ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0205 Ն. 28.11.23
28 նոյեմբերի 2023 թվականի |
թիվ 205-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 286-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով համապատասխանեցնել վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող` շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ հաշվետվության լրացման կարգը այդ սարքերի միջոցով գործառնությունների կարգավորմանը և առևտրային բանկերի կողմից ներկայացվող հաշվետվությանը,
hիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի առաջին մասի «բ» և երկրորդ մասի «ե» կետերով, 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի «Վճարահաշվարկային կազմակերպությունների ֆինանսական և այլ հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 17/03-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հուլիսի 6-ի թիվ 333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 286-Ն որոշմամբ Հավելվածով հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը կանոնակարգ 17/03-ում» (այսուհետ` Կանոնակարգ 17/03) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգ 17/03-ի Հավելվածի վերնագրում «Վճարահաշվարկային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «ֆինանսական և այլ» բառերը։
2) Կանոնակարգ 17/03-ի 2-րդ կետի աղյուսակի 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
3) Կանոնակարգ 17/03-ի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Թիվ 14 «Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ» հաշվետվության մեջ լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տեղադրված և շահագործվող բոլոր ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն հաշվետվության մեջ չեն նշվում ՊՈՍ-տերմինալների վերաբերյալ տվյալները: Հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր ամսվա համար: Ներկայացվող տվյալներում հաշվի են առնվում հաշվետու ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները` կապված ինքնասպասարկման սարքերի տեղադրման, տեղափոխման, փոխարինման, արդիականացման կամ շահագործման դադարեցման հետ:
Թիվ 14 «Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ» հաշվետվության մեջ ընդգրկվում է հաշվետու ամսվա վերջի դրությամբ բանկի կողմից շահագործվող, այդ թվում՝ փոխարինված (արդեն նշված հասցեում շահագործվող ինքնասպասարկման սարքերի փոխարինումը նորով) կամ նոր հասցե տեղափոխված և արդեն նոր վայրում շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը, որը լրացվում է հետևյալ կերպ.
1) «Ինքնասպասարկման սարքերի շահագործման/գտնվելու վայր» սյունակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում տեղադրված և շահագործվող ինքնասպասարկման սարքերի գտնվելու վայրերը: Սյունակը բաժանված է երկու ենթասյան՝ «Երևան քաղաք կամ մարզ» և «Վարչական շրջանի/Բնակավայրի անվանում» որոնք լրացվում են հետևյալ կերպ.
ա. «Երևան քաղաք կամ մարզ»՝ լրացվում է սարքի շահագործման (գտնվելու վայրի) մարզը կամ Երևան քաղաքը,
բ. «Վարչական շրջանի/Բնակավայրի անվանում»՝ ընտրվում է սարքի շահագործման (գտնվելու վայրի) վարչական շրջանը (Երևան քաղաքի դեպքում) կամ բնակավայրի անվանումը (մարզերի դեպքում),
2) «Տեղադրման վայրի նկարագրություն» սյունակը բաժանված է երկու ենթասյան՝ «Տեղադրման վայրի դասակարգում» և «Տեղակայում», որոնք լրացվում են հետևյալ կերպ.
ա. «Տեղադրման վայրի դասակարգում» սյունակում ընտրվում է համապատասխան ինքնասպասարկման սարքի տեղադրման վայրի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ըստ տրված տարբերակների: Օրինակ՝ եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքում, ապա ընտրվում է «Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա)» դասակարգիչը և այլ:
բ. «Տեղակայում» սյունակում ընտրվում է ինքնասպասարկման սարքի տեղակայման եղանակի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ դասակարգմամբ՝ «Ներսում», «Դրսում» և «Միջպատային»: Օրինակ՝ եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքի ներսում, ապա ընտրվում է «Ներսում» դասակարգիչը, կամ, եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է բանկի «Կենտրոն» մասնաճյուղի արտաքին պատին, ապա ընտրվում է «Միջպատային» դասակարգիչը, իսկ, եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է հատուկ պատրաստված կրպակի տարածքում, ապա ընտրվում է «Դրսում» դասակարգիչը,
3) «Ինքնասպասարկման սարքի արտադրող, մակնիշ» սյունակում լրացվում է տվյալ ինքնասպասարկման սարքի արտադրող կազմակերպության անվանումը և այդ սարքի մակնիշը,
4) «Ինքնասպասարկման սարքի տեսակ» սյունակում ընտրվում է ինքնասպասարկման սարքի տեսակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ըստ հետևյալ դասակարգման՝
ա. «04CIN»` կանխիկ միջոցների մուտքագրմամբ գործառնություններ իրականացնող սարքերի համար,
բ. «05COUT»` կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարքերի համար,
գ. «06CINOUT»` կանխիկ միջոցների մուտքագրման և կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարքերի համար,
5) «Վճարային քարտի սպասարկում»՝ եթե սարքը իրականացնում է վճարային քարտի սպասարկում, ապա ընտրվում է «Այո» տողը, հակառակ դեպքում՝ «Ոչ»,
6) «Վերաշրջանառության մոդուլի առկայություն» սյունակում ընտրվում է «Այո» տողը այն դեպքում, երբ սարքը հագեցած է վերաշրջանառության մոդուլով, և «Ոչ» տողը՝ այն դեպքում, երբ սարքը նման մոդուլով հագեցած չէ,
7) «Արդիականացման արդյունքում մատուցվող լրացուցիչ գործառույթ (ծառայություն)»՝ եթե սարքն արդիականացված է նոր մոդուլ(ներ)ի միջոցով ինչպես հաշվետու ամսվա ընթացքում, այնպես էլ նախկինում, ապա այս սյան մեջ պետք է լրացնել սարքի արդիականացման արդյունքում մատուցվող լրացուցիչ գործառույթը (ծառայությունը), որտեղ կարող են նշվել մեկից ավելի տարբերակներ: Այս սյունը չի լրացվում, եթե սարքի վրա երբևիցե չի իրականացվել որևէ արդիականացում,
8) «Շահագործման հանձնման ամսաթիվ (օր/ամիս/տարի)» սյունակում նշվում է տվյալ հասցեում ինքնասպասարկման սարքի շահագործումը սկսելու ամսաթիվը, երբ այն պատրաստ է գործառնություններ իրականացնելու համար,
9) «Որպես սպասարկման կետ ինքնասպասարկման սարքը նույնականացնող կոդ» սյունակում նշվում է վճարահաշվարկային կազմակերպության կողմից տեղադրված ինքնասպասարկման սարքը որպես սպասարկման կետ նույնականացնելու նպատակով տրամադրված կոդը:»:
2. Կանոնակարգ 17/03-ի Հավելված 6-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Հավելված 1 Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 205-Ն |
«Հավելված 6 Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 286-Ն որոշմամբ» |
Հաշվետվություն
Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ
Կազմակերպության անվանումը |
______________________________ |
Ամսաթիվը |
______________________________ |
Ձև թիվ 14 |
Ինքնասպասարկման սարքի շահագործման / գտնվելու վայր |
Տեղադրման վայրի նկարագրություն |
Ինքնա-սպա-սարկ-ման սարքի արտա-դրող, մակ-նիշ |
Ինքնա-սպա-սարկ-ման սարքի տեսակ |
Վճա-րային քարտի սպա-սար-կում |
Վերա-շրջա-նառու-թյան մոդուլի առկա-յու-թյուն |
Արդիակա-նացման արդյուն-քում մատուց-վող լրացուցիչ գործա-ռույթ/ ծառա-յություն |
Շահա-գործման հանձնման ամսաթիվ (օր/ամիս/ տարի) |
Որպես սպա-սար-կման կետ ինքնա-սպա-սարկ-ման սարքը նույնա-կա-նաց-նող կոդ | ||
Երևան քաղաք կամ մարզ |
Վարչական շրջանի/ Բնակավայրի անվանում |
Տեղադրման վայրի դասակարգում |
Տեղա-կայում | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱ-ՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ օրենքի համաձայն |
Բանկեր (գլխամաս, մասնաճյուղ) |
ներսում |
04CIN |
Այո |
Այո |
||||
Արագածոտն |
Վճարահաշվարկային կազմակերպություն (գլխամաս, մասնաճյուղ) |
դրսում |
05COUT |
Ոչ |
Ոչ |
|||||
Արարատ |
Այլ ֆինանսական և ապահովագրական գործունեություն |
միջպատային |
06CINOUT |
|||||||
Արմավիր |
Փոխադրումներ և պահեստային տնտեսություն (կայարաններ, օդանավակայան) |
|||||||||
Գեղարքունիք |
Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա) |
|||||||||
Լոռի |
Կացության կազմակերպում (հյուրանոց, հոսթել և այլն) |
|||||||||
Կոտայք |
Տեղեկատվություն և կապ (կապի օպերատորներ, հեռուստատեսություն, ռադիոտուն) |
|||||||||
Շիրակ |
Պետական կառավարում, պաշտպանություն և ՏԻՄ (Ազգային ժողով, կառավարություն, նախարարություններ, այլ պետական հիմնարկներ, սահմանային անցակետեր, մաքսակետեր, զորամասեր, Քաղաքապետարան, թաղապետարան, գյուղապետարան) |
|||||||||
Սյունիք |
Հանրային սննդի կազմակերպում (ռեստորան, սրճարան, բիստրո) |
|||||||||
Վայոց ձոր |
Կրթություն (համալսարաններ, դպրոցներ) |
|||||||||
Տավուշ |
Առողջապահություն (հիվանդանոց, ատամնաբուժարան, դեղատուն) |
|||||||||
Արցախ |
Մշակույթ, զվարճություն, հանգիստ (թատրոն, կինոթատրոն, խաղատուն) |
|||||||||
Սպասարկման այլ ծառայություններ (գեղեցկության սրահ, բենզալցակայան, գազալցակայան, կոմունալ ծառայությունների մատուցում՝ ջրամատակարարում) |
||||||||||
Շահումով խաղեր, բուքմեյքերներ, խաղատներ |
||||||||||
Վառելիքի վաճառք (բենզալցակայան, գազալցակայան) |
||||||||||
Միջազգային կազմակերպություն, դեսպանատուն |
||||||||||
Այլ (բնակելի շենք, փողոց) |
||||||||||
Այլ կազմակեր-պություններ |
Կազմակերպության նախագահ |
___________________ | |||||
Կ.Տ. |
|
|||||
Գլխավոր հաշվապահ |
____________________ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2023 թվական: