ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 284-Ն
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով որոշում եմ՝
1. Ալավերդի համայնքի 2020 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ՝ Օրենսդիր և գործադիր մարմիններ (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038) բնագավառի հոդված 4221-ում նախատեսված ծախսերից 47.0 հազ. դրամը տեղափոխել հոդված 4263, հոդված 4212-ի 4-րդ եռամսյակում նախատեսված գումարից 60.0 հազ. դրամը տեղափոխել 3-րդ եռամսյակ:
1.2 Հիմք ընդունելով նշված փոփոխությունները բյուջեի եկամուտների ու ծախսերի եռամսյակային բաշխման համամասնությունն ապահովելու նպատակով, բյուջեի եռամսյակային բաշխման մեջ կատարել համապատասխան ճշտումներ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
2020 թ. սեպտեմբերի 09 ք. Ալավերդի |
Ս. ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական: