Գլխավոր տեղեկություն
Номер
N 2083-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.11.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.11.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.11.2023
Дата вступления в силу
01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2023 թվականի N 2083-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ և 23.2-րդ հոդվածի 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշման N 1 հավելվածի՝

1) 2-րդ կետը 4-րդ ենթակետի «գ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» և «ե» պարբերություններով՝

«դ. Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձանց (այսուհետ՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական) համար՝ անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը,

ե. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, սակայն Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման համաձայն փախստական չճանաչված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների (այսուհետ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված) համար՝ սույն ենթակետի «ա» պարբերություններում նշված անձը հաստատող փաստաթուղթը.»․

2) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով՝

«2.1. Սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությունում նշված անձինք նույնականացվում են ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների, «ե» պարբերությունում նշված անձինք՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից տրամադրված տվյալների:»․

3) 3-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ կետերով՝

«3) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շահառուին, եթե նա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հետո 140 օրվա ընթացքում.

4) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական շահառուին, եթե նա փախստականի կարգավիճակ ձեռք է բերել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հետո 140 օրվա ընթացքում։».

4) 4-րդ կետում՝

ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բժշկական կազմակերպության կամ Լեռնային Ղարաբաղում գտնվող բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը.»,

բ. 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով՝

«3.1) երեխայի ծննդյան վկայականը, եթե շահառուն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական և չի կարող ներկայացնել Լեռնային Ղարաբաղում տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը.»,

գ. 5-րդ ենթակետը «վարձու աշխատող» և «ապահոված անձ» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում)» բառերով,

դ. 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4.1. Եթե շահառուն նախածննդյան հսկողության է կանգնել (հաշվառվել է) կամ ծննդաբերել է Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունում, ինչպես նաև այն դեպքում, երբ շահառուն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական, ապա նրան մայրության նպաստ նշանակվում է, եթե Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն շահառուին Լեռնային Ղարաբաղում մայրության նպաստ չի նշանակվել:»,

ե. 4.2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

5) 11-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) դիմումը ներկայացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու (140 օր) ժամանակահատվածն ավարտվելուց (ժամկետը լրանալուց) հետո: Ընդ որում՝ սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում 140-օրյա ժամանակահատվածը հաշվարկվում է երեխայի ծննդյան օրվանից, իսկ սույն կարգի 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված դեպքերում նպաստ նշանակելու համար դիմելու 140-օրյա ժամանակահատվածը հաշվարկվում է 2023 թվականի դեկտեմբերի 11-ից.

5) սույն կարգի 4.1-ին կետում նշված՝ Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն՝ շահառուին Լեռնային Ղարաբաղում նշանակվել է մայրության նպաստ:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

30.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2023 թվական: