Գլխավոր տեղեկություն
Номер
N 853-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
06.12.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
06.12.2023
Дата вступления в силу
07.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 853-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի կողմից որպես օժանդակություն «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված վոլեյբոլի լողափնյա գնդակների (20 հատ՝ մեկ տեղ, 780 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 240 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

06.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան