ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ -99-Ն-382023 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 7-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ստեփանյան Վարդգես Արամի» բառերով,
2) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակը լրացնել 34-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
« |
|
», |
3) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի «Ընդհանուրը՝» տողի «33» թիվը փոխարինել «34» թվով,
4) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 6-րդ կետի «Դատավոր» սյունակի «Հովսեփյան Նաիրա Գևորգի» բառերը փոխարինել «Պետրոսյան Արշակ Վոլոդյայի» բառերով,
5) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 18-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Թորոսյան Վահագն Սամվելի» բառերով,
6) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 37-րդ կետի «Դատավոր» սյունակի «Պետրոսյան Արշակ Վոլոդյայի» բառերը հանել,
7) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 40-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակը լրացնել «Արաբկիր» բառով, «Սպասարկման տարածք» սյունակը լրացնել «Երևան քաղաքի վարչական տարածք» բառերով, «Դատավոր» սյունակը լրացնել «Հարությունյան Մալվինա Տիգրանի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակը լրացնել «Քաղաքացիական» բառով,
8) Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. Անդրեասյան |
2023 թ. դեկտեմբերի 6 ք. Երևան |
Հավելված Բարձրագույն դատական խորհրդի2023 թ. դեկտեմբերի 6-ի թիվ ԲԴԽ-99-Ն-38 որոշման |
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|