ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԿԱԹՆԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈՒՆԻՍԻ 2021 թվականի N 18-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՋՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 Թ-Ի ԱՊՐԻԼԻ 10-Ի ԹԻՎ 06-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 1 կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերականությամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
Կաթնաջուր համայնքի ավագանին որոշում է
ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի ավագանու 2017թ-ի ապրիլի 10-ի «ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 06-Ն որոշման հավելվածի 25-րդ գլխի 115 կետից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«116. Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ: Այդ փոփոխությունները և (կամ) լրացումները չեն կարող խախտել համայնքի բյուջեի՝ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված հավասարակշռությունը: Համայնքի ավագանու անդամների առաջարկած այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի մուտքերը կամ ավելացնում են ելքերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ և ընդունում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով»:
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ՝ |
Դեմ՝ |
Ձեռնպահ՝ |
Աղազարյան Ջիվան | |||
Եղշադյան Պարսամ | |||
Թորոսյան Մերուժան | |||
Ղազարյան Ազատ | |||
Պապոյան Մանվել | |||
Սիմոնյան Գագիկ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԱՐՄԵՆ ՊԱՊՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2021 թվական: