Գլխավոր տեղեկություն
Номер
N 38-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.02.2021-08.05.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 11.01.2021
Принят
Արազափ համայնքի ավագանի
Дата принятия
28.12.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
28.12.2020
Дата вступления в силу
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐԱԶԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 38-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԶԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին ուղերձը։

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արազափ համայնքի 2021 թվականի բյուջեն՝ եկամուտների գծով՝  50743.0 հազար դրամ, ծախսերի գծով՝ 50743.0 հազար դրամ, դեֆիցիտը(պակասուրդ)՝ 0 հազար դրամ համաձայն հավելվածի։

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի։

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի։

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի։

5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/՝ համաձայն հավելված 4-ի։

6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հավելված 5-ի։

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի։

8. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.

9. Սահմանել, որ բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարը կարող է կատարել բյուջեն հաստատելու մասին՝ համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումներ։ Համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակները։

 

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

 

Կողմ -4

 

ԲԱՔՈՅԱՆ ՖԱՐԱՄԱՐԴ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՈՐԻԿ

ԹՈՎՄԱՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ
ՍԼՈՅԱՆ ԽԴՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

(03.02.21 N 04-Ն որոշման 1-ին կետի նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.05.2021, N 10-Ն 08.05.2021, N 38-Ն
03.02.2021, N 04-Ն 13.02.2021, N 38-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան