Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 22-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.04.01/7(643) Հոդ.85
Принят
Վիճակագրական կոմիտեի նախագահ
Дата принятия
20.03.2019
Подписан
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата подписания
20.03.2019
Дата вступления в силу
01.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

   

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

   

20 մարտի 2019 թ.

թիվ 22-Ն

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ 6-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները» Ձև 6-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները» Ձև 6-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 01.11.23 թիվ 28-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի ««Անասունների հաշվառման հանրագումարների մասին» Ձև թիվ 6-ԳՏՀ (տարեկան)» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և մասին» թիվ 24-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

Նախագահ`

 Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի

թիվ 22-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23080

 

Բաժին 1. Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկա-գիրը

Չափման միավորը

Ընդամենը

Ա

Բ

Գ

1

Տնտեսությունների թիվը` կենդանի ունեցող և չունեցող, ընդամենը, որից՝

100

միավոր

 

բացակայող տնտեսությունների թիվը

100.1

-‘’-

 

Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը, որից`

105

գլուխ

 

կովեր

105.1

-‘’-

 

արտադրող ցուլեր

105.2

-‘’-

 

բանող եզներ

105.3

-‘’-

 

երինջներ 1-ից մինչև 2 տարեկան

105.4

-‘’-

 

երինջներ 2 տարեկանից բարձր

105.5

-‘’-

 

չսերմնավորված էգ մոզիներ 2 տարեկանից բարձր

105.6

-‘’-

 

Խոզեր, ընդամենը, որից`

110

-‘’-

 

մայր խոզեր հիմնական հոտի

110.1

-‘’-

 

էգ խոզեր կազմալրման համար` 4 -12 ամսական

110.2

-‘’-

 

Ոչխարներ բոլոր ցեղերի, ընդամենը, որից`

115

-‘’-

 

մաքիներ

115.1

-‘’-

 

շիշակներ

115.2

-‘’-

 

Այծեր, ընդամենը, որից`

120

-‘’-

 

մայր այծեր

120.1

-‘’-

 

Ձիեր, ընդամենը, որից`

125

-‘’-

 

զամբիկներ 3 տարեկան և ավելի

125.1

-‘’-

 

Ճագարներ, ընդամենը, որից`

130

-‘’-

 

մայր ճագարներ

130.1

-‘’-

 

Թռչուններ, ընդամենը, որից`

135

-‘’-

 

ածան հավեր

135.1

-‘’-

 

Մորթատու գազաններ, որից`

140

-‘’-

 

մայրեր

140.1

-‘’-

 

Մեղվաընտանիքներ

145

հատ

 

Ավանակներ

150

գլուխ

 

Ջորիներ

155

-‘’-

 

Գոմեշներ

160

-‘’-

 

Ղեկավար`

_________________________________

 

____________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)`

 _________________________________  

 ____________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 
     

«__»___________20___թ.

(հավելվածը խմբ. 01.11.23 թիվ 28-Ն)

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

 վիճակագրության պետական

խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի

թիվ 22-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ 6-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 01.11.23 թիվ 28-Ն)

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտ կենդանիների հաշվառման հանրագումարները» Ձև 6-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

 2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

 3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ՝ հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում յուրաքանչյուր տարի անցկացվող գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման (գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ հանրապետության բոլոր համայնքներում, գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն կենդանի ունեցող տնտեսություններում) արդյունքների հիման վրա:

 4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 5. «105» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի և հասակի խոշոր եղջերավոր կենդանիների, իսկ «105.1-105.6» ծածկագրերով տողերում` ըստ առանձնացված սեռահասակային խմբերի գլխաքանակը:

6. «105.2» ծածկագրով տողում լրացվում է վերարտադրման համար օգտագործվող արու կենդանիների գլխաքանակը:

7. «105.3» ծածկագրով տողում լրացվում է տարբեր գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող եզների գլխաքանակը:

8. «105.4» ծածկագրով տողում լրացվում է 1-ից 2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

9. «105.5» ծածկագրով տողում լրացվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

10. «110» ծածկագրով տողում լրացվում է խոզերի գլխաքանակը:

11. «110.1» ծածկագրով տողում լրացվում է հիմնական և ստուգված խոզամայրերի գլխաքանակը:

12. «110.2» ծածկագրով տողում լրացվում է հիմնական մայրական խմբին դեռ չդասվող էգ աճեցվող մատղաշների գլխաքանակը:

13. «115» ծածկագրով տողում լրացվում է բոլոր ցեղերի ոչխարների գլխաքանակը:

14. «115.1» ծածկագրով տողում լրացվում է նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի մաքիների գլխաքանակը:

15. «115.2» ծածկագրով տողում լրացվում է 1 տարեկանից բարձր նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի շիշակների գլխաքանակը:

16. «120», «125», «130» և «140» ծածկագրերով տողերում լրացվում է համապատասխանաբար՝ այծերի, ձիերի, ճագարների և մորթատու գազանների (անկախ սեռահասակային խմբից) գլխաքանակը, իսկ «120.1», «125.1», «130.1» և «140.1» ծածկագրերով տողերում համապատասխանաբար՝ այծերի, ձիերի, ճագարների և մորթատու գազանների մայրական կազմի գլխաքանակը:

17. «135» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի և հասակի թռչունների գլխաքանակը (հավեր, աքլորներ, հնդկահավեր, բադեր, սագեր և այլն), իսկ «135.1» ծածկագրով տողում` ածան հավերի գլխաքանակը:

 18. «145» ծածկագրով տողում լրացվում է բոլոր մեղվաընտանիքների (փեթակների) թիվը, «150», «155» և «160» ծածկագրերով տողերում լրացվում է համապատասխանաբար՝ ավանակների, ջորիների և գոմեշների (անկախ սեռահասակային խմբից) գլխաքանակը:

(հավելվածը խմբ. 01.11.23 թիվ 28-Ն)