱՐԻ 2021 թվականի N 4-Ն
ԱՐԵՎԱՇՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով 82-րդ հոդվածի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ կետով Արևաշող համայնքի
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հաստատել Արևաշող համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել 2020 թվականի Արևաշող համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կողմ -7 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
1. ԱԴԱՄՅԱՆ ԱՐԱՄ 2. ԱՓԻՑԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ 3. ԳՅՈՒԼԱԶՅԱՆ ԱՐՏԱԿ 4. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿ 5. ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ 6. ՀԱՄԲԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ 7. ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՊԵՐՃ ՊԱՊԻԿՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական: