Գլխավոր տեղեկություն
Номер
N 876-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (09.12.2023-10.01.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխնախագահ, վարչապետ
Дата принятия
08.12.2023
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ
Дата подписания
08.12.2023
Дата вступления в силу
09.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 876-Ա

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Հայկական սփյուռք» ասոցիացիայի կողմից Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնք Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով «Ջերմուկի կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված ձմեռային նոր հագուստի (38 տեղ, 564 կգ ընդհանուր քաշով, 941 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսը կազմել է 1,193 բուլղարական լև, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն- մաքսատուն, վարչությունում) ներմուծման ծրագիրը:

2. «Ջերմուկի կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

08.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.01.2024, N 9-Ա 10.01.2024, N 876-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան