Գլխավոր տեղեկություն
Номер
N 39-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.09.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2021
Принят
Այգեկ համայնքի ավագանի
Дата принятия
23.08.2021
Подписан
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Дата подписания
23.08.2021
Дата вступления в силу
02.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2021 թվականի N 39-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը համայնքի ավազանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ համայնքի 2021 թվականի բյուջեի հաստատման մասին» N 44-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ-4

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՐԱՍԻՄ

ՄՈՎՍԵՍՅԱՆ ԶԱՐԶԱՆԴ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԱՄ

   

 

Այգեկ համայնքի ղեկավարի

պաշտոնակատար`

ՎԱՐՈՒԺԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ավագանու

2021 թվականի օգոստոսի 23-ի N 39-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Բյուջեի եկամուտների մասով՝

1) Համայնքի բյուջեի՝ հողի իրացումից մուտքեր եկամտատեսակին մուտքագրել 7161045 դրամ գումար։

2) Գույքի վարձակալություն եկամտատեսակից պակասեցնել 180,0 հազար դրամ։

2. Բյուջեի ծախսերի մասով՝

1) Բյուջեի ֆոնդային մասով մուտք եղած 7161,045 հազար դրամն ուղղել հետևյալ ծախսերի կատարմանը՝

1.1) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բաժնի 1.6.1 բաժնի

ա. 5112 հոդվածին - 4861,045 հազար դրամ,

բ. 5129 հոդվածին - 980,0 հազար դրամ,

գ. 5133 հոդվածին - 250,0 հազար դրամ,

դ. 5134 հոդվածին ֊ 1070,0 հազար դրամ։

2) Բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 715,0 հազար դրամն ուղղել հետևյալ ծախսերի կատարմանը՝

2.1) Կառավարման ապարատի՝ 1.1.1 բաժնի

ա. 4212 հոդվածին - 350,0 հազար դրամ,

բ. 4213 հոդվածին - 15,0 հազար դրամ։

2.2) Փողոցային լուսավորություն՝ 6.4.1 բաժնի

ա. 4239 հոդվածին - 150,0 հազար դրամ,

բ. 4251 հոդվածին - 100,0 հազար դրամ։

2.3) Հրատարակչություն՝ 8.3.2 բաժնի 4234 հոդվածին 100,0 հազար դրամ։

2.4) Գույքի վարձակալություն եկամտատեսակից պակասեցված 180,0 հազար դրամ գումարի չափով պակասեցնել բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը։

 

ՀԱՏՎԱԾՆԵՐ 1-6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2021 թվական: