ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՔԱՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2021 թ. N 08-Ն
ՔԱՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի
Քարաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Քարաձոր համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեում կատարել փոփոխություն բյուջեի 01.06.01.02 դասակարգման 5113 հոդվածից 233000 /երկու հարյուր երեսուներեք հազար/ դրամ գումար տեղափոխել 01.01.01.51 դասակարգման 5122 հոդված` համակարգիչ ձեռք բերելու համար
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
Կարապետյան Արսեն Ս. | |||
Կարապետյան Վահրամ | |||
Պետրոսյան Իշխան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Հ. Ռոստոմյան |
2021 թ. մարտի 26 գ. Քարաձոր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|