Գլխավոր տեղեկություն
Номер
N 2-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.07.2021
Принят
Մեծ Պարնի համայնքի ավագանի
Дата принятия
12.01.2021
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
12.01.2021
Дата вступления в силу
23.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՄԵԾ ՊԱՐՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«12» հունվար 2021 թ. N 2-Ն

 

ՄԵԾ ՊԱՐՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի «ՄԵԾ ՊԱՐՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 Թ. ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 45-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության, օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 և 34 հոդվածներով

 

Մեծ Պարնի համայնքի ավագանին որոշում է.

 

1. Մեծ Պարնի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 8-ի «Մեծ Պարնի համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 45-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն և շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 1-ից թիվ 6 հատվածների։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը։

3. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։

 

Համայնքի ավագանու անդամներ

Կողմ

Դեմ

Ձեռնպահ

Արզումանյան Արամայիս      
Ջոթյան Անդրանիկ      
Նազարյան Արամ      
Սանթրոսյան Գրետա      
Ջոթյան Բաբկեն      
Գասոյան Կարեն      

 

Համայնքի ղեկավար

Գ. Պալյան

 

Հատվածներ 1-6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2021 թվական: